Եզդի ժողովրդի սխրանքը/Բաքիրյան Մուսա
ՄՈՒՍԱ
МУСАЕ
МӘ’МУД
(1973-1992)
Արագածի լանջին, երբ բացվում էր առավոտը, Մուսան, որին բոլորը Ռազմիկ էին կոչում, վրանի փեշը մի կողմ էր քաշում, նայում երկնքին ու սարերի անմեղ քնքշանքին, հետո վազում էր հոր մոտ, իր հետ տանելով խրտնած գառներին, ինքն էլ գնում, խառնվում էր զմրուխտե բացատների արքայական գեղեցկությանը։
Մուսա Բաքիրյանը միշտ այսպես էր հիշում իր մանկությունը, որն անցավ Արագածի լանջերին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, ուր ծնվել էր նա 1973 թվականի նոյեմբերի 22-ին։ Սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Հետո զորակոչվեց հայոց բանակ, կռվեց ջահելի խիզախությամբ, տեսավ կռվի ավերածությունները, զգաց ռազմաճակատի շունչը։ Բայց, ավա՜ղ, քսան տարին չլրացրած, Մուսա Բաքիրյանն ընկավ Լաչինում, փառքով պսակելով իրեն։
Մուսա Բաքիրյանը թաղվեց իր հայրենի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի եզդիական գերեզմանոցում։