Jump to content

Գրչակներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՐՉԱԿՆԵՐԻՆ


   Գրչակներ, հե՞ր եք այդպես այլայլած,
Հե՞ր եք ծունկ կոծում, հե՞ր եք սուգ մըտած,
Հե՞ր հուսահատված՝ մազերդ եք փետում,
Մե՛կ գիժ–գիժ ուրախ, մե՛կ խիստ եք տըրտում,
5 Մե՛րթ ինչպես լալկան կին՝ հառաչում եք,
Մե՛րթ խոցված ցուլի պես բառաչում եք,
Աչքերեդ իսպառ փախել է քունը,
Ու կորցրել եք ձեր անդորրությունը,
Պատճառը ի՞նչ է ձեր այդ վըրդովմանց...
10 Ճանաչեցի քեզ «հայկական նախանձ»։