Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Եզդի ժողովրդի եղեռնն Օսմանյան Թուրքիայում՝1915-1918 թվականներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Դարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 հանրագիտարան» Եզդի ժողովրդի եղեռնն Օսմանյան Թուրքիայում՝1915-1918 թվականներին

Ազիզ Թամոյան

«Եթե պատերազմ սկսվի, եզդի ժողովուրդը կկանգնիհայի կողքին»
[ 168 ]
Եզդի ժողովրդի եղեռնն Օսմանյան
Թուրքիայում՝ 1915-1918
թվականներին

Ըստ տարածքային շրջանների, սպանվածների պատկերը հետևյալն է.

Իրաթի Եզդիստանի տարածքում, Շանգալ (Սինջար), Սինուն, Գոբալ, Դըգուր, Գալիե Ալի Բագե, Դհոկ, Զորավա, Կարսե ու Բարե, Սիբա, Թըլիզեր, Թըլզաֆե, Խրբադե Կավալա, Գըրզարկ, Ռմբուսի, Շարոկ, Թըլկազաբ, Թըլբանտա, Կոջո, Խոտըմի, Մուսուլ, Ռնդավան, Ամադիա։ Վերը նշված գյուղերում սպանվել է մոտ 200 հազար եզդի։

Արևմտյան Հայաստան, Վանի նահանգ. Խանասորի դաշտում և շրջակա գյուղերում սպանվել են մոտ 100 հազար եզդի։

Ավաղը, Ախուրիկ, Անգուզակ, Անզավա, Աջալի, Արճակ, Բեգրիբ, Հավասի, Բեջարմո, Բերտիս, Գիադին, Գոնդուրմա, Զևա, Դերջամադա ժերին, Դերջամադա ժորին, Դուավան, Ղնդի, էրջիս (Արճեշ), Թոնդուրակ, Խաչան, Խոջաղշլաղ, Խասամիայն, Կուջապ-նար, Կարակալը, Կիրատո, Կոլզոտ, Կյուչեք քեյ, Մերվանե, Մոլլահասան, Մուչս, Մուրադին, Յարըմկա, Նոշար, Շահմանիս, Շերեֆխանե, Շիկեֆտի, Չալդրան, Չրաղ, Չիբուխլու, Պշիկումբաթ, Ջանիկ, Սարայ, Տիմար, (Թիմար), Ուտե, Օրենե և այլն։ Սպանվել են մոտ 100 հազար եզդի։

Մուշի (Կավանե քերե), Ավախե, Դիարբեքիրի (Դաշտա Բըշերի), Սարդինի Խազալիե ( Խարզա), Ջզիրե նահանգներ։ Ազըկա ժերին, Ազըկա ժորին, Ալկա, Բազիդանե, Բասմուտե, Բախըմս, Բերկլե, Գալիե Զիլան, Գեդուկե, Դուշա, Երեդ, Զոխորաե, Զեիկ, Զերինե, Խնուս, Կախարինե, Կավրզոյե, Կոբոլդոր, Կորխե, ճըներիա, Հադունա, Հաջրե, Հասկտիվա, Մայմունե, Շըմզե, Շկավտա, Ջնասկար Ռամե, Ֆըկիրա և այլն։ Սպանվել են մոտ 60 հազար եզդի։

Էրզրումի նահանգ (Բայազետի-Ալաշկերտի գավառ), Օրթըլա, Դիադին և այլն։ Սպանվել են մոտ 7.500 եզդի։ [ 169 ] Կարսի մարզ. Կարսի գավառի Օզըրլու (Օղուզլու), Ալաջայի ձորում սպանվել են 5 հազար եզդի։

Կարսի մարզի Կաղզվանի գավառի Կակիզմանի Կոլպե (Կողբ) վայրում սպանվել են մոտ 3 հազար եզդի։

Կարսի մարզում Դիգորի գավառում, մյուս գյուղերում։ Ալաշգըր, Ալաշկերտ, Ամանկոյի, Ամանչայիր, Այլասինջո, Աքար, Բայրամքոմ, Բաջալի, Բաշքեդիկվեր, Բելիհամեդ, Գոգորմաս, Դիգոր (Տեկոր), Դուզգելի, Թոխուբուր, Խարաբա, Դիգոր Խարաբա Չիբուխլը, Կյունդո, Հասանջան, Պնոկա, Շանդրխղլի, Սուսուլ, Տաշնիկա, Եզդիկա, Տուզա, Ուլիքանդ, Փաշարջիկ և այլն։ Շուրջ 70 գյուղերի 9 հազար եզդի բռնի իսլամացվել են։

Սուրմալուի մարզի Իգդիր գավառ. Խարֆալու, Ալչալու, Ասլանլու, Բանդամուրադ, Բաշ Սինակ, Գըլի Գյարմաշվե, Դամսխան, Զարիբխանը, Զորե, Խանե, Խրբեսոր, Կարախտին, Կարակու, Կուճ, Մախսուդյա, Մաջրի, Շեխերի, Սայիբլախ, Տաուշան, Տաշքորփի, Քալո, և այլն։ Սպանվել են մոտ 10 հազար եզդի։

