Jump to content

Եզդի ժողովրդի սխրանքը/Հաջոյան Թոռուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հաջոյան Թոռուն

ՀԱՋՈՅԱՆ

ԹՈՌՈՒՆ

Т’ОРН’ЬЕ

Ә’ЛИ

(1958-1994)

Թոռուն Հաջոյանին շատերն էին ճանաչում որպես հրաշալի ընկեր, լավ մարդ, իսկական հայրենասեր։ Այդպիսին էր նա իր ապրած բոլոր տարիներին մանկության օրերից մինչև իր հերոսական մահը։

Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղում է ծնվել Թոռուն Հաջոյանը 1958 թվականին։

Սովորել է հայրենի գյուղի դպրոցում, աչքի է ընկել իր պարտաճանաչությամբ, կարգապահությամբ։ Նրան սիրել են ընկերները, ուսուցիչները, համագյուղացիները։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից եղել է իր հայ ընկերների կողքին և սկսած 1991 թվականից մասնակցել Արցախյան հերոսամարտերին, ՀՀ սահմանների պաշտպանությանը, հայոց հողերի ազատագրությանը։ Այդպիսի մարտերից մեկի ժամանակ էլ, 1994 թվականին, զոհվեց նա, խոր վիշտ պատճառելով բոլորին։

Թոռուն Հաջոյանն իր հանգիստն է գտել Մասիսի շրջանի Մարմարաշենի գերեզմանատանը։

Նա ամուսնացած էր, ունի երեք երեխա։