Jump to content

Ելույթ Հայոց համազգային շարժման 4-րդ համագումարում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ելույթ Հայոց համազգային շարժման 4-րդ համագումարում



[էջ]

ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

[խմբագրել]
(22 մարտի, 1992թ.)

Դժբախտաբար, առօրյա իրադարձությունների արագ զարգացման, փոփոխության պատճառով մենք զրկված ենք երեւույթների խորքը մշտապես դիտելու հնարավորությունից։ Իսկ երեւույթները չափազանց արմատական են, շրջադարձային, եթե չասենք՝ պատմական։

Իրականում մենք գործ ունենք ոչ թե սոսկ քաղաքական կամ տնտեսական վերափոխումների, այլ մարքսիզմի լեզվով արտահայտված՝ ողջ հասարակարգի փոփոխության երեւույթի հետ։

Փոխվում է հասարակարգը, փոխվում է մեր գոյության կառույցների պատմականորեն ձեւավորված համակարգը, որ բնութագրվում է իրենց վախճանն ապրող երեք պատմական իրողությունների դրսեւորմամբ։

Դրանք են.

ա) երեք հարյուր տարվա պատմություն ունեցող Ռուսական կայսրության փլուզումը, այսինքն՝ կայսրության քաղաքական կառուցվածքի արմատական փոփոխությունը՝ զավթված երկրների անցումը գաղութային վիճակից անկախ պետությունների կարգավիճակի,

բ) կոմունիզմի գաղափարախոսության ճգնաժամը եւ դրա հետ կապված՝ կոմունիստական վարչակարգի կործանումը, ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքների հաստատումը,
[էջ]
գ) պետական սեփականության մենաշնորհի վերացումը, վարչարարական տնտեսավարման փոխարինումը ազատ շուկայական հարաբերություններով։

Փոխվում է ամեն ինչ, եւ սրանում է մեր նպատակների իրականացման հսկայական բարդությունը։ Թվարկված իրողությունների համընթաց ծավալումը նույնիսկ մեծ ու հզոր ազգերից ահռելի ջանքեր կպահանջեր, ուր մնաց Հայաստանի նման փոքրիկ պետության պարագայում։

Պատմության տնօրինությամբ մեր ժողովրդի ներկա սերնդին է վիճակվել լուծելու այս բարդ խնդիրները, որոնց խորքը, դժբախտաբար, դեռեւս լիովին չի ընկալվում բոլորի կողմից։ Դրանով է բացատրվում, մասնավորապես, ուշացող տեղաշարժերի պատճառով հասարակության որոշակի շերտերում առաջացած անհամբերությունը։ Պետք է ենթադրել, որ այդ խորքը չի գիտակցվում (իսկ գիտակցվելու պարագայում հնարամտորեն շահարկվում է) քաղաքական ընդդիմության կողմից։ Այս ամենը, պարզապես, առայժմ ցույց է տալիս նման խոշոր երեւույթների ողջ ընդգրկումն ընկալելու մեր անպատրաստությունը։

* * *

Այստեղ կարեւորվում է Հայոց համազգային շարժման կողմնորոշող դերը ժողովրդի եւ պետական իշխանությունների համար։ Անցյալում ՀՀՇ-ն, իսկ նրանից առաջ «Ղարաբաղ» կոմիտեն, իրականացնում էր հենց այդ դերը։ Մասնավորապես, պայքարի սկզբնական փուլում դա էր «Ղարաբաղ» կոմիտեի հիմնական կոչումը։ Շարժումն իրականում ինքնակառավարվող էր, պարզապես հարկավոր էր մի մարմին, որը կարողանար, ճիշտ ուղղություն տալ նրան՝ գործնական աշխատանքն ամբողջությամբ թողնելով ժողովրդական զանգվածներին, որոնք հնարամտորեն գտնում էին գործունեության՝ պահի համար անհրաժեշտ լավագույն ձեւը։

Հայոց համազգային շարժումը հետագայում եւս հաջողությամբ կատարում էր իր այդ կողմնորոշիչ դերը, որի շնորհիվ հանրապետության իշխանությունները կարողացան խուսափել հավանական սխալներից։ Չմոռանանք, որ շատերի կողմից փորձեր եղան մեզ շեղելու ընտրած ուղեգծից, մասնավորապես՝ Խորհրդային Միության նկատմամբ որդեգրած սկզբունքից, անկախության հանրաքվեի հետ կապված

////////////////////////// ծրագրի իրականացման գործընթացից, օգոստոսյան հեղաշրջման օրերին ցուցաբերած դիրքորոշումից, Անկախ Պետությունների Ընկերակցության շրջանակներում վարվող քաղաքականությունից, մեր հարեւանների հետ զարգացող հարաբերությունների ճանապարհից եւ այլն։ Եւ եթե հանրապետության իշխանություններին հաջողվեց հետեւողականորեն իրականացնել որդեգրած քաղաքական ուղեգիծը, ապա նախ եւ առաջ շնորհիվ ՀՀՇ-ի, որը, գաղտնիք չէ, ներկա իշխանությունների առայժմ միակ սոցիալական հենարանն է։ Վստահ եմ, որ Հայոց համազգային շարժումը այսուհետեւ եւս կկարողանա կատարել իր կողմնորոշիչ դերը, որով մեծապես կօգնի իշխանություններին՝ իրականացնելու ընդունված ծրագրերը։

* * *

Վերը թվարկված երեւույթների գնահատման տեսակետից պետք է նկատի առնել եւս մի կարեւոր հանգամանք. քաղաքական համակարգի, հասարակական կառույցների, տնտեսական հարաբերությունների փոփոխությունները հանրապետության համար ստեղծում են մի նոր աշխարհաքաղաքական վիճակ, որը մեզ պարտադրում է հիմնովին վերանայել մեր ազգային գաղափարախոսությունը, քաղաքական մտածողությունը եւ նույնիսկ հոգեբանությունը։ Այս առումով անհրաժեշտ է արձանագրել, որ անցած չորս տարիների ընթացքում Շարժմանը հաջողվեց հաղթահարել բազմաթիվ հոգեբանական արգելքներ թե՛ ազգային գաղափարախոսության, թե՛ քաղաքական մտածողության բնագավառում։ Շարժման շնորհիվ ազգային ռոմանտիկային փոխարինելու եկավ քաղաքական իրատեսությունը, որն այսօր լիովին գիտակցվում է ժողովրդի կողմից։ Գիտակցվում է վերջապես, որ ազգի ու պետության իրական շահերը կապ չունեն զգացմունքների հետ, եւ որ զգացմունքները միայնումիայն կարող են խանգարել այդ շահերի իրականացմանը։

Աշխարհաքաղաքական տեսակետից երկրագունդը միշտ էլ կազմված է եղել պատմության որոշակի փուլի համար հարաբերականորեն անսասան համակարգերից։ Առաջին հերթին ես նկատի ունեմ քաղաքական համակարգերը, անվտանգության եւ համագործակցության միջազգային կոլեկտիվ կառույցները։ Խորհրդային Միությունն, ահա, անվտանգության եւ համագործակցության այդպիսի անսասան համա
[էջ]
ծրագրի իրականացման գործընթացից, օգոստոսյան հեղաշրջման օրերին ցուցաբերած դիրքորոշումից, Անկախ Պետությունների Ընկերակցության շրջանակներում վարվող քաղաքականությունից, մեր հարեւանների հետ զարգացող հարաբերությունների ճանապարհից եւ այլն։ Եւ եթե հանրապետության իշխանություններին հաջողվեց հետեւողականորեն իրականացնել որդեգրած քաղաքական ուղեգիծը, ապա նախ եւ առաջ շնորհիվ ՀՀՇ-ի, որը, գաղտնիք չէ, ներկա իշխանությունների առայժմ միակ սոցիալական հենարանն է։ Վստահ եմ, որ Հայոց համազգային շարժումը այսուհետեւ եւս կկարողանա կատարել իր կողմնորոշիչ դերը, որով մեծապես կօգնի իշխանություններին՝ իրականացնելու ընդունված ծրագրերը։
* * *

