Jump to content

Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Մեր նորօրյա հերոսները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԵՐ ՆՈՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Հասկանալի է, որ գնալով մարտերը թեժանում էին, իսկ եզդի կամավորականների և զինվորների թիվը, ովքեր զոհվում կամ անհայտ կորում էին մարտի դաշտում, օր-օրի մեծանում էր։

Հասկանալի է, որ չխոսել նրանցից յուրաքնչյուրի մասին առանձին-առանձին, արդարացի չի լինի, քանի որ նրանք արժանի են դրան ու նրանք մտել են ոչ միայն եզդի ժողովրդի, այլև հայ ժողովրդի պատմության մեջ։

ԱԳԻՏ ՍԱԴՈՅԱՆ
(1957-1991)

Ծնվել է 1957 թվականին նախկին Հոկտեմբերյանի շրջանի Երասխահուն գյուղում։ Ագիտը, որ թարգմանաբար նշանակում է հերոս, իգիթ, կտրիճ, Հայաստանի եզդի համայնքից առաջիններից մեկն էր, որ կամավոր զինվորագրվեց հայոց հողի պաշտպանությանը։

Ագիտի զինակիցներն առ այսօր ցավով ու հպարտությամբ են վերհիշում իրենց ընկերոջը, ով ոչ միայն նետվեց մարտի դաշտ, այլև անսալով եզդի համայնքի առաջնորդ Ազիզ Թամոյանին, իր հերթին կոչ արեց իր ազգակիցներին զենք վերցնել ու տեր կանգնել հայոց հողին, որի վրա ապրում և գոյատևում է եզդի ժողովրդի մի ստվար հատվածը։ Ագիտը, ով մասնակցեց բազում մարտերի ու ցուցաբերեց արիություն, իր մահկանացուն կնքեց ոչ թե մարտի դաշտում, այլ՝ տանը, քանի որ մարտի դաշտում կորցրեց առողջությունը։ 1991 թվականի մայիսի 31-ին Ագիտը դարձավ հավերժի ճանապարհորդ և իր վերջին հանգրվանը գտավ իր հարազատ Երասխահուն գյուղում, իրենից հետո թողնելով չորս անչափահաս երեխա։

Ագիտը դարձավ առաջին եզդի կամավորականը ով իր ետևից մարտի դաշտ տարավ շատ եզդի ազատամարտիկների։


ՇԱՌՈՅԱՆ ԻՍՄԱՅԻԼ
(1965-1991)

Մյուս հայտնի ազատամարտիկն Իսոն էր՝ Իսոյե Նադըրը։

Ծնված լինելով քաղաքամայր Երևանում և ավելի մոտ կանգնած լինելով 1988 թվականի դեպքերին, առաջին եզդի կամավորականներից մեկն էր, որ առանց խնայելու երիտասարդությունն ու նորաստեղծ ընտանիքը՝ ինքնամոռաց նետվեց ռազմի դաշտ։

Փաստաթղթերով նրա անունն Իսմայիլ էր, սակայն իր զինակիցների կողմից կնքվեց կարճ՝ Իսո, անունով։ Իսմայիլն առ այսօր և հետագայում մեր հիշողության մեջ մնալու է Իսո անունով։

Երբ նոր էին սկսվել ադրբեջանցիների ոտնձգությունները հայոց հողի նկատմամբ, և Իսոն ինքնամոռաց իր հայ զինակիցների հետ մասնակցում էր հայոց հողի պաշտպանությանը և ցուցաբերում անձնուրացության օրինակներ, նա միշտ ժամանակ էր գտնում հանդիպել եզդիների ազգային շարժման ղեկավարության, հատկապես Ազիզ Թամոյանի հետ և ստանալ խորհուրդներ, ինչպես նաև իր տպավորությունների ու փորձի մասին խոսել եզդի այն երիտասարդների հետ, ովքեր «վարակվել էին» իր և իր նմանների օրինակով ու պատրաստ էին հետևել իրենց։


Անկեղծությունը պահանջում է ասել, որ սկզբնական շրջանում եզդի կամավորականների թիվն այնքան էլ մեծ չէր, ինչպես որ եղավ հետագայում, երբ կամավորականների հավաքագրման և մարտի դաշտ տանելու ծանր և պատասխանատու գործն իր վրա վերցրեց եզդիական շարժման ղեկավարությունն՝ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ։ Այս ընթացքում Իսոն բազմիցս հանդիպում էր նաև մեզ ու երբեմն սրտնեղում էր, որ եզդի կամավորականների թիվն ավելի մեծ պետք է լինի, քանի որ մենք միասին ենք ապրում ու միասին էլ պետք է կիսենք բոլոր ժամանակների դժվարությունները։

Ամեն անգամ երբ Իսոն վերադառնում էր սահմանների պաշտպանությունից, կարծես թե տրամադրությունը փոխվում էր դեպի լավը եզդի կամավորականների և բարերարների թիվը, ովքեր օգնում էին ռազմադաշտում գտնվողներին, մեծանում էր․․․

Իսոն մի ուրույն հմայք ու դեպի իրեն ձգող ուժ ու կարողություն ուներ և կարողանում էր իր ետևից շատերին տանել, ինչը խոստովանում էին շատ-շատերը։

Իսոն մեր համայնքի հիշողության մեջ մնաց ոչ միայն, որպես խիզախ զինվոր, այլև ազգի նվիրյալ ու իր ազգի ու համայնքի ցավով ու ուրախությամբ ապրող մարդ։

Շատ-շատերն են երախտագիտությամբ հիշում, որ Իսոյի օգնությունն ու աջակցությունը ստացել են նաև կենցաղային հարցերում․ նա արձագանքում էր մարդկանց և փորձում էր իր հեղինակությունն ու հմայքը ծառայեցնել հայ և եզդի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։

Հիմա էլ Իսոյի զինակիցները հիացմունքով են խոսում նրա Գորիսի, Վայքի, Իջևանի, Արարատի և այլ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանական մարտերին մասնակցելու մասին։

Ինչպես Ագիտե Ամարը, այնպես էլ Իսոն, մարտի դաշտում չպետք է կնքեր իր մահկանացուն։ 1991 թվականի հոկտեմբերի 27-ին Իսոն դարձավ ավտովթարի զոհ՝ երբ վերադառնում էր պատգամավորի թեկնածու իր զինակից ընկերոջն օգնելուց։

Իսոյի ներդրումը հայոց հողի պաշտպանության հարցում այնքան մեծ էր, որ որոշվեց նրան թաղել նոր-նոր «կազմավորվող» Եռաբլուր պանթեոնում։

Իսոյի թաղման հուղարկավորությանը մասնակցեցին իր բազում զինակիցներն ու ազգականները։

Պետք է ասել, որ Իսոն առաջին եզդի ազատամարտիկն էր, ով թաղվեց «Եռաբլուր» պանթեոնում։

Հասկանալի է, որ Իսոյի հուղարկավորությունը չէր կարող անցնել առանց Ազիզ Թամոյանի մասնակցության, վերջինս մեծ հարգանքով էր լցված ինչպես Իսոյի, այնպես էլ ցանկացած եզդի կամավորականի նկատմամբ։

«Եռաբլուր» պանթեոնում շատերի հետ միասին ելույթ ունեցավ նաև Ազիզ Թամոյանը, ով ցավով նշելով Իսոյի մահն ու անժամանակ վախճանը, միաժամանակ կոչ արեց մեր ժողովրդին՝ կիսատ չթողնել Իսոյի և իր զինակիցների գործը, քանի որ հետևելով Իսոյի մարտական օրինակին, վերջինիս հիշատակն ավելի վառ կպահեն և իրենց կպսակեն հեղինակությամբ։

Պետք է ասել, որ ինչպես Իսոյի, այնպես էլ մեր մյուս ազատամարտիկների մասին ժամանակի ընթացքում ստեղծվեցին երգեր ու բանաստեղծություններ։ Վաղամեռիկ Օրդիխանե Լազգին 1991 թվականի նոյեմբերի 3-ին գրեց իր «КОРАЙИ БОНА ТӘ, ИСОЙ БЬРА» բանաստեղծությունը։

Քանի որ խոսեցի վաղամեռիկ Օրդիխանե Լազգիի մասին, կարծում եմ, շեղված չեմ լինի նյութի տրամաբանությունից, եթե վերհիշեմ նրա մեկ այլ ստեղծագործություն, որը վերաբերում է նաև Ա. Թամոյանին ու վեջինիս գործունեությանը և՝ Ա.Թամոյանի համախոհներին։ Բանաստեղծությունը կոչվում է«Ազգը ձեզ հետ է»։


ԹԵՄՈՒՐ ԶԵՅԴԻՆՅԱՆ
(1955-1992)

Հաջորդ հերոսը Թեմուրն էր, ով մեր և իր զինակիցների հիշողության մեջ հենց այդ անունով մնաց և ոչ թե Թեմուրե Աֆանդի Զեյդինյան։ Թեմուրն ու Իսոն ազգականներ էին և դարձել էին համախոհներ ու զինակիցներ։

Ինչպես Իսոն, այնպես էլ Թեմուրը ծնվել է քաղաքամայր Երևանում և ակտիվ մասնակիցն էր ժամանակի քաղաքական և ռազմական գործողությունների ու իրադարձությունների։ Թեմուրն էլ շփվելով իր հայ ընկերների, հարևանների հետ, կոչ էր անում հեռու չմնալ մարտի դաշտից։ Թեմուրն իր նախնիների նման հավատացած էր, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունն անթերի են և օրհասական օրերին դրանք պետք է ավելի վառ արտահայտվեն ու ամրանան։ Հենց այս գաղափարին հետևելով, Թեմուրն էլ թողեց տուն ու տեղ, գործ ու աշխատանք, գնաց՝ պաշտպանելու հայոց հողը։

Երբ Թեմուրը հայտնվեց մարտի դաշտում, 37 տարեկան էր։

Ինչպես պատմում էին և հիմա էլ շարունակում են պատմել Թեմուրի մարտական ընկերները, նա անվախ ու քաջ էր, իր վարքագծով՝ անբասիր ու ազնիվ։

Եզդի ժողովրդի անվախ զավակը, ով ապրել և մեծացել էր մայրաքաղաքի, կարելի է ասել, փոքրիշատե անհոգ պայմաններում, չվարանեց պատերազմի դժվարություններից և դարձավ առաջամարտիկ։ Թեմուրը խիզախորեն մասնակցեց Հադրութի շրջանի Աղբուլաղ և Խրմնջուղ գյուղերի մարտերին… և 1992 թվականի հունվարի 30-ին հերոսաբար զոհվեց… Բարձունքը, որտեղ եզդի ժողովրդի զավակը հայոց հողի պաշտպանության ժամանակ հավերժորեն քուն մտավ, կոչվում է իր անունով։

Ինչպես Իսոն, այնպես էլ Թեմուրը, թաղվեց «Եռաբլուր» պանթեոնում և սրբավայր դարձած վայրում դարձավ եզդի ժողովրդի թաղված երկրորդ զավակը, ով պայքարեց հայոց երկրի անվտանգության և պաշտպանության համար և փառք ու պատիվ բերեց ոչ միայն իր անձի, այլև իր ժողովրդի համար, որը միշտ էլ եղել է հավատարիմ, անդավաճան ու շիտակ։

Հասկանալի է, որ Ազիզ Թամոյանը ներկա էր Թեմուրի հուղարկավորությանը և այն օգտագործեց մեկ անգամ էլ հրապարակավ խոսելու հայ և եզդի ժողովուրդների համագործակցության, համախմբվելու և ընդհանուր թշնամու դեմ միասնաբար պայքարելու մասին։


ՀԱՋՈՅԱՆ ԳԱԳԻԿ

(1972-1992)

Եթե պահպանում եմ ժամանակագրական կարգը, Հայաստանի եզդի համայնքից մարտի դաշտում հաջորդ հերոսն ու զոհը Գագիկե Ունըսն էր (Հաջոյան Գագիկ), ում ես առ այսօր էլ կոչում եմ եզդիական Գոգո անունով, ինչն ինձ ավելի հարազատ ու սրտամոտ է։

Գոգոյե Ունսը ծնվել էր 1972 թվականին՝ ՀՀ նախկին Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղում։ Դեռևս դպրոցական տարիներից նրա մասին խոսում էին որպես ուշիմ, խելացի և կարգապահ մարդու։ Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ինչը մեկը անգամ ևս, ինչպես ընդունված է շատ և շատ ընտանիքներում, ստիպում էր ընտանիքի անդամներին նրա նկատմամբ լինել ավելի հոգատար ու ուշադիր, սակայն ինքը՝ Գոգոն, դրանից նեղվում էր, զայրնում ու ասում էր.

― Ի՞նչ է, ես հո աղջիկ չեմ, այդքան հոգատար եք իմ նկատամբ, ես տղա եմ, տղամարդ եմ, իսկ տղան ու տղամարդը ծնվել են նեղությունների ու դժվարությունների համար․․․

Եվ իսկապես Գոգոն ամուր ու պինդ երիտասարդ էր, երբ 1992 թվականի մայիսի 5-ին զորակոչվեց հայոց բանակ, որը նոր-նոր էր կազմավորվում և թրծվում էր մարտի դաշտում։

Այնպես դասավորվեց, որ Գոգոյի սերունդը պետք է դառնար Հայոց նոր կազմավորվող բանակի հիմքը, հենարանը։ Դե, ինչպես ասում են, ճակատագիրն էր այդպիսին։

Գոգոյե Ունըսը ծառայության անցավ ռազմաճակատի ամենադժվար հատվածներից մեկում՝ Արծվաշենում։ Ճիշտ է, նա երեք ամիս հետո հերոսաբար զոհվեց Արծվաշենի մարտի դաշտում, բայց երեք ամիսն էլ բավական էր, որպեսզի նա մնա սերունդների հիշողության մեջ։

Այո, մարդ կարող է մեկ դարից էլ ավելի ապրել, իր մասին սերունդների հիշողության մեջ ոչինչ չթողնել, բայց կան ընտրյալներ, ովքեր կարող են իրենց կարճատև կյանքով դառնալ օրինակ, դառնալ հերոս, դառնալ ճանապարհ հարթող․․․ նման անձանցից մեկն էլ մեր ժողովրդի պանծալի զավակ Գոգոյե Ունըսն էր, ով մարտի դաշտում ընկավ ոչ թե թիկունքից գնդակ ստանալով, այլ՝ ճակատից։ Ճակատից մահացու վիրավորվելն ինքնին ամեն ինչ ասում է մեր սիրելի Գոգոյի խիզախության ու անվախության մասին։ Գոգոյի դին բերվեց Ազատության հրապարակ։ Ա. Թամոյանը ելույթ ունեցավ ինչպես այստեղ, այնպես էլ Եռաբլուրում։

Արդեն ասվել է, որ Գոգոյե Ունըսը՝ տան միակ տղան ու չորս քրոջ եղբայրը, հերոսաբար ընկավ ու 20 տարեկան հասակում իր վերջին ու հավիտենական հանգրվանը գտավ «Եռաբլուր» պանթեոնում՝ իր նման հարյուրավոր հերոսների կողքին։

Մի քանի տարի անց Գոգոյե Ունըսի հայրենի գյուղի Ջրաշենի Ջրաշենի փողոցներից մեկը կոչվեց իր անունով։ Միջոցառումն անցավ մեծ շուքով, մեկ անգամ ևս վերհիշելով Գոգոյին և մնացյալ հերոսներին, ովքեր իրենց սիրելի, թանկագին կյանքն անձնուրացորեն նվիրեցին հայոց երկրին։


ՄՈՒՍԱ ԲԱՔԻՐՅԱՆ

(1973-1992)

Գոգոյե ՈԻնըսից հետո Արմավիրի շրջանի Նալբանդյան գյուղը սգաց ու հպարտացավ հավերժի ճանապարհորդ դարձավ Մուսայե Մամուդը (Մուսա Բաքրյան)։

Մուսան, ով մեկ տարի ուշ զորակոչվեց բանակ։ Ասել թե զորակոչվեց, երևի թե ճիշտ չի լինի, քանի որ նա, կարելի է ասել, կամավոր ու ոգևորվածությամբ գնաց ոչ թե բանակ, այլ ռազմի դաշտ։

Իհարկե, չէի ուզենա մինչ պատերազմը և պատերազմից հետո ծառայած և ծառայող տղաներին վիրավորել, բայց, կարծում եմ, այդ սերունդը պետք է մարտի մտներ, կռեր այն հաղթանակը, որին ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ եզդի ժողովուրդը վաղուց էին սպասում։

Մուսան ընկերների և հարազատների շրջանում ավելի շատ Ռազմիկ անունով էր հայտնի և այդ անունով էլ հիշվում է։ Երբեմն անունն ինչ-որ բան ասում և հուշում է մարդու ձևավորման, բնավորության և խառնվածքի մասին։ Այո, Մուսան Ռազմիկը, բնավորությամբ ռազմիկ էր կարգապահ, խրոխտ ու անվախ։ Ընկերները պատմում են, որ Մուսան ռազմի դաշտում ոգևորում և «թև» էր տալիս շատ-շատերին, և ինչու չէ, հպարտությամբ խոսում այն մասին, որ իր ազգակիցներն էլ հայերի նման մտել են ռազմի դաշտ ու ետ չեն կանգնելու՝ մինչև հաղթանակի չհասնեն ընդհանուր թշնամու նկատմամբ. «Ով, Աստված մի արասցե, մտավ հայոց հողը, չի ասելու դու հայ ես, նա եզդի…»։

Լաչինի մարտավարական նշանակությունն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար բոլորն էլ շատ լավ գիտեն, և հենց ամենադժվար մարտերից մեկը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի բացման ու պաշտպանության համար, ինչը դառնալու էր կյանքի ճանապարհ մայր հայրենիքի և Արցախի միջև։ Եվ հենց Լաչինի մարտերում էլ հերոսաբար զոհվեց եզդի ժողովրդի խիզախ զավակը, իր կյանքի գնով, շատերի նման, բացեց ճանապարհը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։

Մուսայե Մահմուդը թաղվեց հարազատ բնակավայրի՝ Նալբանդյան գյուղի եզդիական գերեզմանոցում, ում գերեզմանը մյուս հերոսների գերեզմանի նման, դարձել է սրբատեղի, ուխտատեղի։


ՍԱՄՎԵԼ ՌԱՍՈՅԱՆ

(1973-1992)

Սամվելը, ում նաև անվանում էին Սամո, առաջին եզդի մարտիկն ու զինվորն էր, ով անհայտ կորավ մարտի դաշտում։

Սամվելը ծնվել և մինչև բանակ զորակոչվելն ապրել ու սովորել է նախկին Աշտարակի շրջանի Արագածոտն գյուղում։ 1992 թվականին Սամվելը զորակոչվեց բանակ ու մասնակցեց Արցախի և շրջակա տարածքների համար մղվող մարտերին։

Վերջին մարտերից մեկի ժամանակ, որը տեղի ունեցավ Լաչինի մոտ, պարզվեց, որ Սամվելն անհետ կորել է։ Ինչպես զինակիցները, այնպես էլ հրամանատարները չեն կարծում, որ Սամվելը կարող էր գերի ընկնել։ Նրանք ավելի քան հավատացած ու համոզված են, որ Սամվելն ավելի շուտ ընկել է մարտի դաշտում, և ․․․ ռումբի հզոր պայթյունը միայն կարող էր անհայտ կորցնել եզդի խիզախ զինվորին։

Շատերի նման Ազիզ Թամոյանն էլ փորձեց Սամվելե Մոսկովի ողջ լինելու մասին որևէ ձևով տեղեկատվություն հայթայթել, սակայն, ինչպես պարզվեց՝ իզուր…


ՔԱԼԱՇՅԱՆ ԳԱԳԻԿ

(1973-1993)

Պատերազմի ժամանակ Ազիզ Թամոյանը դարձել էր ավելի ակտիվ ու մի տեսակ տխուր, քանի որ շատ կարճ ժամանակի ընթացքում զոհվեցին եզդի ժողովրդի բազում զավակներ։ Եզդի ժողովրդի զավակների զոհվելն ավելի էր «կատաղեցնում» ինչպես շատերին, այնպես էլ՝ Ազիզ Թամոյանին, քանի որ մատաղ տարիքում մեր տղաների զոհվելը միայն այդ զգացումը կարող էր առաջացնել, բայց ինչ կարող էիր անել՝ պատերազմի գրված և չգրված օրենքը դա էր՝ զոհեր պետք է լինեին։ Զոհերի թվի մեծանալն Ազիզ Թամոյանին չէր վախեցնում, ընդհակառակը՝ նրան լցնում էր վրեժխնդրությամբ ու ավելի մեծ պատվախնդրությամբ։ Եվ պատահական չէր, որ նա ներկա էր լինում յուրաքանչյուր եզդի մարտիկի ու ազատամարտիկի թաղմանը և ցավակցելուց ու սփոփանքի խոսքեր ասելուց զատ, ոգևորում և խրախուսում էր մեր երիտասարդներին ու ժողովրդին…

Գագիկը ծնվել էր նախկին Մասիսի շրջանի Արգավանդ գյուղում, սակայն հետագայում ծնողների հետ տեղափոխվել էր քաղաք Էջմիածին։ Սամվելե Մոսկովի նման նա էլ հենց զորակոչման տարում մարտի դաշտում հերոսաբար զոհվեց։ Եվ ինչպես պատմում էին Գագիկի մարտական ընկերները, նա զոհվեց մարտական կարևոր առաջադրանք կատարելիս, երբ գնացել էր Մարտակերտ տանող ճանապարհը հետախուզելու։

Եթե Սամվելե Մոսկովն ու մեր ժողովրդի մի քանի զավակ անհետ կորան մարտի դաշտում ու առ այսօր չունեն իրենց վերջնական ու «մշտական» գերեզմանատեղին, ապա Գագիկե Շարիֆը թաղվեց Էջմիածին քաղաքի ֆիդայական գերեզմանոցում։

Գագիկը զոհվեց 1993 թվականի մայիսի 6-ին։

Ֆիդայական գերեզմանոցում, որտեղ, հասկանալի է, ներկա էր հուղարկավորության մեծ թափոր, բազում մարդկանց հետ ելույթ ունեցավ նաև Ազիզ Թամոյանը, ով, կարող եմ ասել, կոկորդում խեղդելով արցունքները, կոչ արեց ավելի ամրապնդել հայ-եզդիական բարեկամությունն ու ռազմական դաշինքը և երդվել մեր զոհված հերոսների գերեզմանին՝ ավելի համախմբվել ու պայքարել ընդհանուր թշնամու դեմ։ ԱՎԴԱԼՅԱՆ ՕՄԱՐ

(1960-1993)

Ծնվել է ՀՀ Կոտայքի մարզի Ամո գյուղում, 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է եզդիների ազգային ինքնության պետականորեն վերականգնման շարժմանը, որն, ինչպես ասվել է, ղեկավարեց ու առ այսօր ղեկավարում է Ազիզ Թամոյանը։

Ինչպես անձամբ ինքը, այնպես էլ իր հայրը՝ հանգուցյալ Խդր Ավդալյանը, եղբայրներն ու հարազատներն այդ շարժման ու պայքարի ակտիվ մասնակիցներ են։ Ավդալյանների գերդաստանը, որ Ազիզ Թամոյանի ազգականներն են, ոչ միայն մարտի դաշտում, այլև թիկունքում օգտակար եղավ հայոց պետականությանը. նա ինչպես ֆինանսապես, այնպես էլ բնամթերքով օգնեցին ռազմաճակատին։

Ուր էլ գնար Ազիզ Թամոյանը, Օմար Ավդալյանն իր զինակիցների ու ընկերների հետ ուղեկցում էր նրան։ Օմարը բազում եզդի երիտասարդների հետ մասնակցեց Արարատի, Նոյեմբերյանի, Երասխի և Իջևանի սահմանների պաշտպանությանը։ Օմարը ոգևորում էր հատկապես երիտասարդ ազատամարտիկներին ու զինվորներին, ասելով, որ միայն միասնությամբ ու հավատարմությամբ կարող են թշնամուն ծնկի բերել ու հավատով նայել ապագային։ Օմարը և իր նմանները պայքարում էին հայոց հողի պաշտպանության ու վաղվա անվտանգ ու կայուն կյանքի համար, ինչի համար, երբեք չէին տարակուսում, սակայն մարտի դաշտի դժվարություններն ու ծանրությունն իրենց հետքը թողեցին Օմարի առողջության վրա, ինչի արդյունքում էլ Ամո գյուղի խիզախ ազատամարտիկն ու կամավորականը, ով սերում էր եզդիական հեղինակավոր գերդաստաններից մեկից, 1993 թվականի օգոստոսի 3-ին հավերժ քուն մտավ ու թաղվեց Ամո գյուղի ազգային գերեզմանոցում։

Օմարի նմանները մեր ժողովրդի հիշողության մեջ հավերժ են մնալու, քանի որ նրանք մեզ համար դառնում են հպարտանալու հնարավորություն։


ՀՈՍԵՅԱՆ ՀԱՍԱՆ

(1973-1994)

Շատ ժամանակ չանցած հերոսաբար զոհվեց նախկին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղի բնակիչ Հասան Հոսեյանը։ Հասանը ծնվել և մեծացել է Արարատյան դաշտի հայկական գյուղում, ուր մեծ է նաև եզդի ընտանիքների թիվը։ Արցախյան պատերազմի տարիներին այս գյուղը տվեց ինչպես հայ, այնպես էլ եզդի բազում ազատամարտիկներ, որոնցից շատերն իրենց կյանքն անմնացորդ նվիրեցին հայրենիքին, այդ թվում՝ Հասանե Սահիդը։ Արշալույս գյուղի շատ բնակիչների նման Հասանն էլ զինվորագրվեց արցախյան ազատամարտին։

Ծառայության հենց առաջին օրվանից Հասանն իրեն դրսևորեց որպես խիզախ ու անվախ զինվոր, իր ընկերների համար դառնալով օրինակ ու ոգեշնչման աղբյուր։ Իհարկե, Հասանն ու իր նմանները ոչ միշտ են ծնվում, և ճակատագիրն, անվարան կարելի է ասել, նրանց նկատմամբ ավելի բարեհաճ է, քան այն անձանց, ովքեր ապրելով նույնիսկ մեկ դար, իրենցից հետո ոչ մի հետք ու հիշողություն չեն թողնում։ Այո, Հասանն այն եզակի ընտրյալներից է, ովքեր, իրենց անունով ու փառքով հավերժ կհիշվեն հայ և եզդի ժողովուրդների կողմից։

1994 թվականի հունարի 27-ին, երբ Հասան Հոսեյանն արդեն 21 տարեկան էր, կատարեց սխրագործություն, որ քչերին էր վիճակված, կատաղի մարտերի ժամանակ, որոնք տեղի էին ունենում Ֆիզուլու շրջանում, նա ոչնչացրեց հակառակորդի երկու տանկ, իսկ ինքն էլ, հաղթանակի ծիծաղն աչքերին հավերժ քուն մտավ…

Ազիզ Թամոյանը հպարտությամբ էր խոսում ու պատմում Հասանի սխրագործության մասին։ Ափսոսում էր, որ արշալույսցի եզդի հերոսն արդեն կենդանի չէ, սակայն գիտակցում էր, որ պատերազմն առանց զոհերի լինել չի կարող։

Հասան Հոսեյանը թաղվեց նախկին էջմիածնի շրջանի Ակնալճի եզդիական գերեզմանոցում մարտի դաշտում զոհված հերոսին վայել պատիվներով։


ԲԸՐՈ ԳՈՒԼՈՅԱՆ

(1955-1994)

1994 թվականն ամենածանրն էր նաև մեր համայնքի համար. զոհերի թիվը մեծ էր։ Նույն թվականին անհետ կորավ նաև Երևան քաղաքի բնակիչ Բըրո Գուլոյանը։

Բըրոն այն եզդի ազատմարտիկներից էր, ովքեր, կարելի է ասել, արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից մարտի դաշտում էին։

Բըրոն ծնվել էր նախկին էջմիածնի շրջանի Մեծամոր գյուղում և հետագայում տեղափոխվել էր մայրաքաղաք Երևան։ Չնայած նրա, ինչպես ասում են, բանակային տարիքը վաղուց անցել էր, սակայն հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը, նվիրվածությունն իր նախնիների պատգամներին ու էությամբ ազատասեր լինելն իրեն տարան մարտի դաշտ, ուր նա դրսևորեց ազատամարտիկի կազմակերպչական և խիզախության որակները։

Ճիշտ է, նա երբեմն տուն էր գալիս ու հոգում տան ու ընտանիքի կարիքները, սակայն ամեն անգամ ասում էր ընտանիքի անդամներին.

— Մինչև չհաղթենք թշնամուն, մշտապես տուն չեմ վերադառնա․․․

1994 թվականի ապրիլի 20-ին Հորադիզի մարտերի ընթացքում անհետ կորավ Բըրոն և դարձավ հերոս, ով միախառնվեց հայոց հողին, որն իրենց արյունով ներկել են նաև շատ ու շատ եզդիորդիներ։

Նաև Բըրոյի ընտանիքի համար շատ չարչարվեց Ազիզ Թամոյանը, որ ինչ-որ մի բանով օգտակար լինի նրա ընտանիքին։


ՉԱՏՈՅԱՆ ԲԱՐԶԱՆԻ

(1972-1994)

Արդեն ասվեց, որ 1994 թվականն իսկապես ծանր տարի էր։ Նույն թվականի ապրիլ ամսին, երբ անհետ կորավ Բըրո Գուլոյանը, իր հերոսական մահականացուն կնքեց մեր ժողովրդի մեկ այլ զավակ Բարզանի Չատոյանը։ Նա ծնվել էր 1972 թվականին՝ նախկին Կալինինոյի շրջանում։ Ինչպես պատմում են հարազատներն ու ընկերները, Բարզանին պարտաճանաչ և կարգապահ մարդ էր, նվիրված իր հողին ու ջրին։ Նրա հիշողության մեջ տպավորվել էին իր նախնիների պատմածները, թե ինչպես 20-րդ դարի սկզբին թուրք ասկյարները նրանց տնավեր ու բնավեր արեցին հարազատ Կարսից։ Եվ ամեն անգամ, երբ տարեցները պատմում էին այդ մասին, պատանի Բարզանիի երակներում արյունը եռում էր, լցվում էր ավելի մեծ ատելությամբ ու վրիժառության զգացումով։ Եվ ահա հարմար պահն ստեղծվել էր ինչ-որ կերպ վրեժխնդիր լինել թուրքերից։ Բոլոր մարտերին մասնակցեց կազմակերպված, անվախ ու անվարան։ Իր զինակիցներին կոչ էր անում երբեք չխնայել ու չխղճալ նենգ ու խարդախ թշնամուն։ 22 տարեկան հասակում Բարզանին իր երիտասարդ կյանքը զոհեց հանուն հայոց հողի պաշտպանության և հայ ու եզդի ժողովուրդների անվտանգության։

Հասկանալի է, որ Ազիզ Թամոյանը խորը ցավով տարավ նաև Բարզանի Չատոյանի զոհվելը և կոչ արեց չվահատվել, չընկրկել։


ՄԻՐԶՈՅԱՆ ՍԱՀԻԴ

(1972-1994)

Սահիդը ծնվել ու մանկությունն անցկացրել էր նախկին Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում, հետագայում ընտանիքով տեղափոխվել էին նախկին Բաղրամյանի շրջան։ Ծնողներն ու հարազատները, հարևաններն ու ընկերները մեծ գովեստով էին խոսում խելացի ու դաստիարակված պատանու մասին, հավատում էին, որ նրան լավ ապագա է սպասում, որ նա լավ մարդ է դառնալու և՝ օգտակար լինելու իր ժողովրդին։ Երբ արդեն 21 տարեկան էր, զորակոչվեց բանակ ու անմիջապես նետվեց մարտի դաշտ, համոզված լինելով, որ միայն հայրենասիրությամբ ու ազնիվ զգացումներով է հնարավոր հաղթել նենգ թշնամուն։ Ում մտքով կարող էր անցնել, որ 22 տարեկան երիտասարդը կարող է փորձառու և կադրային զինվորականների հետ ուսուսի տված քաջաբար մասնակցել մարտերի ու հերոսանալ։

1994 թվականի ապրիլի 24-ին Քելբաջարի մոտ տեղի ունեցած մարտը Սահիդի համար, ավաղ, եղավ վերջինը, և նա չտեսավ այդքան սպասված ու ցանկալի հաղթանակը։ Սահիդ Միրզոյանի դին ամփոփվեց էջմիածնի տարածաշրջանի Ֆերիկ գյուղի եզդիական գերեզմանոցում։ Համարյա միշտ Սահիդի շիրմաքարի վրա թարմ ծաղիկներ կան, որոնք հավերժացնում են Սահիդի հիշատակն ու երիտասարդ սերնդին դաստիարակում հայրենասիրության ու բարեկամության ոգով։


ՄԱԴՈՅԱՆ ՅԱՇԱ

(1968-1994)

1994 թվականը կատարեց իր հերթական «սև» գործը՝ ընկավ Թալինի շրջանի Արտենի գյուղի բնակիչ Յաշայե Շիրշան։

Ճիշտ է, անցել էր Յաշայի բանակ զորակոչվելու տարիքը, սակայն հայրենասիրությունը, տղամարդկային թասիբը, եզդի որոշ ազատամարտիկների մարտի դաշտում զոհվելը, ինչպես նաև Հայաստանի եզդի համայյնքի առաջնորդ Ազիզ Թամոյանի կոչերն անձնական օրինակը ողևորել էին նաև 26 ամյա Յաշային, ով թողեց տուն տեղ, գործ ու զբաղմունք և գնաց պատերազմ։

1994 թվականի մայիսի 6-ին Աղդամի մոտ տեղի ունեցավ կատաղի մարդ, որտեղ ուժերն իսկապես որ անհավասար էին։ Երկու կողմից էլ եղան բազում զոհեր, այդ թվում՝ 26 ամյա Յաշան, ով պատերազմից առաջ միշտ օգնության համար դիմում էր Շամսին՝ եզդի ժողովրդի սուրբ հովանավորին։

Յաշան իր վերջին հանգրվանը գտավ հայրենի Արտենի գյուղում եզդիական գերեզմանոցում:


ՍՈՒԼԹԱՆՅԱՆ ՂՈՒԼԻԽԱՆ

(1956-1994)

Ծանր ու գլխակեր տարվա՝ 1994 թվականի եզդի նախավերջին զոհը մարտի դաշտում Ղուլիխան Սուլթանյանն էր, ով 38 տարեկանում մտավ մարտի դաշտ: Եթե դեռևս պատանի ու երիտասարդ զինվորներն ու ազատամարտիկներն ինչ-որ տող չունեին կյանքի փորձ ու շատ հաճախ ոգևորված ու խենթացած էին կռիվ գնում, ապա Ղուլիխանն ու իր տարիքի ու տարիքով ավելի մեծերը, հասկանալի է, արդեն ունեին կյանքի հարուստ փորձ, ընտանիք և մարտի դաշտում էլ ակամայից դառնում էին առաջնորդ ու խորհրդատու։ Նման անձանցից մեկը Ղուլիխանն էր, ով ծնվել ու մեծացել էր նախկին Էջմիածնի տարածաշրջանի Խաթունարխ գյուղում։ Եվ երբ նա 38 տարեկանում հայտնվեց մարտի դաշտում շատերը, հատկապես պատանեկան տարիքի զինվորներն ու ազատամարտիկները մի տեսակ տարակուսանքով էին նայում նրան և մտովի հարցնում, «մարտի դաշտում ի՞նչ է կորցրել «ծերուկը»։ Բայց «ծերուկն» այնպես էր կռվում, որ նրանից տարիքով շատ փոքրերը բազում հարցերում դիմում էին նրան և մարտի գնալիս խորհրդակցում նրա հետ։ Ղուլիխան Սուլթանյանին վիճակված էր պատերազմի ժամանակ զոհվելով հերոսանալ ու հավերժ մնալ սերունդների հիշողության մեջ։ 1994 թվականի մայիսի 11-ին Ղուլիխանե Ռաջոն 38 տարեկանում զոհվեց մարտի ժամանակ։

Ղուլիխանն իրենից հետո թողեց երեք երեխա, ովքեր հպարտ ու անկաշկանդ ասում են, որ ունեցել են հայր, ով անվախ գնաց պատերազմ ու իր կյանքով ավելի մոտեցրեց հաղթանակը․․․

Ղուլիխանի դին հերոսին վայել կարգով հողին հանձնվեց հարազատ Խաթունարխ գյուղի եզդիական գերեզմանոցում։ ՀԱՋՈՅԱՆ ՆՈՐԻԿ

(1974-1994)

Եզդի համայնքը, որն ամբողջությամբ իր առաջնորդ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ նվիրվել էր հայոց հողի պաշտպանությանն ու չէր խնայում ոչինչ, 1994 թվականին մարտի դաշտում ունեցավ մեկ զոհ ևս Նորիկ Հաջոյանը։

Նորիկը ծնվել ու մեծացել էր նախկին Արտաշատի շրջանի Մրգանուշ գյուղում 1974 թվականին, որտեղ էլ նա սովորեց դպրոցում, օգնեց ծնողներին ու հարազատներին, առանձնացավ իր ուշիմությամբ ու նվիրվածությամբ։ Բնավորության այս առանձնահատկություններն ասում էին ընկերներին ու հարզատներին, որ Նորիկն իր տարիքի համեմատ, կարծես թե ավելի խելացի ու կազմակերպված և կարգապահ է։ Ճանաչողները համոզված էին, որ իրենց հետ, իրենց աչքերի առաջ արդեն կազմավորված մարդ է մեծանում ու ապրում, բայց ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Նորիկն այդքան շուտ կմեծանա ու կդառնա կռվող ու մարտնչող զինվոր, ով իր սխրագործությամբ կդասվի հայ և եզդի ժողովուրդների հերոսնների շարքը։

Ինչպես ասվեց, Ազիզ Թամոյանը լինում էր Հայաստանի բոլոր սահամանամերձ բնակավայրերում, այցելում եզդի կամավորականներին ու զինվորներին, այդ թվում՝ Նորիկ Հաջոյանին, ով շատ էր ոգևորված ինչպես Ազիզ Թամոյանի, այնպես էլ եզդի մյուս ազատամարտիկներով ու զինվորներով։

Նորիկ Հաջոյանի մահը վրա հասավ 1994 թվականի հուլիսի 21-ին՝ նախկին Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի մոտ։

20-ամյա Նորիկն անմահացավ ու մեկ անգամ ևս ապացուցեց, որ տղամարդու մարտի դաշտում զոհվելն ամենամեծ փառք ու պատիվն է։


ԽՈՒԴՈՅԱՆ ԲԱՐԶԱՆԻ

(1974-1994)

1994 թվականի հաջորդ զոհը դարձավ Բարզանի Խուդոյանը, ով ծնվել և մեծացել է նախկին Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղում։ Բարզանիի պապիկի եղբայրը՝ Սարոն, Հայրենական պատերազմի մասնակից էր և պատվով ու հարգանքով վերադարձել էր մարտի դաշտից ու իր փորձն ու իմացությունն անմնացորդ փոխանցում էր հետագա սերունդներին, ովքեր դաստիարակվում էին հայրենասիրության ոգով։ Սարո պապիկը նրանց նաև դաստիարակում էր ազգային ավանդույթների նկատմամբ հարգանքով ու սիրով։ Հենց այս գաղափարներով տոգորված՝ Բարզանին գնաց մարտի դաշտ։ 18 տարեկանում Բարզանին զորակոչվեց բանակ ու համարյա երկու տարի խիզախորեն մասնակցեց պատերազմական գործողություններին։ Նա մարտերին մասնակցելով՝ Կապանից հասավ Հորադիզ և ոչ մի անգամ չերկնչեց, չվարանեց ու չտարակուսեց հավատաց հաղթանակին և իր զինակիցներին ոգևորեց ու՝ հուսադրեց։ 1994 թվականին նա մարտի դաշտում դարձավ հավերժի ճամփորդ, ու երկար ժամանակ չէին գտնում նրա դին… Հետո գտան նրա աճյունի մի մասն ու այն ամփոփեցին հայրենի Արմավիր գյուղի եզդիական գերեզմանոցում, որը ոչ միայն եզդի այլև՝ հայ մարդկանց համար դարձել է ուխտատեղի ու ոգեշնչման վայր…


ԿՈՏԻԵՎ ԼԵՈՆԻԴ

(1975-1994)

Կարճ ժամանակ անց եկավ հաջորդ գույժը՝ անհետ կորավ Լեոնիդ Կոտիևը։

Չատոյան Բարզանիի նման նա էլ էր ծնվել նախկին Կալինինոյում և այնտեղ մեծացել։ ճիշտ է, Կալինինոն բավականին հեռու է Հայաստանի այն բնակավայրերից, որտեղ եզդիների թիվը մեծ է, սակայն դա չի խանգարել, որպեսզի նաև նախկին Կալինինոյի շրջանի եզդիները, ում թիվն այնքան էլ մեծ չի եղել, պահպանեն ազգային սովորույթներն ու դաստիարակվեն մեր նախնիների պատգամներով։

Մինչ բանակ զորակոչվելն էլ Լեոնիդը լսել էր, որ եզդի ժողովրդի զավակներն Ազիզ Թամոյանի գլխավորությամբ մասնակցում են արցախյան ազատամարտին ու հայոց հողի պաշտպանությանը։ Եվ նա, որ զինվորական ծառայության առաջին իսկ օրվանից ներկայացնում էր ոչ միայն ինքն իրեն, այլ, ինչպես ինքն էր հաճախ կրկնում՝ «ողջ եզդի ժողովրդին», որն անդավաճան ու հավատարմորեն կանգնած է կանգնելու է հայ ժողովրդի կողքը։ Նա իր մարտական ընկերներին պատմում էր հայերի ու եզդիների դարավոր բարեկակամության և հավատարմության մասին։ Նա պատմում էր նաև, թե ինչպես այդ օրերին էլ եզդիներն իրենց անվիճելի առաջնորդ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ նետվել են մարտի դաշտ ու շարունակում են իրենց նախնիների ավանդույթները։ Լեոնիդն ուներ բազում նպատակներ ու ցանկություններ, սակայն դրանք որոշ չափով չիրականացան՝ նա անհայտ կորավ Հորադիզի թեժ մարտերի ժամանակ։


ՀԱՋՈՅԱՆ ԹՈՌԸՆ

(1958-1994)

Ծնվել և հասակ էր առել նախկին Արտաշատի տարածաշրջանի Ջրաշեն գյուղում։ Ինչպես ամեն մի եզդիորդի, այդպես էլ Թոռընը նվիրված էր իր ազգությանն ու ազգային սովորույթներին, բայց մի հանգամանք նրան ստիպում էր ավելի ամուր ու հավատարմորեն կապնվել եզդիական շարժմանը՝ նա Ազիզ Թամոյանի ցեղակիցն էր․․․։ Իսկ սա արդեն շատ բան էր ասում։ Պետք է անպայման նշել ու ընդգծել, որ եզդիական ազգային շարժման ժամանակ մեծ դեր կատարեց եզդի աշխարհիկ ղազանի տոհմը, հատկապես հայոյի գերդաստանը, որի ներկայացուցիչն է նաև հենց ինքը՝ Ազիզ Թամոյանը։ Իհարկե, չեմ թերագնահատում շատ հոգևոր և այլ աշխարհիկ գերդաստանների դերակատարությունը եզդի ժողովրդի անվան վերականգնման պայքարում, բայց որ հայոյի գերդաստանի դերն անուրանալի է, դա փաստ է։

Ինչևէ, ղազանի տոհմի զավակ Թոռընը ոչ թե ոգևորված շատերի օրինակով, այլ հենց իր հոգու կանչով մասնակցեց արցախյան ազատամարտի բազում մարտերի, իսկ այն բանից հետո, երբ 1992 թվականի օգոստոսի 7-ին Արծվաշենի մարտերում հերոսաբար զոհվեց իր երիտասարդ եղբորորդին Գոգո Հաջոյանը, այս հանգամանքը կարծես լցրեց Թոռըն Հաջոյանի համբերության բաժակը, որ նա ոչ միայն պայքարի ընդհանուր թշնամու, հայոց հողի պաշտպանության, այլև երիտասարդ զարմիկի վրեժն առնելու համար։ Գոգոյից հետո նա երկու տարի էլ չապրեց և իր երկրային կյանքն ավարտեց 1994 թվականին ու թաղվեց նախկին Մասիսի շրջանի Մար մարաշեն գյուղի եզդիական գերեզմանատանը։

Թոռընի երեք երեխան կորցնելով 36 տարեկան հայր, հասկանալի է, որբացան, անհայր մնացին, սակայն հպարտ են, որ ունեցել են հայր, ով ապրել է, ոչ միայն իր, անձնական հաճույքների, այլ պետության կայացման, երկու եղբայր ժողովրդի փոխհարաբերությունների ամրապնդման ու եզդի ժո ղովրդի նվիրական անվան հավերժացման համար։


ՀԱՄԶՈՅԱՆ ԹՈՌՈՒՆ

(1975-1994)

Նույն 1994 թվականին մեզանից հեռացավ նաև Թոռուն Համզոյանը, ով չբոլորեց նույնիսկ 20-ը։

Թոռըն բառը եզդիերենում համարվում է գեղեցիկ, քաղաքակիրթ, ազնվական։ Ինչպես արդեն մեկ անգամ ասել եմ, շատ հաճախ անունը մարդուն «ստիպում է», որ նա իր անվանն արժանի ապրի ու կյանք վարի։ Եվ ահա Թոռընն էլ հենց իր անվանը հարիր կյանք ապրեց։

Նա ծնվել և մինչև բանակ զորակոչվելն ապրել էր մայրաքաղաք Երևանում և շատ լավ տեղյակ էր զոհված եզդի տղաների կյանքին ու գործունեությանը, հատկապես՝ մայրաքաղաքի բնակիչներ Իսոյի ու Թեմուրի։ Եվ հենց Իսոյի ու Թեմուրի կերպարներն էին իրեն ոգևորում, որ նա էլ անվախ ու քաջաբար կռվի ու մարտնչի։ Մինչև 1994 թվականի ապրիլի 15-ը նա մասնակցում է մի շարք ծանր ու պատասխանատու մարտերի, սակայն այդ օրը ծանր վիրավորվում է Հորադիզի մատույցներում մղվող մարտերի ժամանակ ու տեղափոխվում է ռազմական հիվանդանոց։

Չէր ուզում զորացրվել, ցանկություն ուներ մարտի դաշտում, զինակիցների հետ շարունակել կռիվը, սակայն բժիշկները թույլ չտվեցին…

Նույն թվականի դեկտեմբերի 15-ին պատերազմում ստացած ծանր վերքն իր գործն արեց, ու 19 տարեկան Թոռընը դասվեց եզդի ժողովրդի այն զավակների շարքը, ովքեր իրենց կյանքը չխնայեցին արցախյան ազատամարտում։

Թոռըն Համզոյանը թաղվեց Ներքին Չարբախի գերեզմանատանը։


ՄՀՈՅԱՆ ԱԶԻԶ

(1944-1994)

Իհարկե, արցախյան ազատամարտին մասնակից ամենատարեց եզդին Ազիզ Մհոյանն էր։

Եզդիները դարերով ազգանուն հասկացություն չեն ունեցել, և հիմա էլ այն այնքան չի կիրառվում։ Եզդին ավելի շատ ճանաչվում է անուն ու հայրանունով։ Եվ ահա նա հատկապես հայտնի էր Ազիզ անունով։ Եվ երբ սկսվեց արցախյան ազատամարտը, Ազիզն իր մասնակցությունը նրան բացատրում էր մի շատ կարևոր հանգամանքով. «1915-1918 թվականներին թուրքերը դարձան պատճառ, որ իմ նախնիները թողնեն հայրենի Կարսի շրջանն ու տեղափոխվեն Հայաստանի այս հատվածը։ Նախնիներս Կարսում թողել էին տուն ու տեղ, գերեզման ու հիշողություններ։ Նրանք մեզ հետապնդեցին նաև այստեղ, այնպես որ պահն է իմ նախնիների փոխարեն վրեժ լուծել նրանցից…»։

44-ամյա Ազիզը վերցրեց զենք ու գնաց պատերազմ, և այդ մասնակցությունը տևեց համարյա 6 տարի, երբ բոլորեց իր կյանքի կես դարը։

Ազիզն իր հայրենի Ալագյազ գյուղից, որը գտնվում է նախկին Արագածի շրջանում, գնաց Հայաստանի հարավային շրջաններ, մասնակցեց դրանց սահմանների պաշտպանությանը, Արցախի մի շարք շրջանների մարտական գործողություններին ու վիրավորվեց, ինչն էլ դարձավ պատճառ, որ նա իր մահկանացուն կնքի ոչ թե մարտի դաշտում, այլ տանը։

50-ամյա Ազիզ Մհոյանը թաղվեց Ալագյազ գյուղի եզդիական գերեզմանոցում և հավերժացավ մեր ժողովրդի հիշողության մեջ։


ՄՍՏՈՅԱՆ ՍԻԱԲԱՆԴ

(1960-1995)

1995 թվականի սկզբներին պատերազմն ավելի թեժացավ, քանի որ թշնամին մարտը տանուլ էր տալիս ու մարտի դաշտ էր նետել իր եղած ու չեղած ռեսուրսները, սակայն իզուր։ Մեր զինվորներն ու մարտիկները զգոնությունը չէին կորցնում, և եթե պատերազմ է, ապա զոհերն անխուսափելի են։

Սիաբանդ Մստոյանը ծնվել ու մեծացել էր նախկին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում, գյուղ, որն արցախյան հերոսամարտում ունեցավ իր ուրույն ներդրումը, այդ թվում՝ գյուղի եզդիները։

Արշալույս գյուղից արդեն զոհվել էր Հասան Հոսեյանը և գյուղի ինչպես եզդի այնպես էլ հայ երիտասարդների համար դարձել էր հերոսության ու խիզախության օրինակ։

Սիաբանդն արդեն 35 տարեկան էր, երբ կամավոր ու նվիրվածությամբ գնաց պատերազմ։ Արշալույս գյուղում ու հանրապետության եզդի համայնքում այնպիսի վիճակ ու մթնոլորտ էին ստեղծվել, որ հայոց հողի պաշտպանությանը չմասնակցելը ու թիկունքին չօժանդակելը չէին ընկալվում։ Այնպես որ Սիաբանդի ու եզդի ժողովրդի մյուս զավակների մարտի դաշտում հայտնվելը, անվախորեն մարտնչելը պատահականություն չէին, այլ օրինաչափություն ու սուրբ պարտականություն։

Սիաբանդե Աջամն արդեն ամուսնացած էր ու ուներ ընտանիք։ Նա սիրում էր կրկնել. «Եթե ես տեր չկանգնեմ իմ ընտանիքին, դու տեր չկանգնես, ապա ո՞վ պետք է տեր կանգնի հայոց երկրին, որը հայտնվել է պատերազմի ճիրաններում»։ Եվ հենց այս համոզմունքը Սիաբանդին տարավ Արցախ, հայ ժողովրդի մի ստվար հատվածին թուրքերի հարձակումներից պաշտպանելու Ե՛վ ֆիզիկապես, և՛ հոգեպես Սիաբանդը զինվոր ու մարտիկ էր, նա անվախ էր ու քաջ։ Նա ընտանիքին ու հարազատներին հասցեագրված նամակներում գրում էր. «Մինչև թուրքից չազատենք հայոց հողը, չենք վերադառնա»։ Երբ արդեն մի քան ամիս էր մնացել, որ պատերազմն ավարտվի, Սիաբանդը Մարտակերտի համար մղված մարտերից մեկի ժամանակ զոհվեց, իրենից հետո թողնելով երեք երեխա, ովքեր իրավունք են վաստակել բարձրաձայն ու հպարտորեն ասելու, որ Հայաստան պետության կայացման գործում իր ուրույն ու թանկագին ներդրումն ունի նաև իրենց հայրը։

Սիաբանդե Աջամը թաղվեց նախկին Էջմիածնի տարածաշրջանի Ակնալիճ գյուղի եզդիական գերեզմանոցում։

Չնայած Ազիզ Թամոյանը կարծես զգում էր, որ պատերազմը հաղթականորեն մոտենում էր ավարտին, սակայն չէր թուլացնում համայնքը ոգևորելը, նորանոր ուժեր ու ռեսուրսներ ռազմաճակատ տանելը։ Քանի որ չէր բացառում դեպքերի անսպասելի շրջադարձ:

Բացի նրանից, որ եզդի համայնքի զավակները զոհվեցին մարտի դաշտում, պատերազմական գործողությունների ժամանակ, եղան նաև ողբերգական դեպքեր, երբ մահանում կամ զոհվում էին եզդի ժողովրդի այն զավակները, ովքեր ծառայում էին հայոց նոր-նոր ձևավորվող բանակում, կամ արդեն պատերազմի դաշտից, երկարատև ծանր պատերազմական գործողություններին մասնակցելուց հետո։


ԹԱՄՈՅԱՆ ՌԱԶՄԻԿ

(1976-1995)

Ռազմիկ Թամոյան, ով ծնվել և մեծացել էր նախկին Բաղրամյանի շրջանի Շենիկ գյուղում։

Հաճախ Ռազմիկը սիրում էր կրկնել, որ ինքն ու Հայաստանի եզդիների առաջնորդն ունեն նույն ազգանունը, չնայած չլինելով ազգականներ, և դա կարծես «պարտադրում» էր լինել ավելի խիզախ ու կազմակերպված։ Երբեմն նաև զինակիցները հարցնում էին. «Ռազմիկ, դու և Ազիզ Թամոյանն ազգականնե՞ր եք…»։

Երբեմն մարդու անունն ինչ-որ բան ասում է մարդու էության ու բնավորության մասին, կամ «պարտադրում» է մարդուն, որ իր անվանն արժանի կենցաղ ու կյանք վարի։ Հենց ռազմիկ անունը Ռազմիկ Թամոյանին «ստիպում էր», որ նա հատկապես մարտի դաշտում իրեն դրսևորի որպես ռազմիկ ու զինվոր, ինչն էլ նա հպարտությամբ ու արժանավայել կատարեց։

1995 թվականի մայիսի 9-ին, երբ, կարելի է ասել, արդեն պատերազմական գործողությունները հասել էին ավարտին, Մարտակերտի շրջանի համար մղվող մարտերում իր երկրային կյանքն ավարտեց Ռազմիկե Իշխանը։

Երբեմն մտածում ես, թե 19 տարեկան պատանին, ինչ հետք կարող է թողնել հարազատների ու ծանոթների հիշողության մեջ, սակայն, երբ համեմատում ես Ռազմիկի և նրա նմանների ապրած կյանքն ու կատարած գործը, ապա համոզվում ես, որ հայոց կայացած պետականությունը և եզդի համայնքը նման մարդկանց, նման խիզախների շնորհիվ է, որ գոյություն ունեն և գոյատևում են։

Ռազմիկ Թամոյանն իր երկրային կյանքի վերջին հանգրվանը գտավ հարազատ Շենիկ գյուղում և դարձավ ոչ թե Շենիկ գյուղի, այլև ողջ Հայաստան երկրի հերոսներից մեկը, ում օրինակով դեռևս բազում սերունդներ կդաստիարակվան։


ՈՒՍՈՒԲՅԱՆ ԱԼԻԿ

(1976-1995)