1918 թ. Արփաչայի (Ախուրյան) և Արաքս գետերի անցումների ժամանակ խեղդվել և սովամահ են եղել 4 հազար եզդի։

Արևելյան Հայաստանի Ապարանի շրջան. Ալագյազ, Ղունդաղսազ, Ղուռուբողազ, Ջարջարիս, Ամրե Թաղա (Փոշտ) և այլ գյուղերի մերձակա՝ Կյանդալե Բաշ և Նավալա աջալե քուրդ Տայո բեգի հրոսակների ձեռքով։ 1918 թ. սպանվել է 854 մարդ, որոնցից միայն 19 հոգի եղել է Ռաշիտե Այոյի գերդաստանից։

Քուրդ Տայո բեգի կողմից նույն շրջանի այլ գյուղերից Թուրքիայի խորքերն են քշվել մոտ 600 մարդ։

Աշտարակի շրջանի Շամիրամ գյուղին հարակից Գրասորի տարածքում 1918 թ. մեկ օրվա ընթացքում սպանվել է 24 մարդ, որոնցից մեկը կին է եղել։ Այսպիսով, ընդհանուր ճշտված հաշվարկով եզդիներից սպանվել են մոտավորապես 500 հազար մարդ։

Թուրք պատմագիր Քյաթիվ Չելեբին ևս տեղեկություններ է տալիս, որ 15-18-րդ դդ. Օսմանյան կայսրության տարբեր տարածքներում ոչնչացվել են շուրջ 300 հազար եզդիներ։ Եզդիները մեկ անգամ ևս հայտարարում են, որ 90 տարի առաջ Օսմանյան Թուրքիան, օգտվելով ամենաթողտվությունից և անպատժելիության մթնոլորտից, 1.5 մլն-ից վելի հայերի սրի քաշեց։ Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց, թուրքական յաթաղանի զոհ դարձան նաև Օսմանյան կայսրության ոչ մահմեդական մյուս ժողովուրդները` հույները, ասորիները, եզդիները։ Ձեզ [ 170 ] տեղյակ ենք պահում, որ 191-1918 թթ., վերջին ճշգրտվախ տվյալներով, 500 հազարից ավելի եզդի կոտորվեց թուրք և քուրդ բարբարոսների կողմից, ինչն առ այսօր չի դատապարտվել առաջադեմ մարդկության կողմից։ Հասկանալի է, որ հատկապես մասնագետների համար հետաքրքիր կլիներ իմանալ, թե կոնկրետ, որ բնակավայրերում և քանի եզդի է դարձել թուրքերի և քրդեի զոհը։ Այսպես, առաջին աշխարհամարտից առաջ, ըստ հավաստի տվյալների, Օսմանյան կայսրության տարածքում ապրում էր 750 հազարից ավելի եզդի, ըստ վերոհիշյալ տվյալների որոնցից 500 հազարը սրի քաշվեց, իսկ մոտ 250 հազարը տեղաբաշխվեց այսպես.

Իրաք՝ Սինջար լեռան շուրջ, Մուսուլ, Ռնդավան, Ֆակիրների գյուղ, Ամադիա, Դհոկ, Լալըշ սրբավայր, Բաշիկա, Բահզան և այլ բնակավարեր՝ 100 հազար։

Թուրքիայի Բաթմանի և Դիրաբեքիրի նահանգներ` 120 հազար։

Սիրիայի Էլ-Կամիշլի՝ 15 հազար։

Արևելյան Հայաստան՝ 12.5 հազար։

Վրաստան՝ 3 հազար։

Մարդկային կորուստներից բացի եզդի ժողովուրդը ունեցավ նաև հսկայական նյութական վնաս՝ 350 հազար մանր և 48 հազար խոշոր եղջերավոր անասուն, կահ-կարասի, հողատարածքներ, արոտավայրեր և անձնական օգտագործման իրեր։

Կրկին ու կրկին դիմելով Ձեզ, եզդիները խնդրում և պահանջում են ճանաչել իրենց ժողովրդի հանդեպ գործած ոճրագործությունը։

Մենք պահանջում ենք մեր ժողովրդի հանդեպ գործած վնասների դիմաց արժանի հատուցումը լինի հավուր պատշաճի։

Օգտագործված գրականության ցանկ

«Էզդիխանա» ամսաթերթ, 2004., թիվ 8, 2005թ., թիվ 1:

Ա. Գոգե «Մեր ապուպապների ձայնը», Ե., 1997թ. եզդիերեն լեզվով:

Ա. Թամոյան «Մենք եզդի ենք», Ե., 2001 թ.:

«Էզդիխանա» ամսաթերթ, 2006թ., թիվ 2:

Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ` եզդիների ազգային պատմագիտության և աստվածաբանության դոկտոր պրոֆեսոր, ազգային կրկնակի հերոս՝ Ազիզ Թամոյան