Դավիթ-բեկ/Երկրորդ/ԺԲ
Ես համառոտ կերպով անցա իմ պատմության այն մասը, թե Վրաստան գալուց հետո որպիսի հանգամանքներ նպաստեցին Դավիթ բեկին մտնել իր ասպարեզի այն շավղի մեջ, որ բնական
[ 209 ]Նամակաբերի եկած գիշերվա առավոտյան պահուն Մխիթար սպարապետը, փաթաթված իր երկայն յափունջի մեջ, միայնակ դիմում էր դեպի Բեկի տունը։ Խուլ փողոցների մեջ ոչ ոք չէր երևում․ բոլորը անձրևի տարափից քաշվել, մտել էին իրանց խրճիթները։ Նա գնում էր մեծ անհամբերությամբ։ Բեկի արած խոստումը, թե առավոտյան կպատմե նրան Աղասու գալստյան «գաղտնիքը», սաստիկ հետաքրքրում էր նրան։ Ի՞նչը կարող էր բերել այդ սյունեցուն վրաց երկիրը, մտածում էր նա, ի՞նչ գործ կարող էր ունենալ այդ ծածկամիտ երիտասարդը Բեկի հետ։ Եվ ինչո՞ւ գիշերը, մինչ Բեկի բոլոր հյուրերը ուտում էին, խմում էին, ուրախանում էին, ինքը Բեկը այնպես տխուր էր և գտնվում էր, կարծես, մի տեսակ անհանգիստ մտատանջության մեջ։ Անպատճառ պետք է մի բան լինի և գուցե խիստ կարևոր բան, մտածում էր նա, փութացնելով իր քայլերը դեպի Բեկի տունը, և անցնելով ցեխով պատած փողոցների միջով։
Մխիթար սպարապետը բնիկ սյունեցի էր, տեղային մի հին, իշխանական տոհմից շառավիղած։ Նա Վրաստանում ոչ մի պաշտոն չուներ և ոչ կամենում էր ընդունել։ Թե ինչո՞ւ համար այդ երևելի վարատականը թողել էր իր հայրենիքը, — ոչ ոք չգիտեր։ Նրա կյանքի պատմությունը ծածկված էր խորին մթության մեջ։ Մցխեթում ապրում էր նա որպես մի օտարական հյուր և խիստ մոտ հարաբերություններ ուներ վրաց մեծ պարոնի հետ։ Նրա տարիքը քառասունևհնգից հազիվ անցած կլինեին։ Միջակ հասակով, թիկնավետ, բարեկազմ մարդ էր սպարապետը, առյուծի խրոխտալի դեմքով, որ ազդում էր նայողի մեջ երկյուղ և պատկառանք։ Նրա անունը այլապես չեն արտասանում մեր պատմագիրները, առանց ավելացնելու «քաջ» կամ «այր անպարտելի» խոսքերը։
Նա Բեկի տան բակում գտավ պառավ Քեթևանին, որ իր առաջակալի մեջ սիմինդրի հատիկներ լցրած, գնում էր դեպի ախոռատունը՝ հավերին կուտ տալու։
— Բարի լույս, Քեթևան, — ասաց նա, մոտենալով պառավին, — Բեկը քնա՞ծ է, թե վեր է կացել։
— Աստծու բարին ձեզ, — պատասխանեց պառավը, շվարած— Այո՜, ես եկա, դու խո տեսնում ես, որ եկա, դե, գնա զարթեցրու, իմ սիրելի Քեթևան, — ասաց սպարապետը, երբ տեսավ, որ պառավը տեղից չէ շարժվում։
— Կգնամ, ցավդ տանեմ, կգնամ, — ասաց պառավը, իր քայլերը ուղղելով դեպի ախոռատունը, — թող այդ կուտը առնեմ հավերին տամ, հետո կգնամ, ցավդ առնեմ։
— Իսկ ես այս անձրևի տակ կանգնած պիտի սպասե՞մ, սիրելի Քեթևան, — հարցրեց սպարապետը, փոքր-ինչ վրդովվելով։
