Jump to content

Դեռ երեկ քո միտքը խավար էր, — իմաստուն ես արդեն հիմա դու

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 216 ]

XXXVII



Դեռ երեկ քո միտքը խավար էր,—իմաստուն ես

արդեն հիմա դու.

Դու տեսար վիթխարի այս արարը,— իմաստուն

ես արդեն հիմա դու.

Դու տեսար պատմության խոհանոցը, մխացիր

ճենճերում դու նրա—

Եվ գիտես, թե ով է խոհարարը... Իմաստուն ես

արդեն հիմա դու։