Jump to content

Դուն տոթակեզ օրվան...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դուն տոթակեզ օրվան...


***

Դուն տոթակեզ օրվան
Ճամփորդներու համար
Ըլլաս ծառ մը կանաչ
Եվ սյուք, և ջուր
Բայց ոչ միայն այսքան,
Ես կուզեմ, որ ըլլաս
Ծիր կաթինի ճամփորդ
Ու խուզարկու խիզախ
Բոլո՜ր երկինքներու…