Jump to content

Եզդի ժողովրդի սխրանքը/Սադոյան Յաշա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սադոյան Յաշա

ՍԱԴՈՅԱՆ

ՅԱՇԱ

ЯАШАЕ

ШИРША

(1968-1994)

Անցել են տարիներ, սակայն Յաշա Սադոյանի հարազատների սիրտը կսկծում է կորստի ցավից, երբ հիշում են ժպտերես, կենսախինդ Յաշային, որը բանաստեղծական երկտողով միշտ ուրախացնում էր բոլորին.

― Երբ կտեսնի Յաշային,
Պո՜ւկ, կփախչի թշնամին…

Եվ, իրոք, կամավոր մեկնելով Արցախ, մասնակցելով մի շարք մարտերի, Յաշան և նրա ընկերները փախուստի էին մատնում թշնամուն, հաղթանակի բերկրանք ապրելով ամեն մարտից հետո։ Բայց անողոք ճակատագիրը չխնայեց 1968 թվականին ծնված երիտասարդին։ 1994 թվականի մայիսի 6-ին թշնամին Աղդամից հարձակում էր սկսել։ Անհավասար էին ուժերը։ Թշնամու կողմից գրոհում էին տանկեր ու զրահամեքենաներ, որոնց դեմ կռվում էին մի բուռ խիզախներ։ Անհավասար կռվում ընկան քաջերից շատերը, նրանց թվում էր նաև Յաշա Սադոյանը։

Յաշա Սադոյանի դին տեղափոխվեց հայրենի՝ Թալինի շրջանի Արտենի գյուղ, որտեղ էլ եզդիական գերեզմանոցում հողին հանձնվեց։

Յաշան ամուսնացած էր, ունի մեկ երեխա։