Jump to content

Գ․ Սունդուկյանցին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գ․ Սունդուկյանցին

Գ․ Սունդուկյանցին


Նորա 25-ամյա հոբելյանի առթիվ

Ազգիս շարավոտ[1] վերքը լըվանալ,
Լիրբ մեծատունին անվախ ապտակել,
Գոհարով ծածկած կեղտերը բանալ,
Կեղծավորների դիմակը պոկել,
Ու խեղճ կինտոյին դընել մարդու շար`
Այս ամենն զորեց միայն քո՛ հանճար։


Տողատակեր

[խմբագրել]
  1. Շարավ- թարախ