Եզդի ժողովրդի սխրանքը/Համզոյան Թոռուն
Արտաքին տեսք
ՀԱՄԶՈՅԱՆ
ԹՈՌՈՒՆ
Т’ОР’ЬНЕ
МӘЩИТ
(1975-1994)
«Բոլորը կռվում են քաջի նման»,― գրում էր Թոռունը ընկերներին, համեստորեն չհիշելով իրեն, բայց չէ՞ որ մյուսների նման այդ 19-ամյա պատանին նույնպես կռվում էր քաջաբար, չէր վախենում թշնամու արկ ու գնդակից։ Երևանցի տղան, որ զորակոչվել էր բանակ 1993 թվականին, շուտով դարձավ բոլորի սիրելին, եզդիների հպարտությունը։
Մինչև նահատակվելը, զենքն անբաժան էր Թոռուն Հաջոյանից, իսկ հաղթանակի հավատը ամուր էր նրա սրտում։ Մասնակցել է Արցախյան մի շարք մարտերի։ 1994 թվականի ապրիլի 15-ին Հորադիզի համար մղվող մարտերից մեկում վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ բուժվելու։ Եզդի քաջորդու սիրտը դադարեց բաբախելուց 1994 թվականի դեկտեմբերին։
Թոռուն Համզոյանը թաղված է Ներքին Չարբախի գերեզմանատանը։