Jump to content

Եզդի ժողովրդի սխրանքը/Խուդոյան Բարզանի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խուդոյան Բարզանի

ԽՈՒԴՈՅԱՆ

ԲԱՐԶԱՆԻ

БАРЗАНИЕ

h’ӘСӘН

(1974-1994)

Բարզանի Խուդոյանին Արմավիրի մարզի Արմավիր գյուղում հիշում են այնպես, ինչպես հրաժեշտի օրը, երբ նա ուրախ ու զվարթ, հպարտ այն գիտակցությամբ, որ մեկնում է հայրենի հողը պաշտպանելու, հավատում էր, որ կվերադառնա հաղթանակով։ Նա սիրված էր գյուղի հասարակայնության կողմից, որովհետև բարի և ընկերասեր էր, ուներ զգայուն հոգի, պատրաստ էր օգնության հասնել բոլորին։

Բարզանին ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 14-ին, հաջողությամբ ավարտել հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և երազում էր բարձրագույն կրթության, կյանքի նոր հորիզոնների մասին։

Բայց Արցախը կանչում էր, ու նա 1992-ի մայիսին զորակոչվեց բանակ։ Առաջին ամիսներին մասնակցեց Կապանի պաշտպանական մարտերին, հետո կամավորների խմբի հետ հասավ Հորադիզ, մասնակցեց մի շարք մարտերի ու իր մահկանացուն կնքեց արցախյան հողում, անմահացավ «Կարմրաքար» ջոկատի զոհված մարտիկների կազմում։

Բարզանի Խուդոյանը թաղվեց հայրենի գյուղում Արմավիրի մարզի Արմավիրի եզդիական գերեզմանոցում։

Բարզանին ամուսնացած էր, ունի երկու դուստր։