Վերը թվարկված երեւույթների գնահատման տեսակետից պետք է նկատի առնել եւս մի կարեւոր հանգամանք. քաղաքական համակարգի, հասարակական կառույցների, տնտեսական հարաբերությունների փոփոխությունները հանրապետության համար ստեղծում են մի նոր աշխարհաքաղաքական վիճակ, որը մեզ պարտադրում է հիմնովին վերանայել մեր ազգային գաղափարախոսությունը, քաղաքական մտածողությունը եւ նույնիսկ հոգեբանությունը։ Այս առումով անհրաժեշտ է արձանագրել, որ անցած չորս տարիների ընթացքում Շարժմանը հաջողվեց հաղթահարել բազմաթիվ հոգեբանական արգելքներ թե՛ ազգային գաղափարախոսության, թե՛ քաղաքական մտածողության բնագավառում։ Շարժման շնորհիվ ազգային ռոմանտիկային փոխարինելու եկավ քաղաքական իրատեսությունը, որն այսօր լիովին գիտակցվում է ժողովրդի կողմից։ Գիտակցվում է վերջապես, որ ազգի ու պետության իրական շահերը կապ չունեն զգացմունքների հետ, եւ որ զգացմունքները միայնումիայն կարող են խանգարել այդ շահերի իրականացմանը։

Աշխարհաքաղաքական տեսակետից երկրագունդը միշտ էլ կազմված է եղել պատմության որոշակի փուլի համար հարաբերականորեն անսասան համակարգերից։ Առաջին հերթին ես նկատի ունեմ քաղաքական համակարգերը, անվտանգության եւ համագործակցության միջազգային կոլեկտիվ կառույցները։ Խորհրդային Միությունն, ահա, անվտանգության եւ համագործակցության այդպիսի անսասան համա
[էջ]
կարգերից մեկն էր, որի ոլորտները հստակ սահմանված էին եւ անթափանցելի արտաքին ուժերի համար։ Եւ քանի դեռ ներքին գործընթացները չէին հանգեցրել նրա ինքնաքայքայմանը, քանի դեռ կայսրությունը չէր հաշտվել այն մտքի հետ, որ իր ազդեցության ոլորտները բաց են աշխարհի համար, ոչ ոք չէր համարձակվում թափանցել այդ ոլորտները։ Նույնիսկ Բալթյան հանրապետությունների դեպքում, որոնց բռնազավթման հակաօրինականությունն ու անկախության իրավունքը ակնհայտ էր աշխարհի համար, Արեւմուտքը ցուցաբերեց որոշակի զգուշավորություն եւ նրանց անկախությունը ճանաչեց միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանն ինքը հաշտվեց այդ մտքի հետ։

Այսօր Խորհրդային Միությունը չկա, բայց խորհրդային նախկին հանրապետությունները (նույնիսկ անցյալում ամենածայրահեղ անջատողականները), կարծեք թե բնազդաբար զգալով անվտանգության այդ համակարգի թեկուզ ժամանակավոր գոյատեւման անհրաժեշտությունը, ստիպված են համագործակցել Անկախ Պետությունների Ընկերակցության շրջանակներում։ Հայաստանն առաջին իսկ օրից ողջունեց այդ գաղափարը եւ իր կառուցողական դերը խաղաց Ընկերակցության կայացման գործում։ Եւ այսուհետեւ եւս, չնայած Ընկերակցության համակարգում առկա անորոշություններին ու դրանցից ծագող հասկանալի դժգոհություններին, Հայաստանը, ըստ իս, պետք է շարունակի իր գործուն մասնակցությունն այս կառույցում, քանի որ առայժմ սա է մեր անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման միակ համակարգը։ Քանի դեռ չի ստեղծված անվտանգության այլ համակարգ, մենք պարտավոր ենք պահպանել գոյություն ունեցողը։ Հակառակ դեպքում մեր երկրամասում կառաջանա վակուում, իսկ վակուումն, ինչպես հայտնի է, առանձնահատկություն ունի անմիջապես լցվելու այլ ուժերով։ Եթե Ընկերակցությունը միանգամից դադարի գոյություն ունենալուց, Անդրկովկասն անմիջապես կդառնա, այսպես կոչված, երրորդ ուժերի թափանցման ոլորտ, ինչը մեծապես կխախտի երկրամասում ձեւավորված քաղաքական հարաբերական հավասարակշռությունը։

Չէի ասի, թե դա մեզ համար կնշանակի անխուսափելի կործանում, պարզապես նոր պայմաններին համակերպվելու համար ստիպված կլինենք հաղթահարել բազմաթիվ լրացուցիչ դժվարություններ։ Մենք
[էջ]
դրան էլ պետք է պատրաստ լինենք, որովհետեւ իրադարձությունները կարող են զարգանալ մեր կամքից անկախ, եւ Ընկերակցությունը կարող է փլուզվել հակառակ մեր ցանկության։ Ռուսաստանը, զբաղված լինելով իր ներքին խնդիրներով, վերջիվերջո կարող է հեռանալ այս երկրամասից։ Այնուամենայնիվ, Ընկերակցության ներկայությունը տարածաշրջանում ես դիտում եմ առայժմ որպես միակ կայունացնող գործոնը, ինչից եւ թելադրվում է մեր քաղաքականությունը։ Դա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է բացառենք անվտանգության եւ համագործակցության այլ միջազգային կառույցների հետ հարաբերությունների հաստատումը, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ի, Եւրոպական համայնքի, Սեւծովյան գոտու եւ այլն։ Այսինքն, մենք պետք է գործենք բոլոր ուղղություններով, մինչեւ անվտանգության երաշխիքների հուսալի համակարգի ստեղծումը։
* * *

Աշխարհաքաղաքական առումով հատուկ ուշադրության է արժանի հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը։ Տպավորությունն այն է, եւ դա խոստովանում են նաեւ որոշ ռուս քաղաքական գործիչներ, որ Ռուսաստանը մեր երկրամասի նկատմամբ այսօր չունի հստակ մշակված քաղաքականություն եւ դրանից բխող գործողությունների ծրագիր։ Կան մարդիկ, որոնք հենց այդ անտարբերությունն էլ համարում են Ռուսաստանի քաղաքականությունը։ Իմ կարծիքով, դա ճիշտ չէ։ Պարզապես Ռուսաստանը, կքած բազմաթիվ ներքին խնդիրների ծանրության տակ, կենաց-մահու պայքար է մղում սեփական պետության կայացման համար։ Ուղղակի նրա ձեռքերը չեն հասնում մեր տարածաշրջանին, որպեսզի կարողանա այստեղ հատուկ քաղաքականություն իրականացնել։ Սակայն, համոզված եմ, որ սա ժամանակավոր երեւույթ է։

Վիճակը նման է 1918 թվականին։ Այն ժամանակ էլ, զբաղված լինելով ներքին խնդիրներով, Ռուսաստանը հեռացավ Անդրկովկասից, բայց երկու տարի անց հրով ու սրով ետ վերադարձավ։ Հիմա չեմ կարծում, որ նույնը կրկնվի, այսինքն, չեմ հավատում, որ իր խնդիրները լուծելուց հետո Ռուսաստանը կփորձի վերականգնել կայսրության տիրապետությունը մեր երկրամասում։ Որովհետեւ 1918 թվականի հետ անցկացրած զուգահեռը թեեւ տեղին է, բայց կա մի էական տարբերու
[էջ]
թյուն։ Այն ժամանակ, հեռանալով հանդերձ, Ռուսաստանը չճանաչեց անդրկովկասյան պետությունների անկախությունը, իսկ այսօր մեր անկախությունը փաստորեն վավերացվեց Ռուսաստանի կողմից ճանաչման արժանանալու շնորհիվ, որ չափազանց կարեւոր փաստ է հայ-ռուսական երեքհարյուրամյա հարաբերությունների պատմության մեջ։

Այդուհանդերձ, խուսափելով անգամ կայսրության վերականգնումից, Ռուսաստանը վաղ թե ուշ պետք է զգա իր ավանդական ռազմաստրատեգիական շահերը։ Եթե չզգա անգամ, նրան զգացնել կտան, քանի որ, ինչպես ասվեց, վակուումը առանձնահատկություն ունի լցվելու այլ ուժերով, որ Ռուսաստանի համար հանդուրժելի չի կարող լինել։ Նա չի կամենա նախկին կայսրության ծայրամասային տարածաշրջանները թեկուզ որպես ազդեցության ոլորտներ զիջել այլ ուժերի։ Եւ Ռուսաստանը, կարծեք թե, բնազդաբար զգում է այս անհրաժեշտությունը, ուստի կարծում եմ, որ նա կձգտի երկարաձգել իր ներկայությունը, մինչեւ կարողանա լուծել ներքին հարցերը եւ հատուկ քաղաքականություն վարել մեր երկրամասում։

* * *

Իրանի եւ Թուրքիայի նկատմամբ մշակվող հարաբերություններն ընդհանուր առմամբ ձեզ հայտնի են։ Հայաստանի ներկա իշխանությունները սկզբից եւեթ որդեգրել էին այն քաղաքականությունը, որ ցանկացած պետության գոյության ամենահուսալի երաշխիքը նրա բնականոն հարաբերություններն են անմիջական հարեւանների հետ։ Սա մեր արտաքին քաղաքականության հիմնաքարն է։ Մենք չենք կարող հանրապետության անվտանգության երաշխիքների համակարգ ստեղծել՝ հույս դնելով թեկուզ հզոր ու ազդեցիկ, բայց հեռավոր պետությունների՝ Ռուսաստանի, Եւրոպայի կամ Միացյալ Նահանգների վրա։ Մեր խնդիրները մենք նախ եւ առաջ պետք է լուծենք երկրամասում, անմիջական հարեւանների հետ։

Այս առումով Իրանի հետ հարաբերություններում որեւէ բարդություն չի նկատվում։ Ընդհակառակը, կողմերն ունեն նույնիսկ ընդհանուր քաղաքական շահեր, այն էլ՝ պատմական հակասությունների բացակայության պայմաններում, որ չափազանց նպաստավոր հանգամանք է հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում։
[էջ]
Գոհունակությամբ պետք է նշել, որ վերջին շրջանում Իրանի հետ հարաբերությունները զարգանում են բնականոն, արագացված ընթացքով եւ, վստահ եմ, շուտով մենք կզգանք այդ հարաբերությունների իրական արդյունքները։

Ինչ խոսք, Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի բարդ են ընթանում, թեեւ ինչպես վերը նշվեց, անցած չորս տարիների ընթացքում մեզ հաջողվեց հաղթահարել գոյություն ունեցող հոգեբանական արգելքները։ Հաջողվեց մեր ժողովրդին ներշնչել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պարտավոր ենք առաջնորդվել միայնումիայն պետական շահերով, իրատես քաղաքականության սկզբունքներով։

Հարցի առթիվ թեեւ մեր տեսակետը հայտնի է, սակայն հարկ եմ համարում եւս մեկ անգամ կրկնել. Հայաստանը եւ Թուրքիան, լինելով հարեւան երկրներ, ունեն ակնհայտ փոխադարձ շահեր, որոնք հիմք են հանդիսանում առեւտրական, տնտեսական, գիտաշակութային լուրջ հարաբերություններ հաստատելու համար։ Լինելով փոխշահավետ, հարաբերություններն այնքան թանկ են կողմերի համար, որ նրանք պետք է խուսափեն միմյանց քաղաքական նախապայմաններ թելադրելուց։

Պետք է նշել, որ այս տեսակետն ընդհանուր առմամբ ընդունվում էր նաեւ Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից։ Սակայն վերջին շրջանում թուրքական կառավարության որոշ ներկայացուցիչների ելույթներում նկատվում են այս սկզբունքին հակասող հայտարարություններ։ Սակայն սա սպասելի էր , ուստի մեզ ամենեւին չպետք է խրտնեցնի։ Այստեղ կա երկու հանգամանք, որոնք պետք է սառնասրտորեն վերլուծենք՝ բոլորովին չզարմանալով Թուրքիայի դիրքորոշման մեջ տեղի ունեցած փոփոխության առթիվ։

Առաջինն Արցախի խնդիրն է։ Բնականաբար, Թուրքիան չէր կարող անտարբեր մնալ իր արյունակիցների բախտի նկատմամբ։ Չպետք է մոռանալ, որ բացի պաշտոնական քաղաքականությունից, Թուրքիայում եւս գոյություն ունի հասարակական կարծիք, ինչպես նաեւ ընդդիմադիր ուժեր, որոնք քաղաքական վարկ ձեռք բերելու նպատակով շահարկում են Արցախի հարցը։ Այսինքն, Արցախի խնդիրը կարծեք թե աստիճանաբար դառնում է Թուրքիայի ներքին քաղաքական հարց։ Բոլոր կուսակցությունները, քաղաքական գործիչները, մեկը մյուսից առաջ անցնելով, փորձում են ապացուցել իրենց նախանձախնդրությունը ադրբե
[էջ]
ջանցի ցեղակիցների մղած պայքարի նկատմամբ։ Սա, ինչ խոսք, վտանգավոր միտում է։ Առայժմ թուրքական կառավարությունը դեռեւս կարողանում է հավասարակշռել այս ճնշումը։ Սա պետք է գնահատել, որովհետեւ կառավարությունը համենայն դեպս առաջնորդվում է երկրի իրական շահերով, եւ, ամենայն հավանականությամբ, չէր ցանկանա, որ Արցախի խնդիրը խանգարեր հայ֊ թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այդուհանդերձ, թուրքական կառավարությունը ենթարկվում է լուրջ ճնշման եւ այդ պատճառով ստիպված է որոշ զիջումներ կատարել հասարակական կարծիքին, իսկ միջազգային ասպարեզում՝ աջակցել Ադրբեջանի դիվանագիտական-քարոզչական ջանքերին։ Երկրորդ հանգամանքը կապված է Խորհրդային Միության փլուզման եւ Ռուսաստանի վերը նշված դիրքորոշման պատճառով Անդրկովկասում առաջացող վակուումի հետ։ Լինելով հզոր, լուրջ դիվանագիտական ավանդույթներ ունեցող պետություն՝ Թուրքիան անգամ բնազդաբար պետք է զգար, որ ժամանակն է օգտվելու այդ դատարկությունից։ Այդ պատճառով, նահանջելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման խնդրում քաղաքական նախապայմաններ չներկայացնելու սկզբունքից, Թուրքիան վերջերս սկսել է նման պայմաններ առաջադրել։ Դա տեղի ունեցավ ե՛ւ Պրագայում, ԵԱՀԽ-ի շրջանակներում ընթացող խորհրդաժողովներում, ե՛ւ Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալի Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ։ Սա նույնպես բնական է եւ մեզ համար լիովին հասկանալի։ Ես ստիպված էի դեսպանին բացահայտորեն ասել հետեւյալը՝ դուք ուզում եք օգտվել ստեղծված դրությունից. տեսնելով, որ նախկին միութենական հանրապետությունների անվտանգության համակարգը խախուտ է, եւ մտածելով, որ մենք խիստ թուլացած ենք, փորձում եք մեզնից ինչ-ինչ քաղաքական հայտարարություններ պոկել։ Փորձ արվեց նրան բացատրել, որ դա իրատեսական մոտեցում չէ, եւ դրա վերջնական արդյունքը պարզապես կլինի հայ֊թուրքական հարաբերությունների վիժեցումը, որը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Թուրքիային։ Դեսպանին առաջարկվեց մեր դիվանագիտական հարաբերությունները հաստատել միջազգային ընդունված չափանիշերի հիման վրա։ Քանի որ երկու պետություններն էլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ ԵԱՀԽ-ի եւ ՄԱԿ-ի անդամ են, իրենց հարաբերությունները պետք է
[էջ]
հաստատեն միայնումիայն այդ կառույցների սկզբունքների հիման վրա, առայժմ մի կողմ թողնելով հայ-թուրքական երկկողմանի քաղաքական անհամաձայնությունները։ Թեեւ պարզ է, որ այդ քաղաքական խնդիրներն էլ արժանի են լուրջ քննարկման, սակայն հարաբերությունների երկրորդ փուլում՝ դիվանագիտական, տնտեսական, առեւտրական կապերի հաստատումից հետո։ Այն ժամանակ, ահա, մենք կքննարկենք բոլոր վիճելի հարցերն ու տարաձայնությունները, եւ վստահ եմ, որ իրական պետական շահերը կողմերին կստիպեն գտնել փոխզիջումներ, երկուստեք ընդունելի մոտեցումներ։
* * *

Մի քանի խոսք Արցախի հիմնահարցի մասին։ Արցախահայության հերոսական դիմադրությունը, ազգային-ազատագրական պայքարն արդեն ստիպել է աշխարհին Լեռնային Ղարաբաղը դիտել որպես ինքնուրույն քաղաքական գործոն եւ հաշվի նստել այս իրողության հետ։ Դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ արցախցին ապացուցեց իր ինքնապաշտպանական կարողությունը, ցույց տալով, որ Արցախը բռնի ուժով հայաթափելու գործը ոչ միայն հեշտ չէ, այլեւ հղի է չափազանց վտանգավոր հետեւանքներով՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի ու աշխարհի խաղաղության համար։ Ահա այս մտահոգությունն է պատճառը, որ Արցախն այսօր փաստորեն դարձել է միջազգային ուշադրության կենտրոն, իսկ արցախյան հիմնահարցը՝ միջազգային խնդիր։ Քաղաքական տեսակետից սա պետք է համարել մեր ամենակարեւոր ձեռքբերումը։ Չեմ կասկածում, որ Արցախն արդեն փաստորեն նվաճել է միջազգային հանրության կողմից մարզում անվտանգության երաշխիքների մի կայուն համակարգ ստեղծելու իրավունքը։

Արցախի հիմնահարցը մասնավորապես այսօր օրակարգի խնդիր է դարձել Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդում (ԵԱՀԽ)՝ քննարկվելով նրա վերջին բոլոր նիստերում։ Մարտի 24-ին այս առթիվ պետք է կայանա մի նոր քննարկում, որտեղ պետք է ներկայացվեն հարցի լուծման կոնկրետ առաջարկներ։ Այստեղ նախեւառաջ ենթադրվում է միջազգային դիտորդների ներկայությունը, չի բացառված նաեւ Արցախի սահմաններում խաղաղարար ուժերի տեղադրումը։
[էջ]
Մարտի 21-ին ես քսան րոպեանոց հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ-ի պրեզիդենտ Ջորջ Բուշի հետ, որից առաջ նույն օրը եւ նույնքան տեւողությամբ զրույց էր կայացել նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Ջեյմս Բեյքերի միջեւ։ Զրույցների բովանդակությունն այն էր, որ Միացյալ Նահանգները, նախօրոք խորհրդակցելով Թուրքիայի հետ, հանգել է այն եզրակացության, որ Արցախի հարցի շուրջ Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի շրջանակներում պետք է սկսվեն եռակողմ բանակցություններ՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ։ Դա հաստատեց նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը՝ նույն օրն ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Մշակված է նաեւ երեք կետից բաղկացած մի ծրագիր, որը ենթադրում է. Միջազգային դիտորդների վերահսկողությամբ իրականացվող՝ կրակի դադարեցում, հաղորդակցության միջոցների ապաշրջափակում, եռակողմ բանակցություններ։ Ադրբեջան – Ղարաբաղ – Հայաստան հանդիպման ընթացքում, բնականաբար, կքննարկվի բանակցություններին երրորդ կողմերի մասնակցության հարցը. Հայաստանը կանի իր առաջարկությունները, Ադրբեջանը, բնականաբար, կառաջադրի իր թեկնածությունները։

