Jump to content

Դպրոց կերթա բալիկս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դպրոց կերթա բալիկս


ԴՊՐՈՑ ԿԵՐԹԱ ԲԱԼԻԿՍ

Դո՞ւն արդյոք զիս, թե ես քեզ
Այսօր դպրոց կը տանիմ։
Այսօր տարբեր եմ, տարբեր,
Կյանքը տարբեր է այսօր։
Անձրևը երգ է համակ
Ճամփուն վրա, հոգիիս,
Ամեն անցորդ՝ բարեկամ,
Որ կը ժպտի իմ դեմքիս։
Ոչինչ տխուր կա այսօր,
Բացի տխուր հուշերես,
Որոնք աշնան զերդ տերև
Հովերուն հետ անցյալի
Ներկայիս վրա կխուժեն։
Օ, խուժեցիք, խուժեցիք,
Թախիծներ հին օրերու,
Բայց և լացեք դառնորեն
Անզորությունը ձեր ողջ,
Քանզի արդեն կմնաք
Դպրոց գացող մանկիկիս
Փայլերուն տակ համարձակ։

1959