Եզդի ժողովրդի սխրանքը/Սադոյան Գրիշա
Արտաքին տեսք
ՍԱԴՈՅԱՆ
ԳՐԻՇԱ
ГРИШЕ МӘМЕ
(1957-1997)
Ինտերնացիոնալիզմը, բարեկամությունը, հայրենասիրությունը եզդիների լավագույն ավանդույթներից են, որոնք փոխանցվում են ավագ սերունդներից կրտսերներին, դրանով է նաև ամրապնդվում եզդի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Իրենց որդիներին բանակ ճանապարհելիս այս ավանդույթներն են հիշեցնում ծնողները, համոզված, որ նրանք հավատարմորեն կպահպանեն իրենց պապերի պատգամածները։
Այդ հավատով է զորակոչվել հայոց բանակ նաև Աշտարակում 1957 թվականին ծնված Գրիշա Սադոյանը, որն Արցախում մի շարք մարտերի մասնակցեց, դարձավ իր մարտական ընկերների սիրելին, բարի ընկերն ու խորհրդատուն։ Սակայն կատարվեց անսպասելին. Գրիշան զոհվեց Օմարի լեռնանցքում 1997 թվականի հունվարի 17-ին։ Նրա աճյունն ամփոփվեց հայրենի Աշտարակում։