Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Մարտական ուղի
Արտաքին տեսք
Մարտական ուղի
Ազատամարտիկ Ազիզ Ամարի Թամոյան՝ ծնված 1933 թ., կրթությունը՝ բարձրագույն։
1990-1994 թթ. մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը։
1990-ից Զովունի գյուղում և Երևանի պետհամալսարանում կազմակերպել է տասնյակ հանրահավաքներ, որոնց մեջ ընդգրկել է նաև եզդի երիտասարդների, որոնք մասնակցել են Արցախյան ազատագրական պայքարին։
1990 թ մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանության մարտերին։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ոսկեպարի պաշտպանությանը։ Եզդի ազատամարտիկների հետ համագործակցել է «Սասունցի Դավիթ» ջոկատի հետ, որին օժանդակել է զենքով և զինամթերքով։ Ազիզ Ամարի Թամոյանը հանդիսանում է ՀՀ «Ազատամարտի վետերանների միության» խորհրդի անդամ։
- «Սասունցի Դավիթ»
- կազմակերպության նախագահ՝
- Հ. Հովսեփյան