Եզդի ժողովրդի մեջ մեկ դարից ավելի հայտնի ու տարածված է Ուսվե Խադոյի անուննը։ Նախ նա հայտնի է նրանով, որ եղել է Իգդիրի 14 եզդիական գյուղի ղեկավար և հետո, որ եղել է շատ համարձակ ու առատաձեռն մարդ, ինչպես նաև եղել է եզդիական նիստ ու կացի ու ծեսերի նվիրյալ։ Հենց այդ գերդաստանից էր սերում Ալիկ Ուսուբյանը, ում ազգանունը ծագում է հենց Ուսվե Խադոյի անունից։

Այսօր այս մեծ գերդաստանի անդամներն ապրում են ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ տարբեր մարզերում։ Ինչևէ, իսկ Ալիկի հայրը, Հասանն, ապրում էր նախկին Հոկտեմբերյանի շրջանի Ջրաշեն գյուղում, ուր քիչ չեն եզդի ընտանիքները։

Մեկ տարի առաջ Հորադիզի մարտերի ժամանակ հերոսաբար զոհվել էր Ալիկ Ուսուբյանի ազգակից Բարզանի Խուդոյանը։ Այս հանգամանքն էլ դարձել էր թշնամու նկատմամբ ավելի մեծ ատելությամբ լցվելու պատճառ։ Երբ Ալիկ Ուսությանը զորակոչվեց բանակ, կարելի է ասել, պատերազմի ամենածանր տարին էր 1994 թվականը։ Նա մասնակցեց նախկին Կրասնոսելսկի շրջանի սահմանների պաշտպանությանը։ Ամեն անգամ, երբ առիթ էր լինում, իր զինակիցներին հպարտությամբ պատմում էր, որ եզդիներն էլ հայ ժողովրդի նման պարտաճանաչ ու սրտացավորեն մասնակցում են հայոց հողի պաշտպանությանը։ Չնայած հայ զինվորներն ու ազատամարտիկները լավ գիտեին այդ մասին, առավել ևս, որ եզդի համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը լինում էր յուրաքանչյուր ճակատում, հանդիպում եզդի զինվորներին ու ազատամարտիկներին, բայցևայնպես, ջերմությունն ավելանում էր ու զինակցությունն ամրապնդվում։

Ալիկը կարճ ժամանակում կարողացավ մեծ հեղինակություն ու հարգանք ձեռք բերել, ինչպես ընկերների, այնպես էլ հրամանատարների շրջանում, և նրանց ցավն ու կսկիծը մեծ եղավ, երբ իրենց զինվորն ու ընկերը, իրենց մարտիկն ու զինակիցը 1995 թվականի փետրվարի 20-ին, պատերազմի ավարտից երեք ամսից էլ պակաս ժամանակ առաջ, Կրասնոսելսկում դարձավ եզդի ժողովրդի հերթական զոհը հայոց բանակում ու իր վերջին հանգրվանը գտավ նախկին Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղի եզդիական գերեզմանոցում, ուր արդեն թաղվել էր Բարզանի Խուդոյանը։


ՈՒՍՈՅԱՆ ՌԱՇԻԴ

(1950-1995)

Գրքի սկզբնամասում եզդի վաղամեռիկ բանաստեղծ Օրդիխանե Լազգիի մասին արդեն խոսվեց։ Ռաշիդ Ուսոյանը նրա հորեղբայրն է։ Ռաշիդ ՈՒսոյանն այն եզդի ազատամարտիկներից էր, ում կարելի է համարել ավագ, նույնիսկ՝ տարեց սերնդի ներկայացուցիչներ։ Երբ սկսվեց արցախյան շարժումը, նա արդեն 38 տարեկան էր։ Ռաշիդն Իսոյի, Թեմուրի, Հոսեյան Հասանի ազգականն էր։ Մինչ այդ իր ազգականներն արդեն կնքել էին իրենց մահկանացուն ու հերոսացել էին։ Ռաշիդը, որ տարիքով նրանցից բավականին մեծ էր, թողեց ընտանեկան տաքուկ անկյունն ու գնաց պատերազմ։

Պետք է ասել, որ Երևանի Ջրաշեն գյուղից, որտեղ ապրում էր Ռաշիդը, մի քանի հոգի գնացին պատերազմ ու մեծ հարգանքով ու պատվով վերադարձան, բայց բոլորի սրտում Իսոյի, Թեմուրի, Հասանի ու մեր մյուս հերոսների անուններն էին, որ նրանց հիշատակը պետք է վառ պահվի ու պետք է նրանց համար վրեժխնդիր լինել։

Ռաշիդը մասնակցեց բազում մարտերի։ Ամեն անգամ, երբ մի քանի օրով գալիս էր տուն, անպայման փորձում էր հանդիպել Ազիզ Թամոյանին, խորհրդակցել, իմանալ համայնքի, եզդի մյուս ազատամարտիկների մասին և նոր միայն վերադառնալ պատերազմի դաշտ։

Ռաշիդը զինակիցների և մարտական ընկերների շրջանում մեծ հեղինակություն էր վայելում, և պատահական չէր, որ նրա նույնիսկ մեկ-երկու օրով ճակատից բացակայելն զգացվում էր։

Երկար տարիներ լինելով ճակատում, տանելով ֆիզիկական ու հոգեկան դժվարություններ, ռազմաճակատում, ինչպես ասում են, ծնկի չեկավ, սակայն, պատերազմի վերջում չդիմացավ ու դասվեց մեր ժողովրդի այն զավակների շարքը, ովքեր համարվել և համարվելու են Արցախի ազատության և Հայաստանի սահմանների պաշտպանության համար պայքարածներ ու անմահացածներ։ ՀԱՍՈՅԱՆ ՍՈՒՐԻԿ

(1976-1996)

Սարիկ Հասոյանը ծնվել ու մեծացել էր նախկին Հոկտեմբերյանի շրջանի Շենավան գյուղում, ուր ապրում են իր ծնողներն ու ազգականները։ Սուրիկը դեռևս մանկուց դաստիարակվել էր ծնողների ու հորեղբայրների պատմածներով ու խրատներով, որ Սուրիկի պապը՝ ՈՒսըվը, մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմին ու հերոսաբար զոհվել էր մարտի դաշտում։ Հասկանալի է, որ պապի զոհվելը մարտի դաշտում ինչպես Սուրիկի, այնպես էլ շատ ու շատ եզդիների համար դարձել էր ընդօրինակման պայման ու հնարավորություն։ Հենց այս գաղափարներով տոգորված ու դաստիարակված էլ Սուրիկը զորակոչվեց բանակ։

Սուրիկ Հասոյանը ծառայության անցավ նախկին Կրասնոսելսկի սահմանամերձ շրջանում, ուր թշնամու գնդակոծություններն ու հարձակումներն անպակաս էին։ Ինքն ու ՈՒսուբյան Ալիկը, որ միևնույն շրջանի՝ Հոկտեմբերյանի բնակիչներ էին, միասին էին ծառայում։ Մի հատաքրքիր հանգամանք. Ալիկն ու Սուրիկը չնայած ազգականներ չէին, սակայն նրանց նախնիները եղել են ջերմ հարաբերությունների մեջ և դա է եղել պատճառը, որ Ալիկի պապիկի ու պապի եղբայրների անունով կոչվել էին Սուրիկի հայրն ու հորեղբայրները՝ Ամըր, Թամո, Գոգո, Ամո։ Սա էլ դարձել պատճառ, որ երկու եզդի զինվորն ավել ամուր կապնվեն ու ավելի ոգևորված ու մարտականորեն տեր կանգնեն հայոց սահմանին ու չթողնեն, որ թշնամին մտնի հայոց հողը և պղծի այն։

Ամեն ագամ, երբ Ալիկն ու Սուրիկը մասնակցում էին սահմանների պաշտպանությանը և հերթապահում մարտական դիրքերում, միշտ ասում ու խոսում էին այն եզդի տղաների մասին, ովքեր պայքարել ու զոհվել են հանուն հայոց հողի պաշտպանության․․․

Սուրիկե Ամոյին վիճակված չէր 20 ամյակը լրացնել ու ֆիզիկապես փառքով վերադառնալ տուն՝ իր մահկանացուն կնքեց 1996 թվականի մարտի 6-ին։ Նա փառքով «վերադարձավ» հայրենի Շենավան գյուղ ու իր վեջին հանգրվանը գտավ իր գերդաստանի ննջեցյալների կողքին, ովքեր թաղված են նախկին Հոկտեմբերյանի շրջանի Հուշակերտ գյուղի եզդիական գերեզմանոցում։

Ծնողների ու հարազատների կսկիծն ու ցավը Սուրիկի համար առ այսօր շարունակվում են, սակայն մյուս կողմից նրանք հպարտ են, որ Սուրիկն իրենց անվախ ու քաջ արյունակիցն էր, ով զոհվեց ու միախառնվեց հայոց հողին, որը տեսել է բազում դժվարություններ և պաշտպանվել ու գոյություն ունի Սուրիկի ու նրա նմանների շնորհիվ․․․


ԱՐՄԵՆ ՄՍՏՈՅԱՆ

(1976-1996)

Նախկին Հոկտեմբերյանի շրջանում եզդիների թիվը մեծ է, և, հասկանալի է, որ պատերազմին ու մարտական գործողություններին մասնակից եզդիների թիվն էլ պետք է մեծ լիներ։ Արմենը, ով ծնվել ու մեծացել էր նախկին Հոկտեմբերյանի շրջանի Ամասիա գյուղում, արդեն դաստիարակված զոհված, անհայտ կորած ու պատերազմական գործողություններին մասնակցած եզդի տղաների օրինակով ու Ազիզ Թամոյանի կազմակերպչական ու խրախուսական գործունեությամբ, զորակոչվեց նոր կազմավորվող հայոց բանակ։ Արմենե Մըստոն ծառայում էր Մարտակերտի շրջանում, որտեղ տեղի են ունեցել բազում մարտական գործողություններ։

Մարտակերտը հայրենի Ամասիա գյուղից բավականին հեռու է, սակայն նամակները, որոնք գրվում էին արդեն կազմավորված տղամարդու կողմից, խոսում էին այն մասին, որ կարճ ժամանակահատվածում Արմենն այնքան փորձությունների միջով է անցել, որ դրանք բավական էին ավելի կոփվելու, կատարելագործվելու։ Բայց մարտի դաշտն ու բանակն ունեն իրենց դաժան ու խիստ օրենքները… 1996 թվականի սեպտեմբերին, հայոց բազմաչարչար հողի պաշտպաններից մեկն էլ հավերժ քուն մտավ և հերոսին ու քաջին վայել պատիվներով հուղարկավորվեց հայրենի Ամասիա գյուղի եզդիական գերեզմանոցում։


ՆԱԲՈՅԱՆ ՍԱԲՐԻ

(1978-1997)

Սաբրին ծնվել ու մեծացել էր նախկին Աշտարակի շրջանի Շամիրան գյուղում, գյուղ, որը համարվում է Հայաստանի ամենամեծ եզդիաբնակ գյուղը։

Անհրաժեշտ եմ համարում բացատրել, որ Սաբրի անվան արմատը «սաբըր» բառն է, որը բառացի նշանակում է համբերություն։ Հենց անունն ինքը Սաբրիին այնպես էր տրամադրել, որ բոլոր հարցերում համբերող ու հանդուրժող ու լայնախոհ լինի։

Գյուղում Սաբրին դաստիարակվել էր ազգային լավագույն ավանդույթներով, որոնք շատ արմատավորված ու խորն են։ Ըստ եզդիական ազգային ավանդույթների, հատկապես եզդի տղամարդը պետք է համբերատար լինի, քանի որ, ինչպես եզդիական ժողովրդական իմաստությունն է ասում. «Աստծո տունը համբերության շնորհիվ է կառուցվել»։

Շամիրամ գյուղում ապրել են եզդի ժողովրդի բազում անվանի զավակներ, որոնք երկար են մնալու մեր ժողովրդի հիշողության մեջ։ Հենց այդ զավակների անունն ու ավանդն է դաստիարակում գյուղի երիտասարդ սերնդին։ Օրինակ, այս գյուղում է թաղված ռուսահպատակ եզդիների առջնորդ, նախկին ռուսահպատակ եզդիներից առաջին ուսյալ Ուսըվ բեկը, ով նաև Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացրել է եզդի համայնքն ու եղել է հայ ու եզդի ժողովուրդների բարեկամության երախտավոր, ում նախնիները միշտ եղել են հայ և եզդի ժողովուրդների բարեկամության ջատագովներ։ Ինչևէ, Շամիրան գյուղի, նրանում բնակված, բնակվող շատ ու շատ նշանավոր եզդիների մասին երկար կարելի է խոսել, բայց դա, իհարկե, առանձին թեմա է։

Աաբրիե Քյալաշն իր անվանը հավատարիմ ու համապատասխան բանակում ամեն ինչ իսկապես՝ համբերատարությամբ էր անում և բնավորության հենց այդ գծի շնորհիվ վաստակեց հեղինակություն ու հարգանք, ընկերներ ու բազում զինակիցներ։ Եվ հենց դա էր պատճառը, երբ 1997 թվականի հունվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանների պաշտպանության ժամանակ զոհվեց եզդի ժողովրդի զավակը, ինչպես զորամասի զինակիցները, այնպես էլ ողջ եզդի համայնքը մեկ անգամ էլ սգացին ու ողբացին, քանի որ կորցրեցին իրենց երիտասարդ զավակներից մեկին, ով իր կարճ, սակայն արժանի ու թանկագին կյանքով մեկ անգամ էլ ապացուցեց, որ եզդիները հավատարիմ ու վստահելի են՝ ինչպես միշտ։

Երբ Ազիզ Թամոյանն իմացավ Սաբրիե Քյալաշի մահվան մասին, հասկանալի է, մեծ ցավ ապրեց ու ասաց.

― Ի՞նչ կարող ես անել։ Մեր ժողովուրդը ապրել ու հարատևել է Սաբրիի ու իր նմանների շնորհիվ, նա, թաղվելով Ուսըվ բեգի հետ նույն գերեզմանոցում, դառնում է մեր ժողովրդի համար ուխտավայր ու ներշնչման ու ոգևորության աղբյուր․․․ ԳԵԼՈՅԱՆ ՏԻՏԱԼ

(1976-1997)


Ինչպես ասում են 1997 թիվը «շարունակում էր» իր գործը՝ եզդի համայնքն իր հերթական զոհն ունեցավ, բայց ոչ թե անմիտ, այլ իմացյալ։ Իր երկրային կյանքն ավարտեց Տիտալե Շավոն։ Եզդիերենում «տիտալ» նշանակում է գեղեցիկ, բարակիրան, բարձրահասակ։ Տիտալն ինչպես իր բոյ ու բուսաթով, այդպես էլ իր էությամբ ու բնավորությամբ գեղեցիկ ու վեհ էր։ նա իրեն հենց այդպես էլ դրսևորեց հայոց բանակում, ուր արդեն տարծվել էր եզդի հերոսացած ազատամարտիկների ու զինվորների փառքը։

Ծնվեց ու պատանեկան կյանքն ապրեց ու անցկացրեց նախկին Մասիսի շրջանի Ռանչպար գյուղում։ Չնայած պատանի էր, որ իր շատ ու շատ հասակակիցների նման զորակոչվեց, բայց իր խիզախությամբ, արիությամբ ու մարտունակությամբ տարբերվում էր շատ ու շատերից։ Ով էլ որ ճանաչում էր Տիտալին, նրա մասին լավ կարծիք ուներ ու վստահ էր, որ պատրաստի զինվոր է զորակոչվում բանակ, ում նմաններն իսկապես պետք են նրան, քանի որ Տիտալն ու իր նմանները պետք է պահեն հայոց բիբլիական ու ազատատենչ հողը…

Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններն էլ պաշտպանության ու աջակցության կարիք ունեին, և նման շրջաններից մեկն էր Մարտակերտն է, ուր ծառայեց, սահմանները պաշտպանեց ու հերոսական մահով իր կյանքն ավարտեց եզդի ժողովրդի մեկ որդի ևս։

Ամեն անգամ, երբ մարտի դաշտից, սահմաններից ստացվում էր որևէ եզդիորդու մահվան լուրը, հասկանալի է, որ եզդի համայնքն ապրում էր երկակի զգացում՝ տխրության և հպարտության։ Նույն զգացումները, հասկանալի է, ունեցավ նաև Տիտալի մահվան դեպքում։

Տխրեցինք, որ, կարելի է ասել, պատանի հասակում մահացավ մեր ժողովրդի զավակը, սակայն մյուս կողմից ատամներս ու բռունցքներս սեղմելով հպարտացանք ու հպարտանում ենք, որ Տիտալն ու արցախյան պայքարում զոհված մեր տղաները մեկ անգամ ևս հաստատեցին, որ եզդի ժողովուրդը հավատարիմ է իր նախնիների պատգամներին ու երբեք չի դավաճանել ու չի դավաճանի այն պայմանը, որը կապել է եղբայր հայ ժողովրդի հետ։

1997 թվականի մայիսի 16-ին Տիտալն էլ դասվեց եզդի հերոսների շարքը, ովքեր իրենց թանկագին կյանքը չխնայեցին նաիրյան երկրի պաշտպանության ու ազատության համար։

Տիտալ Գելոյանը թաղվեց նախկին Մասիսի շրջանի Ռանչպար գյուղի ազգային գերեզմանոցում։ Տիտալի գերեզմանը դարձավ ոչ թե մի սովորական վայր, այլ՝ ուշադրության ու մշտական այցելությունների արժանի։ Եվ ամեն անգամ, երբ Ռանչպար գյուղ գերեզմանոց են այցելում ծանոթ ու անծանոթ անձինք, անպայման այցելում ու յուրովի են վերհիշում Տիտալին ու մեր այն տղաներին, ովքեր արցախյան պատերազմին ու պայքարին նվիրաբերեցին իրենց երիտասարդ ու թանկագին կյանքը… ՇԱՄՈՅԱՆ ՆՎԵՐ

(1977-1997)

1997 թվականին կյանքից շատ եզդի զինծառայողներ հեռացան, ովքեր ծառայեցին երկրին, իրենց ներդրումն ունեցան հայոց բանակի կայացման ու հայոց հողի պաշտպանության գործում։ Դրանցից մեկը Նվեր Շամոյանն էր, ով նախկին Մասիսի շրջանի Խարբերդ գյուղի բնակիչ էր։ Հարազատներն ու հարևաններն ու ծանոթները շատ լավ են հիշում Նվերին զորակոչելու օրը, երբ նա տրամադրված գնում էր բանակ ու ասում.

— Էլ ի՞նչ տղա, որ չգնա բանակ, չծառայի ու վառ չպահի մեր զոհված ու անհետ կորած հերոս տղաների հիշատակը…

Ինչպես որ իր սերնդի շատ ու շատ տղաների, իրեն էլ վիճակված չէր երկար ապրելու, ունենալու ընտանիք և վայելելու կյանքի հաճույքները։ Նա և իր նմաններն իրենց հաճույքն ու հպարտությունը գտան պայքարելու, երկրի սահմաններին տեր կանգնելու, եզդի ժողովրդի փառքը տարածելու ու անմահանալու մեջ։

1997 թվականի հունիսի 12-ին նախկին Կրասնոսելսկում Նվերե Սուրենը դարձավ հավերժի ճամփորդ ու իր վերջին հանգրվանը գտավ Խարբերդի գերեզմանատանը։ Ինչպես արցախյան պայքարի ու պատերազմի բոլոր ոչ ողջ հերոսների, այնպես էլ Նվեր Շամոյանի գերեզմանը կա և կմնա ուխտավայր՝ ազգասեր ու հայրենասեր մարդկանց համար։ ԹԱՄՈՅԱՆ ԶՈՀՐԱԲ

(1976-1997)

1997 թվականին եզդի համայնքից յոթ երիտասարդ, ովքեր մասնակցել էին մարտական գործողությունների, ջահելջիվան հեռացան կյանքից։ Նրանցից էր նախկին Հոկտեմբերյանի շրջանի Նոր Կեսարի գյուղի բնակիչ Զոհրաբե Մամեն, կամ, ինչպես հարազատներն ու ընկերներն էին սիրում ասել Զորոն։

Հասկանալի է, Զորոն Ազիզ Թամոյանի ազգանվակիցն էր, չնայած ազգականներ չէին, բայց ազգանունների նույնությունը Զորոյին հուշում էր ավելի ուշադիր ու կազմակերպված լինել։

Զորոն ծառայության անցավ նորանկախ ու ռազմի դաշտի վերածված Արցախում։ Ամեն անգամ, երբ Զորոն լինում էր դիրքերում ու հեռվից երևում էին թշնամու զինվորները, ասում էր իր ընկերներին.

— Նաև մեր՝ եզդի ժողովրդի շատ զավակներ, զոհվեցին թուրքերի գնդակից, ես դա երբեք չեմ մոռանա, այնպես որ իմ լավ ու խիզախ ծառայությամբ ես պետք է պատվով պահեմ իմ հերոս ազգակիցների հիշատակն ու իմ ժողովրդի պատիվը և վրեժ առնեմ թուրքերից․․․

Խիզախ զինվորը զոհվեց 1997 վականի հուլիսի 20-ին Արցախի Տոնաշեն բնակավայրում։

Զոհրաբե Մամեն թաղվեց նախկին Բաղրամյանի շրջանի Հուշակերւո գյուղի եզդիական գերեզմանոցում։

Պետք է ասել, որ այս գերեզմանոցում եզդի ժողովրդի ՇԱՄՈՅԱՆ ՆՎԵՐ

(1977-1997)

1997 թվականին կյանքից շատ եզդի զինծառայողներ հեռացան, ովքեր ծառայեցին երկրին, իրենց ներդրումն ունեցան հայոց բանակի կայացման ու հայոց հողի պաշտպանության գործում։ Դրանցից մեկը Նվեր Շամոյանն էր, ով նախկին Մասիսի շրջանի Խարբերդ գյուղի բնակիչ էր։ Հարազատներն ու հարևաններն ու ծանոթները շատ լավ են հիշում Նվերին զորակոչելու օրը, երբ նա տրամադրված գնում էր բանակ ու ասում.

