Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա
Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, —
Հոգեվար հոգուս — աչքերիս վրա...
Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՛ր մատներդ լույս — աչքերիս վրա...
Մահու պես քնքուշ դի՛ր մատներդ սուրբ —
Խոնջացած, անհույս աչքերիս վրա...
|
|