Jump to content

Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Ինքնակենսագրություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ես Ազիզ Ամարի Թամոյանս, ծնվել եմ 1933 թվանի հուլիսի 1-ին, Շահումյանի շրջանի Ամո գյուղում (հիմա ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղ):

Ավարտել եմ Երևանի թիվ 93 միջնակարդ դպրոցը: 1958-65 թվականներին աշխատել եմ Ամո գյուղում, որպես դասվար, իսկ 1965-1983 թվականներին Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում, որպես փոխտնօրեն դաստիարակության գծով:

1960-1972 թվականներին աշխատել եմ որպես Ամո գյուղի գյուղապես:

1963-1990 թվականներին եղել եմ ՍՄԿԿ անդամ:

Աշխատանքին զուգահեռ 1965 թվականին ընդունվել եմ Հոկտեմբերյանի գյուղատնտեսական տեխնիկումի դաշտավարական բաժինը, որն ավարտել եմ 1971 թվականին:

1972 թվականին ընդունվել եմ Երևանի մարքսիզմ-լենինիզմի համալսարան և այն ավարտել եմ 1974 թվականին:

1983-1986 թվականներին աշխատել եմ Զովունի գյուղի սովխոզում, որպես փոխտնօրեն օժանդակ տնտեսությունների գծով: 1986-92 թվակաների Նաիրիի շրջանի անասնամթերումների գրասենյակի տնօրենն եմ եղել:

1988 թվականին ավարտել եմ Երևանի Անասնաբուժական-անասնաբուծականն ինստիտուտը:

1989 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել եմ ՀՀ եզդիների ազգային միության նախագահ, իսկ 1997 թվականին Աշխարհի եզդիների Միության նախագահ:

1988-1994 թվականներին մասնակցել եմ ղարաբաղյան շարժմանը, ղեկավարել եմ եզդիական կամավորական ջոկատը, եղել եմ նրա կազմակերպիչն ու մարտական գործողությունների շտաբի պետը, հրամանատարը:

Ղարաբաղյան պատերազմում և հայոց պետականության վերականգնման գործընթացում մատուցած ծառայությունների համար ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության 1992 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ արժանացել եմ Եզդի ժողովրդի ազգային հերոսի կոչմանն ու ոսկե մեադլին:

Միաժամանակ մասնակցել եմ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, եզդիական ջոկատով փրկել ենք տասնյակ մարդկանց և երկրաշարժի գոտուն ցուցաբերել ենք նյութական օգնություն:

1991 թվականից մինչև օրս «Եզդիների ձայն», իսկ հետագայում «էզդիխանա» թերթի տնօրենն եմ:

2005 թվականի ապրիլի 13-ին, ՀՀ եզդիների ազգային միության որոշմամբ արժանացել եմ «Եզդի ժողովրդի ազգային հերոսի» կրկնակի կոչման: Այս կրկնակի կոչմանն արժանացել եմ այն մեծ ծառայությունների համար, կազմակերպել և ղեկավարել եմ եզդի ժողովրդի պայքարը պետականորեն եզդի ժողովրդի անվան վերականգնման համար:

Մասնակցել եմ եզդիերեն դասագրքերի ստեղծմանը, ղեկավարել դրանց աշխատանքը, ընդ որում, 1-2, 4-5-6-7-րդ դասարանների դպրոցկան դասագրքերի համահեղինակն եմ ու 3-րդ դասարանի դպրոցական դասագրքի հեղինակն եմ: Միաժամանակ հեղինակն եմ «Եզդի ժողովրդի սխրանքը ղարաբաղյան պատերազմում», «Մենք եզդի ենք», «Մի գերդաստանի պատմություն», համաղենիկան եմ «Եզդի ժողովրդի մասնակությունը ղարաբաղյան պատերազմում» գրքերի:

2007 թվականի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թիվ 78 հրամանով պարգևատրվել եմ «Մարշալ Հ.Ք. աղրամյանի անվան» մեդալով:

2007 թվականի դեկտեմբերի 15-ին` իրանագիտության Կովկասյան Կենտրոնի գիտական խորգրդի որոշմամբ եզդիական կրոնի և եզդի ժողովրդի պատմության բնագավառում ունեցած ակնառու վաստակի համար ինձ շնորհվել է Եզդիների ազգային պատմության և աստվածաբանության դոկտոր պրոֆեսորի կոչում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ:

Ամուսնացած եմ, ունեմ 5 տղա և 3 աղջիկ:

Ինքնակենսագիր` Ա. Թամոյան ՀՀ Պաշտպանության նախարարության կարծիքը գրքի ազդօրիակի մասին

«ՀՀ եզդիերի ազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ա. Թամոյանին

Հարգելի պարոն Թամոյան, ի պատասխան Ձեր 11.08.2010 թվակիր դիմումի հայտնում եմ, որ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր դիմումը: Դիմումում Դուք խնդրում եք պաշտպանության նախարարության ֆինանսական հովանավորությունը` 1.800000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ. «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» 172-էջանոց գրքի հրատարակման համար:

Գրքի ազդօրինակը մասնագիտական վերլուծության է ենթարկվել Տ և ՀԿ վարչությունում: Գրքում փաստական հավաստի տվյալներով ներկայացված է Հայաստանի ազգային փոքրամասնություններից մեկի` եզի ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությունը Արցախյան պատերազմին: Այս առումով գիրքը արժեքավոր է, սակայն ընդունված կարգի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարությունը կարող է ձեռք բերել միայն արդեն հրատարակված գրականություն:

Ուստի գրքի հրատարակումից հետո պատրաստ ենք անդրադառնալ ՀՀ ԶՈՒ զորամաերի գրադարանների համար որոշակի խմբաքանակ ձեռք բերելու հարցին: