Jump to content

Եզդի ժողովրդի սխրանքը/Սուլթանյան Ղուլիխան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սուլթանյան Ղուլիխան

ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

ՂՈՒԼԻԽԱՆ

QÖЛИХАНЕ

Р’ӘЩО

(1956-1994)

«Կամավոր մեկնեց ռազմաճակատ». դժվար չէ պատկերացնել, թե ինչ է նշանակում կամավոր մեկնել ռազմաճակատ։ Դա նշանակում է ընդառաջ գնալ մահին, իմանալ, որ թշնամու արկերն են սուլելու քո գլխավերևում, մտածել, որ դրանք կարող են պայթել մի քանի մետրի վրա, որ կյանքը ամեն վայրկյան վտանգի մեջ է…

Բայց Ղուլիխանը չսասանվեց, կամավոր մեկնեց Արցախ։ Էջմիածնի շրջանի Խաթունարխ գյուղի բնակիչները, աշխատանքային ընկերները հավատում էին, որ նա հաղթանակով կվերադառնա։ Չէ՞ որ Ղուլիխանին բոլորը գիտեին որպես քաջ, արիասիրտ, անվախ համագյուղացու։ Մի քանի հաղթական մարտերի մասնակցելով, Ղուլիխանին թվաց, որ թշնամու գնդակն այլևս իրեն չի կարող խոցել։ Բայց… 1994 թվականի մայիսին Ղուլիխան Սուլթանյանը զոհվեց, բոլորի հիշողության մեջ մնալով որպես քաջ ու անվեհեր զինվոր։

Հերոսի դին հողին հանձնվեց հայրենի գյուղի Խաթունարխի եզդիական գերեզմանոցում։

Ղուլիխան Սուլթանյանն ամուսնացած էր, ունի երեք երեխա։