Դարբնի յերգը
Արտաքին տեսք
ԴԱՐԲՆԻ ՅԵՐԳԸ
Դեհ, արագ ճոճա դու, իմ ընկեր, իմ մուրճ՝
Շիկացած յերկաթին հարվածիր անշեղ.
Այս որից իմ գործն է շինարար ու լուրջ.
Իմ ջանքը՝ լոկ սուրբ պարտք, յերկաթը՝ տաշեղ
Բանելուս ժամերը լավ հաշված— թեթև՝
Չեն հոգնի մկաններ անոգո՜ւտ է զուր,
Չի ծովի թիկունքս, միտք, հոգի ու թեվ,
Չի քամվի ուժս իսպառ, քրտինքս՝ քան ջուր՝
Կռենք. կոփենք—
Հինը փոխենք.
Յերկաթը տաք
Դողա սալին,
Ու վոտնատակ
Վո՜ղջ մեղսալին.
Կռեք, կոփենք
Հինը փոխենք
Յերկաթը շեկ
Տա հացի գին,
Մտքերիս ղեկ—
Իմաստ կյանքին։
1917