Jump to content

Դու ճանապարհ ես ընկել ու գնում ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Դու ճանապարհ ես ընկել ու գնում ես,
ու գնում ես,
ու միշտ գնում ես,
եւ ոչ ոք չի կանգնեցնում քեզ,
եւ ոչ ոք չի ասում թե՝
                այդ ուր ես շտապում։
Գոնե ինքդ քո առաջ կանգնիր մի պահ,
ինքդ քեզ գոնե ասա՝
մնամ։
Ու մնա։
Թե որ մնաս՝ այնքան չիր ու չամիչ քեզ կտա՜մ...