— Ինչո՞ւ եք սպասում, ցավդ առնեմ, եկեք ինձ հետ, տանենք կուտը տանք, այնտեղ հավերի մոտ ծածկված է, չեք թրջվի, ցավդ առնեմ։
Սպարապետը նկատելով, որ պառավը կամենում էր դեռ առաջ հավերին մի ծառայություն անել տալ և հետո զարթեցնել Բեկին, այլևս չսպասեց, մտավ նրա ընդունարանը։ Ընդունարանից, որի հետ ծանոթ է մեր ընթերցողը, մի նեղ դուռ տանում էր դեպի Բեկի ննջարանը, որը միևնույն ժամանակ վրաց առաջին պետական մարդու կաբինետն էր։ Սպարապետը մի քանի անգամ բախեց դուռը։ Շուտով հայտնվեցավ շեմքի վրա Բեկը։ Նրա հոգնած, գունաթափ դեմքից երևում էր, որ նա ամբողջ գիշերը կամ ամենևին քնած չէր, կամ փոքր-ինչ նիրհել էր միայն առանց հանվելու։
— Դու հիվա՞նդ ես, ի՞նչ է պատահել քեզ, — հարցրեց սպարապետը հետ-հետ քաշվելով․ — դու ամենևին քեզ նման չես։
— Ներս եկ, այստեղ ավելի լավ է, — խոսեց Բեկը, կարծես չլսելով, թե ինչ հարցրին իրանից։ — Նստիր այստեղ, ոչ ոք չի խանգարի մեզ։ — Նա ցույց տվեց փոքրիկ թախտը, որի վրա պառկում էր ինքը։
Սպարապետը չհանգստանալով, դարձյալ հարցրեց․ — քեզ հետ, երևի, մի վատ բան է պատահել։
— Ոչինչ բան չի պատահել, միայն գիշերը անքուն եմ անցկացրել։ Նստիր, — ասաց նա, կրկին ցույց տալով թախտը։
Ննջարանը տախտակից շինված փոքրիկ սենյակ էր, որի մի հատիկ լուսամուտը բացվում էր դեպի պարտեզը։ Դրսում օրը բոլորովին— Դու, կարծեմ, ինչ որ ասելու ունեիր ինձ, — հարցրեց սպարապետը, նստելով թախտի վրա։
— Այդ մարդը ինչո՞ւ համար է եկել։ — Նրա վերջին հարցը Աղասու մասին էր։
— Կարդա այդ նամակները, հետո կխոսենք, — ասաց Բեկը, տալով նրան Աղասու բերած նամակները, իսկ ինքը դուրս գալով ննջարանից։ Նա իր ծառաներից մեկին կանչեց, կանգնեցրեց ընդունարանի դռանը, պատվիրելով, որ ոչ ոքին ներս չթողնե։
Սպարապետը մոտեցավ լուսամուտին, սկսեց կարդալ։ Նրա դեմքը, նամակների բովանդակության համեմատ, ընդունում էր երբերմն տխուր, երբեմն ուրախ, երբեմն բարկացկոտ արտահայտություն։ Եթե նա լիներ տաքարյուն, շուտ հափշտակվող մարդերից, երբ Բեկը կրկին վերադարձավ իր ննջարանը, կգրկեր նրան և համբուրելով կասեր․ «Այլևս ո՞ր օրվանն ենք սպասում, գնանք»․․․ Բայց նա խիստ սառնասրտությամբ նամակները մի կողմ դնելով, ասաց․
— Այժմ հասկանում եմ, թե ինչու գիշերը անքուն ես անց կացրել․․․ — և միևնույն ժամանակ նրա խորախորհուրդ աչքերի մեջ շողաց ուրախության նման մի բան։
Որքան սպարապետը խոհեմ, բազմափորձ, զգույշ և խոր մտածող մարդ էր, այնքան Բեկը սկզբից երկար մտածել չէր սիրում։ Նա մտածում էր գործը սկսելուց հետո, բավականանալով մի քանի անհրաժեշտ նախապատրաստություններով միայն։ «Գործը գործ ցույց կտա» — դրա մեջն էր նրա գործելու եղանակի բուն գաղտնիքը։ Եվ հետևելով իր սովորությանը, նա մի առանձին վեհությամբ կանգնեց սպարապետի առջև, և անձնավստահ ժպիտը երեսին, ասաց․
— Գնա՜նք, բարեկամ, հայրենիքը կոչում է մեզ․․․
Սպարապետը իսկույն չպատասխանեց, որովհետև այդ միջոցում աղմուկի ձայն լսվեցավ։
— Դա անպատճառ Բայինդուրը կլինի, — ասաց Բեկը, շտապելով դուրս գալ ննջարանից նրան ընդունելու համար։
— Նրա մոտ կարո՞ղ ենք խոսել, — հարցրեց սպարապետը։
— Ինչո՞ւ չէ։ Նա զեվզեքություններ անել սիրում է, միայն դատարկ բաների վերաբերությամբ, բայց ծանրակշիռ հարցերում նա սաստիկ ծածկամիտ է։— Էլ մյուս անգամ չհամարձակվես ասել Բայինդուրին, թե Բեկը ոչ ոքի չէ ընդունում։
Տեսնելով Բեկին, ասաց նրան․
— Գիշերը այստեղ շունը առաջս կտրեց․ հիմա էլ այդ անպիտանը․ մեկը մյուսից ոչնչով պակաս չեն․ բայց երկուսն էլ լավ խրատվեցան․ թող դրանից հետո գնան իրանց հանգուցյալ հորը խաբար տանեն, թե պարսից թագավորի «բաթման ղլիճը» ինչպես վարվել գիտե մարդերի հետ։
Այդ խոսքերը մրթմրթալու միջոցին, նրա աչքը ընկավ Բեկի երեսին։
— Ինչո՞ւ ես ռեխդ այդպես թթվացրել, — հարցրեց նրանից․ — չլինի՞ թե վատ երազ ես տեսել։ Այնտեղ ո՞վ կա, — նա ձեռքը մեկնեց դեպի ննջարանը։
— Ոչ ոք, սպարապետն է միայն։ Գնանք, — ասաց Բեկը, նրա ձեռքից բռնելով։
— Ճշմարիտ, չգիտեմ, թե ինչո՞ւ այդ մարդու երեսը տեսնելիս, ինձ միշտ թվում է, թե տերտերի առջևը չոքած, ես խոստովանում եմ իմ հին ու նոր մեղքերը, պատմում եմ իմ երևելի ու աներևույթ հանցանքները։
— Լավ, գնանք, շատ դուրս մի տար, — ասաց Բեկը ծիծաղելով,-եթե երկար կմնաս այստեղ, անձրևը բոլորովին կթրջե քեզ։
Անձրևը դեռ մաղվում էր։ Բայինդուր իշխանը դեռ կանգնած էր բակում և ջուրը նրա գանգրահեր յափունջու մազերից առատությամբ կաթկթում էր։ Նա ներս մտավ ընդունարանը, յափունջին կախեց մի ցցից, որ ցամաքի, հետո մտավ Բեկի ննջարանը։ Տեսնելով այնտեղ սպարապետին լուռ մտախոհության մեջ, ասաց նրան․
— Շատ մի մտածիր, շուտ կպառավես․ աշխարհը հիմա գժերին է պատկանում․ «Ով չուստ, նա կուշտ»։
Սպարապետը ոչինչ չպատասխանեց, միայն նայեց նրա երեսին և ծիծաղեց։ Իսկ «բաթման ղլիճը», մի քննական հայացք ձգելով փոքրիկ սենյակի շուրջը, ասաց նրանց․
— Էլի ինչո՞ւ եք մտել այդ ծակը, էլ ի՞նչ սատանաներ ունիք նայելու։-Ես բոլորովին խումար եմ, — ասաց նրան իշխանը, — գլուխս տրաքում է այս գիշերվա շատ խմելուց․ ինձ առաջ խումարությունից դուրս բերեք, հետո ինչ որ տալու լինեք, կուտեմ։ Բեկը ձեռքերը թափահարեց և նրա ծափ տալու ձայնից ծառան ներս մտավ։ — Մի շիշ արաղ տվեք մեզ, — հրամայեց ծառային։ — Ոչ, ոչ, — նրա խոսքը կտրեց իշխանը, — դրանց ձեռքով բերված