Դեկտեմբերի որերից
Արտաքին տեսք
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՈՐԵՐԻՑ
Յես նայում եյի ապշած, զարմացած . . .
Ահա ամբոխը — և՛ ջահել, և՛ ծեր
Բարրիկադներին իր կուրծքը տված
Կռիվ ե մղում, խիզախ, անվեհեր․․․
Ծերուկ բանվորի դողդոջ ձեռքերին
Կարմիր դրոշն եր հպարտ ծածանվում․․․
Յեվ պայթյունների ահեղ վորոտին
Ազատ յերգերի թինդը խառնվում ։
Յես ուզում եյի հաղթանակն յերգել
Այն ջահելների դեռ կյանք չտեսած,
Վոր այնպես անվախ գիտեյին մեռնել.
Սակայն հուզմունքից ձայնս եր նվաղած․․․
Մի ինչ վոր հզոր անհայտ զորություն
Իմ թույլ ծնկները գետնին էր գամում
Ու մի սրբազան շշուկ իմ հոգուն
«Չոքի՛ր, աղոթիր...»,— կամաց փոփսում.
Յեվ ծունկ չոքեցի նահատակների
Շարժե-շար ընկնող դիերի առաջ...
Ու հավերժ փակվող պայծառ աչքերի
Կտակը սրտումս․․․ յես անցա հառաջ...
1905