Եզդի ժողովրդի սխրանքը/Հոսեյան Հասան
ՀԱՍԱՆ
h’ӘСӘНЕ
СӘ’ИД
(1973-1994)
Երազկոտ ու աշխույժ պատանի էր նա՝ Հասան Հոսեյանը։ Իր հասակակիցների նման նա պայծառ երազներ ուներ և գալիքի պայծառ ճամփաներ։ Բայց Արցախյան շարժումը խորապես հուզեց նաև եզդի երիտասարդին։ Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում 1973 թվականին ծնված երիտասարդը, որ հասակ էր առել Արարատի հայացքի ներքո, մի՞թե կարող էր անտարբեր լինել Արցախի բախտի նկատմամբ։ Եվ, ահա, 20 տարին դեռ նոր բոլորած տղան, հավատարիմ իր պապերի սուրբ պատգամներին, գնաց կռիվ կանգնելու հայ եղբայրների կողքին, կռվելու հանուն Արցախի ազատության։ Հերոսը ծնվում է ոչ թե պատահաբար, այլ նվիրյալ հոգով, խիզախությամբ։ 1994 թվականի հունվարի 27-ին, Ֆիզուլու շրջանում մղվող մարտերի ժամանակ, թշնամու երկու տանկ շարքից հանելուց հետո, զոհվեց եզդի քաջորդին Հասան Հոսեյանը, բարձր պահելով իր ժողովրդի պատիվը։