Jump to content

Դու հրե մի ուրու ես...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դու հրե մի ուրու ես...


Դու հրե մի ուրու ես...


Դու հրե մի ուրու[1] ես, աղջի՛կս,
Դու մոտիկ ու հեռու ես այնպես։
Դու փրփուր ու պուրպուր մի աղջի՛կ ես —
Ու մոտիկ ու հեռու ես այնպես։

Քո փայլով դու վառել ես երկիրը,
Կարոտով ու փայլով քո անուշ.
Քո կարոտը վաղո՜ւց ես երգել եմ —
Քո կարոտը ու փառքը անուշ։

Դու հիմա կարկաչում ես, կանչում ես,
Երերում ես հրե օրերում.
Դու կարմի՛ր քայլերգի մի հնչյուն ես —
Կարկաչում ու կանչում ես հեռու...


  1. ուրու — մեռելի ոգի, ուրվական. փխբ. ստվեր, ուրվական: