Jump to content

Եզդի ժողովրդի սխրանքը/Առաջաբանի փոխարեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առաջաբանի փոխարեն
ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Արցախյան հերոսամարտում եզդի ժողովրդի սխրանքին, զոհված եզդի ազատամարտիկներին նվիրված այս գիրքը փառքի լուսապսակ է տասնյակ ու տասնյակ եզդի ազատամարտիկների համար, որոնք Արցախյան հերոսամարտի օրհասական օրերին նետվեցին կռվի, պաշտպանեցին հայոց հողը, կատարեցին իրենց նախնիներից ավանդված պատգամը, որ պետք է միշտ և ամենուրեք կանգնած լինել հայ եղբայրների կողքին, ամրապնդել դարավոր բարեկամությունը երկու ժողովուրդների միջև, բարձր պահել եզդի անունը, եզդի ժողովրդի արժանապատվությունը։

Եվ ինչպես դարասկզբում Սարդարապատը դարձավ փորձաքար այդ բարեկամությունն ամրապնդելու համար, երբ Ջահանգիր աղան իր ջոկատներով նպաստեց հայոց հաղթանակին, այնպես էլ Արցախը դարձավ նորօրյա բարեկամության վկայագիր, մի նոր փորձաքար, երբ եզդի ժողովրդի զավակները Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ նետվեցին ճակատագրական մարտի, այս անգամ պաշտպանելու հայոց հողը Արցախը Հայաստանին միավորելու մեծ գաղափարը։ Նրանցից շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց հողի համար, հանուն նաև եզդի ժողովրդի հարատևման։ Այս գիրքը, որ ապրողներիս սրտի խոսքն է եզդի երիտասարդների անմահության մասին, թող լինի Շեխ Ադու օրհնությունը նրանց հոգիների, նրանց հավերժության համար։

Համոզված ենք, որ գրքի հետ միասին յուրաքանչյուր եզդի ընտանիք կմտնի հավերժ կենդանի եզդի ազատամարտիկը, որ կռվի մեկնեց նաև այդ ընտանիքի համար, որ կյանքը զոհաբերեց հանուն նրա, որ եզդիների նոր ընտանիքներ ստեղծվեն, ուրախ ու անհոգ մեծանան եզդի երեխաները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