Դարձեալ առ տաճարն երկնանման
Արտաքին տեսք
ԴԱՐՁԵԱԼ ԱՌ ՏԱՃԱՐՆ ԵՐԿՆԱՆՄԱՆ
Անճառին խորա՜ն, անճառին խորա՜ն,
Անեղ Հօր բանին բանաւոր բնակարան։
Բարձօ՜ղ անիծից, բարձօ՜ղ անիծից,
Բարեաց հրաշալեաց գանձարա՛ն շնորհալից։
Գովեալ տիրածի՜ն, գովեալ տիրածի՜ն,
Գեղեցիկ տաճա՛ր, դու՛ռն երկնից կամարին։
Դու մա՜յր սըրբութեան, դու մա՜յր սրբութեան,
Դաւանեալ ձայնիւ երջանիկ բազմութեան։
Եդե՜մ հրաշալի, եդե՜մ հրաշալի
Երկնային մաքուր զւարթնոց ըղձալի։
Զանձն իմ քե՜զ յանձնեմ, գանձն իմ քե՜զ յանձնեմ,
Զարթո՛ զիս ի քնոյ, է՛ միշտ. Կո՜յս, աղաչեմ։
Ծանոթություն
[խմբագրել]- Տների սկզբնատառերով հոդվում է հայոց այբուբենի առաջին վեց տառը։