Jump to content

Եզդի ժողովրդի սխրանքը/Թամոյան Ռազմիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թամոյան Ռազմիկ

ԹԱՄՈՅԱՆ

ՌԱԶՄԻԿ

Р’АЗМИКЕ

ИШХАН

(1976-1995)

Անունը Ռազմիկ էր, և նա դարձավ ռազմիկն այն մեծ հերոսամարտի, որ մղում էր Արցախի ժողովուրդը հանուն իր հողի, հանուն պատմական արդարության։

Ռազմիկ Թամոյանի կենսագրությունն էլ, ինչպես իր հասակակից ազատամարտիկներից շատերինը, կարճ տևեց։ Ծնվել է Բաղրամյանի շրջանի Շենիկ գյուղում, սովորել հայրենի գյուղի դպրոցում ու հետո կամավոր մեկնել Արցախ՝ իր կարճ կենսագրությունը հարստացնելով հերոսական գործերով, պաշտպանական մարտերում ցուցաբերած հմտությամբ, թշնամուն միշտ անակնկալի բերելու վարպետությամբ։ Այդպես ճանաչեցին Ռազմիկ Թամոյանին Մարտակերտում, որի համար նա կռվեց և նվիրաբերեց իր մատաղ կյանքը՝ 1995 թվականի մայիսի 9-ին։

Ռազմիկ Թամոյանի հուղարկավորման արարողությունը տեղի ունեցավ հայրենի՝ Բաղրամյանի շրջանի Շենիկ գյուղի եզդիական գերեզմանոցում։