Դան-դանի
Արտաքին տեսք
Դան-դանի[1]
(Ժողովրդական)
Հա դան-դանի՜, դան-դանի՜,
Նանը չարդ կտանի,
Կանգնի բալա, ծառ արա,
Իմ ծնկանը թառ արա։
Ծա՜ռ, ծա՜ռ, ծա՜ռ,
Տե՛ս դու ո՜նց
Մեծացա՜ր...
Հա դան-դանի՜, դան-դանի՜,
Աչքի լուսն ես քու նանի,
Մեր մութը տան ճրագն ես
Աև ոչխարի դմակն ես։
Դա՜ն, դա՜ն, դա՜ն.
Ծա՜ռ արա՛,
Բալա ջա՜ն...
Հա դան-դանի՜, դան-դանի՜,
Հրես իմ բալեն ծառ կանի,
Մատաղ ըլեմ քաջ բալիս՝
Ծառ անելիս չի լալիս։
Ծա՜ռ, ծա՜ռ, ծա՜ռ։
Ծառ արիր
Ու պրծա՜ր...
- ↑ Երգ-երաժշ. Դ. Ղազարյանի