— Էլ ի՞նչ տղա, որ չգնա բանակ, չծառայի ու վառ չպահի մեր զոհված ու անհետ կորած հերոս տղաների հիշատակը…

Ինչպես որ իր սերնդի շատ ու շատ տղաների, իրեն էլ վիճակված չէր երկար ապրելու, ունենալու ընտանիք և վայելելու կյանքի հաճույքները։ Նա և իր նմաններն իրենց հաճույքն ու հպարտությունը գտան պայքարելու,երկրի սահմաններին տեր կանգնելու, եզդի ժողովրդի փառքը տարեծելու ու անմահմանալու մեջ։

1997 թվականի հունիսի 12-ին նախկին Կրասնոսելսկում Նվերե Սուրենը դարձավ հավերժի ճամփորդ ու իր վերջին հանգրվանը գտավ Խարբերդի գերեզմանատանը։ Ինչպես արցախյան պայքարի ու պատերազմի բոլոր ոչ ողջ հերոսների, այնպես էլ Նվեր Շամոյանի գերեզմանը կա և կմնա ուխտավայր՝ ազգասեր ու հայրենասեր մարդկանց համար։ ԹԱՄՈՅԱՆ ԶՈՀՐԱԲ

(1976-1997)

1997 թվականին եզդի համայնքից յոթ երիտասարդ, ովքեր մասնակցել էին մարտական գործողությունների, ջահել-ջիվան հեռացան կյանքից։ Նրանցից էր նախկին Հոկտեմբերյանի շրջանի Նոր Կեսարի գյուղի բնակիչ Զոհրաբե Մամեն, կամ, ինչպես հարազատներն ու ընկերներն էին սիրում ասել՝ Զորոն։

Հասկանալի է, Զորոն Ազիզ Թամոյանի ազգանվակիցն էր, չնայած ազգականներ չէին, բայց ազգանունների նույնությունը Զորոյին հուշում էր ավելի ուշադիր ու կազմակերպված լինել։

Զորոն ծառայության անցավ նորանկախ ու ռազմի դաշտի վերածված Արցախում։ Ամեն անգամ, երբ Զորոն լինում էր դիրքերում ու հեռվից երևում էին թշնամու զինվորները, ասում էր իր ընկերներին.

– Նաև մեր՝ եզդի ժողովրդի շատ զավակներ, զոհվեցին թուրքերի գնդակից, ես դա երբեք չեմ մոռանա, այնպես որ իմ լավ ու խիզախ ծառայությամբ ես պետք է պատվով պահեմ իմ հերոս ազգակիցների հիշատակն ու իմ ժողովրդի պատիվը և վրեժ առնեմ թուրքերից…

Խիզախ զինվորը զոհվեց 1997 թվականի հուլիսի 20-ին Արցախի Տոնաշեն բնակավայրում։

Զոհրաբե Մամեն թաղվեց նախկին Բաղրամյանի շրջանի Հուշակերտ գյուղի եզդիական գերեզմանոցում։

Պետք է ասել, որ այս գերեզմանոցում եզդի ժողովրդի մի քանի զավակ է թաղված, ովքեր մասնակցել են Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանությանը։

Այո, Զոհրաբի ու եզդի մյուս հերոսների գերեզմաններն, իսկապես, ունեն և ունենալու են մի առանձին խորհուրդ ու նշանակություն մեր ողջ ժողովրդի համար…


ՍԱԴՈՅԱՆ ԳՐԻՇԱ

(1957-1997)

Գրիշայե Մամեն եզդի, կարելի է ասել, ավագ սերնդի ազատամարտիկներից էր, ով կամավոր ու նվիրվածությամբ մասնակցեց մարտական գործողություններին։

Ճիշտ է, նախկին Աշտարակի շրջանի գյուղական բնակավայրերում եզդիների թիվը բավականին մեծ է, սակայն բուն Աշտարակ քաղաքում նրանց թիվը շատ փոքր է, և այդ փոքրաթիվ եզդիներից է նաև Գրիշայի ընտանիքը։

Աշտարակցի եզդի կամավորականների մասին խոսելիս, հնարավոր չէր և հիմա էլ հնարավոր չէ չհիշել Գրիշայե Մամեին, քանի որ նա այդ շրջանի առաջին եզդի կամավորականներից էր։ Գրիշան ոչ միայն շրջանի եզդի, այլև հայ երիտասարդների համար դարձավ ոգևորման ու ոգեշնչման օրինակ։

Տարիքով մեծ լինելը Գրիշայի համար մարտի դաշտում ոչ թե առավելություն ու արտոնություն էր, այլ պարտականություն, որ ավելի մեծ պատասխանատվությամբ մտնի մարտի դաշտ ու աջակից ու առաջնորդ լինի երիտասարդ ու պատանի մարտիկների համար։

Հիմա էլ Գրիշայի զինակիցները ափսոսանքով ու հպարտությամբ են խոսում նրա մասին, որ ողջ չէ ու իրենց կողքին չէ, քանի որ պատերազմը հենց Գրիշայե Մամեի նմանների շնորհիվ հաղթանակով ավարտվեց…

Մինչև վերջին պահն էլ Գրիշայե Մամեն չէր հեռանում մարտական գործողությունների վայրից, դարձել էր երդվյալ զինվորական…

Աշտարակցի եզդի վաստակաշատ կամավորականը, ով մասնակիցն էր բազում մարտական գործողությունների, ավարտեց իր երկրային կյանքը 40 տարեկան հասակում, ու զինակիցները նրան հարգանքով ու պատվով թաղեցին Աշտարակ քաղաքում։


ԱՍՐՅԱՆ ՈՒՍԸՎ

(1978-1997)

1997 թվականին ունեցանք հերթական զոհը՝ Ուսըվ Ասոյան։ Նա էլ Նաբոյան Սաբրիի նման ապրեց 19 տարի ու հեռացավ այս աշխարհից իր ետևից և իր մասին թողնելով վառ հիշողություն ու բարի անուն։ Մասնակցեց հայոց հողի ու սահմանների պաշտպանությանը, սակայն նրան վիճակված չէր երկար կյանք ունենալու, բայց հետագա սերունդների հիշողության մեջ նա երկար կմնա։ ՀԱՋՈՅԱՆ (ԹԱՄՈՅԱՆ) ՍԱՀԻԴ

(1972-1997)

1997 թվականին կյանքից հեռացավ նաև Ազիզ Թամոյանի որդին… Սահիդի մահն աննկարագրելի ցավ ու կսկիծ պատճառեց ոչ միայն ծնողներին ու հարազատներին, այլև զինակիցներին ու իրեն ճանաչողներին…

1988 թվականին, երբ սկսվեց եզդի ժողովրդի անվան վերկանգնման շարժումը, որն, ինչպես բազմիցս ասվել է, գլխավորեց Ազիզ Թամոյանն իր համախոհների հետ, ակտիվ և նվիրյալ մասնակիցներից էր պատանի Սահիդը, ով դարձել էր հոր՝ Ազիզ Թամոյանի իսկական օգնականն ու աջակիցը։

Ամեն անգամ, երբ Ազիզ Թամոյանն այցելում էր եզդի ազատամարտիկներին ու զինվորներին, բարձրահասակ ու գեղեցկատես, խիզախ ու անվախ Սահիդը հոր ուղեկիցն ու ընկերն էր։

Սահիդն իր հորեղբոր որդու՝ Ալիկե Ահմադի, քեռու՝ Օմարե Խըդըրի և շատ-շատերի հետ, ինչպես կարդում ենք Ազիզ Թամոյանի «Մենք եզդի ենք» գրքում, մասնակցել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Լաչինի, Մարտակերտի, Ֆիզուլու, Ստեփանակերտի մարտերին։ Բոլոր մարտերում էլ նա իրեն դրսևորել է որպես անվախ ու խիզախ զինվոր ու մարտիկ։


Իհարկե, Ազիզ Թամոյանը շատ ու շատ կարող էր գրել ու ասել իր սիրելի որդու ու մարտական կենսագրության մասին, սակայն մարդկային համեստությունն ու Հայոց երկրի նկատմամբ պարտքի զգացումն ստիպել են նաև սրտացավ ու հոգատար հորը, սահմանափակվել միայն չոր ու ցամաք փաստերի արձանագրությամբ և ավելի շատ խոսելով ու գրելով մեր ժողովրդի մյուս զավակների մասին, ովքեր անվախորեն նետվեցին մարտի դաշտ ու հավերժացան…

Ինչևէ, 1997 թվականին եզդի մարտիկը հրաժեշտ տվեց կյանքին ու հավերժ հանգրվանեց նախկին Նաիրիի շրջանի Ամո գյուղի եզդիական գերեզմանոցում, ուր արդեն հանգչում էր հարազատ քեռին, Օմարե Խըդըրը, ում հետ մասնակցել էր բազում մարտերի…


ՊՈԼՈՅԱՆ ՌԱԶՄԻԿ
(1977-1998)

1998 թվականին եզդի համայնքն ունեցավ ևս երկու զոհ՝ Պոլոյան Ռազմիկ ու Գալոյան Համլետ։

Պոլոյան Ռազմիկը՝ Ռազմիկե Ահմադը, ծնվել ու պատանեկությունն անցկացրել է նախկին Հոկտեմբերյանի շրջանի Արգավանդ գյուղում, ուր կան բազում եզդի ընտանիքներ։ Արդեն մի քանի անգամ ասվել է, որ մարդու անունն իրեն «ստիպում է» իր անվանն արժանի կյանք ապրել։ Եվ ահա Ռազմիկն իր էությամբ, իսկապես որ ռազմիկ ու մարտիկ էր, երբևիցե վախ ու երկչոտություն չդրսևորեց։ Ռազմիկն իր կարճատև, սակայն բովանդակալից կյանքով մեկ անգամ ևս ապացուցեց, որ կարևորը ոչ թե երկար ու անիմաստ ապրելն է, այլ՝ թեկուզ կարճ, բայց բովանդակալից ու օգտակար և այն էլ ոչ թե ինքդ քեզ համար, այլ` քո ժողովրդի, քո պետության։


Է, ո՞վ չի ափսոսում, որ մարդը կյանքից հեռանում է պատանի հասակում, բայց միաժամանակ հպարտություն ես ապրում, երբ այդ կարճատև կյանքն զուր և անմիտ չի եղել։


Հայոց նոր կազմավորվող ու ձևավորվող բանակում Ռազմիկե Ահմադն ունեցավ իր լուման ու վաստակը…


21 տարեկանում, երբ, կարելի է ասել, նոր-նոր էր սկսվում Ռազմիկի գիտակցական կյանքը, նա դարձավ այն սակավաթիվ եզդիորդիներից մեկը, ովքեր իրենց անունը թողեցին մեր ժողովրդի հավերժ հիշողության մեջ…


Ռազմիկի դին ամփոփվեց հայրենի Արգավանդ գյուղի եզդիական գերեզմանատանը…


ԳԱԼՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ
(1979-1998)

Նախորդ դարի վերջերին իր մահկանացուն կնքեց եզդի մեկ այլ զինվոր Համլետե Ալիխանը, ով ծնվել էր նախկին Աշտարակի շրջանի Ագարակ գյուղում։ Նախորդ դարի հիմնականում 60-70-ական թվականների սերնդին «բախտ վիճակվեց» դառնալու արցախյան շարժման ու ազգայինազատագր-ական պայքարի հիմնական ու առաջատար ուժը, որի նվիրյալներից մեկը դարձավ եզդի ժողովրդի զավակներից նաև Համլետե Ալիխանը, ով հերոսացավ ու 19 տարեկան հասակում զոհվեց բանակում ու զինվորին, մարտիկին վայել հողին հանձնվեց նախկին Էջմիածնի շրջանի Խաթունարխ գյուղի եզդիական գերեզմանատանը։