Jump to content

Դրժում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

7. ԴՐԺՈՒՄ

Այս օրերս Ագապյանի մեջ ցավալի դեպք մը կը պատահի։ Օր. Աղավնի Վարդանյան և իր քույրը կ’արտաքսվին հոնկե առանց պատճառի կամ առանց դպրոցական կանոնաց դեմ զեղծում մ’ըրած ըլլալնին հաստատվելու¹)։

Ագապյան կը դրժե իր նշանաբանին։ Պ. Փանոսյան կը գործադրել զայս։ Զարմա՜նք։ Գլուխն իր գաղափարը կը խեղդե. իրավունքի բույրը կրիը դժոխքի մը կը խոնարհի։

Այդ սկզբունքի դարձը, այդ ցուրտ գաղափարը կատակ մ’էր, որ զԱգապյանը և զինքը իր մեջ պլլեց։ Հրապարակային մարդ մը, մանավանդ լրագրապետ մը կամ վարժարանապետ մը, պետք է որ սկզբունքի մը այնպես գամվի՝ ինչպես Աստված մը իր խաչին։ Այնպիսի նվիրական բառեր արտաբերել, որոնք շուրթեր պետք է այրեն, այնպիսի գաղափարներ հրատարակել, որոնք ճակատներ պետք է պատռեն, ասոնք են Փանոսյանի պաճուճանքը։

Քանի մ’օր առաջ պ. Փանոսյանի հլու սարկավագներեն։ մեկը կ’ըսել2), թե Ագապյան ապագային օրրանն է. այո՛, օրրան մ՚է իրոք, սակայն մայր չունի, ո՞վ կ’ուրանա զայգ։

Դուք, Ազնիվ օրիորդ, Դուք որ Ագապյանի երեսին ճերմակը եղաք, Դուք որ ի փառս Ագապյանի մինչև ցարդ սուրբ քրտունք թափեցիք3), արդ պ. Փանոսյան փոխանակ Ձեր արժեքին համապատասխանող վկայագիր մը գոհունակությամբ Ձեզ հանձնելու Ձեր կրել ու կարողութենեն վեր ցավ մը կուտա։ Սակայն Դուք մի՛ ցավիք, թող ի՛նք կարմրի։ Հանրությունն ամեն բան զատեց, Դուք ալ ամեն բան մոռցեք։ Մի ցավի՛ք, որ Պ. Փանոսյան Ագապյանի դռները Ձեզի գոցեց, ազգի մը սիրտը բաց է Ձեզ համար. Դուք որ ճշմարտության ճիչով մը նվիրական հարկ մը դղրդեցիք, Դուք որ Ագապուհի մ’ըլլալու Ագապյանի (իր նվիրագործյալ նպատակն հասկանանք) սրտին չը կոխեցիք, փա՜ռք Ձեզի, որ Ձեր սկզբունքին շենք տվիք և ամո՜թ անոր, որ իր սկզբունքը զարկավ։