Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Դու կանգնել ես Թումբի վրա, իմ Սաթենիկ,
Անհունորեն բարձր, բարձր ու սլացիկ,
Եվ արեւը շուշանվել է
Քո ուսերին
Իմ Սաթենիկ։
Զարմանալի գեղեցիկ է աշխարհն հայոց.-
քո ցանկացած բլրի, թմբի, լեռան վրա
կանգնում ես դու՝ որպես մի վանք, եկեղեցի,
եւ Արցախը խոսք է խոսում Աստծո հետ։
|
|