Եզդի ժողովրդի սխրանքը/Ավդալյան Օմար
Արտաքին տեսք
ԱՎԴԱԼՅԱՆ
ՕՄԱՐ
ОМӘРЕ
ХЬДЬР
(1960-1993)
Դժվար է պատկերացնել, որ այլևս մեզ հետ չէ Օմար Ավդալյանը, այդ կենսուրախ, մշտաժպիտ, պատրաստակամ ընկերը, որ անցել էր պատերազմի բովով, մասնակցել էր Արարատի, Նոյեմբերյանի, Իջևանի շրջանների սահմանների պաշտպանությանը, ակտիվորեն նետվել կռիվների թեժ կետերը, իր խիզախությամբ և արիությամբ ոգևորել մարտական ընկերներին։
Եվ Կոտայքի մարզի Զովունի գյուղում, ուր ծնվել է Օմար Ավդալյանը, և սահմանամերձ շրջաններում, ուր մարտնչել է նա, միշտ բարի խոսքով են հիշում Օմար Ավդալյանին։ Թեև թշնամու գնդակը չխոցեց նրան, սակայն ռազմաճակատից տուն վերադարձավ առողջությունը կորցրած։ Եվ զինվորական հիվանդանոցում էլ կնքեց իր մահկանացուն 1993 թվականի օգոստոսի 3-ին։ Նրա աճյունը ամփոփվեց հայրենի գյուղի գերեզմանոցում։