արաղը ինձ խումարությունից չի հանի․ թող այն քածերից մեկը բերե։— Դու հավիտյան այսպես ջահել կմնաս․․․ — նկատեց նրան սպարապետը փոքր-ինչ կծու հանաքով։ — Ինչո՞ւ, պառավ ձին գարի չի՞ ուտի, — պատասխանեց իշխանը առանց վիրավորվելու։ — Ես սրտով միշտ ջահել կմնամ և այդ ապրելու ամենախելացի եղանակն է կյանքի մեջ։ Այդ միջոցին Քեթևանի հարսներից մեկը, Դարոն, արաղի շիշը ձեռին մի փոքրիկ ֆինջանի հետ ներս բերեց։ Պարսից թագավորի «բաթման ղլիճը» ստիպեց նրան, որ իր ձեռքով լցնե ֆինջանը և իրան տա։ Դարոն կատարեց հրամանը, և իշխանը մեծ ախորժակով խմելով, ասաց․ — Հիմա գլուխս կարգի կընկնի․ խումարությունս անցավ։ Բեկը իր կողմից հրամայեց Դարոյին, որ նախաճաշիկի համար ձվածեղ պատրաստեն։ Երբ մանկահասակ կինը հեռացավ, Բայինդուր իշխանը բավական լրջամիտ դեմք ընդունելով, որ ամենևին սազ չէր գալիս նրան, դարձավ դեպի Բեկը, հարցնելով․ — Ես ինչ-որ բանի հոտ եմ առնում․ դրուստն ասեցեք, ի՞նչ կա։ Այստեղ, վաղ առավոտյան, սպարապետը, քնահարամ եղած, եկել, նստել է, այնտեղ, ախոռատնում, մի սյունեցի անծանոթ երիտասարդ է պահված․ խոսեցնում ես, խոսեցնում ես, մի բառ անգամ չես կարող դուրս քաշել սատանայի լակոտի բերնից, կարծես,
213[ 214 ]սիրտը անտակ ծով լինի․ ամեն բան խորասուզվում է, ամեն գաղտնիք թաքնված է այնտեղ․․․
Թե Բեկը և թե սպարապետը հասկացան, որ իշխանը նախքան իրանց մոտ գալը, ախոռատնում տեսնվել է Աղասու հետ։ Եվ որովհետև իրանց մեջ արդեն վճռել էին, որ նրան ևս մասնակից անեն իրանց խորհրդին, այդ պատճառով տվեցին նրան Աղասու բերած նամակները կարդալու։
Նա մոտեցավ լուսամուտին և սկսեց լրջությամբ կարդալ։ Զարմանալի փոփոխություն այդ միշտ ուրախ, միշտ անհոգ և կատակներ սիրող մարդու մեջ։ Ընթերցանության ժամանակ նա մի քանի անգամ խորին կերպով հոգոց հանեց, մի քանի անգամ արձակեց խուլ հառաչանքներ, հետո նրա աչքերը լցվեցան արտասուքով։ Վիթխարի հսկան, երկաթի մարդը սկսեց երեխայի նման լաց լինել։ Նրա սիրտը այնքան փափուկ էր, նրա զգացմունքները այն աստիճան ազնիվ էին, որ չէր կարող դիմանալ, կործանվող հայրենիքի մահվան բոթը այդ նամակների մեջ նկարագրված տեսնելով։ Նա հանկարծ վեր թռավ նստած տեղից և իր թուրը պատյանից դուրս քաշելով, դրեց Բեկի ոտների մոտ, ասելով․
— Ահա քո խոնարհ ծառան դնում է իր թուրը քո ոտների մոտ, առաջարկելով իր ծառայությունը։ — Գնա՜նք, ես պատրաստ եմ․ հայրենիքը կոչում է մեզ։
Բեկը գրկեց նրան և համբուրեց։ Այնուհետև երկար ու երկար նրանք խոսում էին և խորհում այն բոլոր կարգադրությունների ու նախապատրաստությունների մասին, որ պետք էր գործ դնել նախքան Վրաստանը թողնելը։