Եզդի ժողովրդի սխրանքը/Մստոյան Սիաբանդ
ՄՍՏՈՅԱՆ
ՍԻԱԲԱՆԴ
СИАБӘНДЕ
Ә’ЩӘМ
(1960-1995)
Հայրենի՝ էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում սիրով ու նաև ցավով են հիշում Սիաբանդ Մստոյանին։ Նա ծնվել է այս գյուղում 1960 թվականին, սովորել է հայրենի գյուղի դպրոցում, հասակ է առել այստեղ, նվաճել սեր ու հարգանք, վայելել մեծ հեղինակություն։ Արցախյան շարժման առաջին իսկ օրից եղել է բոլոր իրադարձությունների մասնակիցը, բռունցք է բարձրացրել ի սարսափ թշնամիների։ Եվ սրտի կանչով էլ Սիաբանդը կամավոր մեկնեց Արցախ։ Նա զգում էր, որ եզդի ժողովրդի զավակը պետք է լինի հայ եղբայրների կողքին։ Մարտակերտի պաշտպանները լավ են հիշում իրենց մարտական ընկերոջը, որ չվախենալով թշնամու գնդակից, պաշտպանում էր հայրենի հողը։ Բայց 1995 թվականի փետրվարի 21-ը ճակատագրական եղավ Սիաբանդի համար։ Այդ օրը նա զոհվեց Մարտակերտի շրջանում… և անմահացավ։
Նրա անմահության հուշարձանն է բարձրանում հայրենի Էջմիածնի շրջանի Ակնալիճի եզդիական գերեզմանոցում, ուր ամփոփված է նրա աճյունը։
Սիաբանդ Մստոյանն ամուսնացած էր։ Ունի երեք երեխա։