Մենք այլ ուղի չունենք, եթե ոչ՝ միայնումիայն Արցախի հարցի խաղաղ լուծումը։ Մինչեւ հիմա մեզ հաջողվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղայնացնել Ղարաբաղի տարածքում, ամեն կերպ խուսափել Հայաստանի եւ Ադրբեջանի անմիջական բախումից, ինչը քաղաքական տեսակետից մեզ չափազանց նպաստավոր դիրք է ապահովել։ Այսուհետեւ եւս մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի արցախյան հակամարտությունը չվերածվի ընդհարման Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս առումով եւս Հայոց համազգային շարժումը մեծ անելիքներ ունի, քանի որ, դժբախտաբար, մեր հասարակության մեջ կան ուժեր, որոնք սերմանում են ոչ միայն խուճապի տրամադրություններ, այլեւ պատերազմի մոլագարություն, որը մեր նորածնունդ պետության գլխին կախված ամենամեծ վտանգն է։ Չմոռանալով պատմության դասերը, մենք պետք է ամեն կերպ խուսափենք այդ վտանգից։ Բարեբախտաբար, միջազգային միջամտությունն այնքան է հասունա
[էջ]
ցել, որ կարծես թե արդեն իրական հնարավորություն է ստեղծվել մարելու Արցախի պայթյունավտանգ օջախը։
* * *

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ հանրապետության ներքին կյանքի որոշ բարդությունների վրա։ Ամենացավոտն այստեղ սոցիալական խնդիրների լուծման անբավարարությունն է, մեր ժողովրդին բաժին ընկած այն հսկայական դժվարությունները, որոնք առաջացել են քաղաքական եւ տնտեսական համակարգերի վերափոխման բնական գործընթացի հետեւանքով։ Եթե մենք չզգանք այդ բնական գործընթացի անխուսափելիությունը, չգիտակցենք նրա առարկայականությունը, տուրք տանք ամբոխավարական զգացմունքներին, ապա ոչ միայն կկորցնենք մեր քաղաքական ձեռքբերումները, այլեւ մեր ժողովրդին կկանգնեցնենք շատ ավելի ծանր սոցիալ֊տնտեսական հեռանկարի առջեւ։ Եթե մենք ուզում ենք դառնալ ամուր պետություն, աստիճանաբար բավարարել մեր ժողովրդի թեկուզ տարրական սոցիալական պահանջները, պետք է հնարավորություն տանք ներկա իշխանություններին՝ իրականացնելու իր ծրագրերը։ Եթե չտրամադրենք այդ հնարավորությունը, հակադրվելով տնտեսության զարգացման օրինաչափություններին՝ այսօրվանից փորձենք պետության գլխին փաթաթել առայժմ անիրականանալի սոցիալական պահանջներ, տրվենք «պոպուլիստական» տրամադրությունների, այդ ծրագրերը, որոնք դժբախտաբար այլընտրանք չունեն, ի դերեւ կելնեն։ Վճռորոշը ժամանակի, պատեհության գործոնն է, որ պետք է տրամադրվի ներկա իշխանություններին։

Չեմ կարծում, որ եթե լինեին ավելի ընդունելի ծրագրեր եւ այլ ուժեր, որոնք կարողանային իրականացնել այդ ծրագրերը, ՀՀՇ-ն իր տեղը հեշտությամբ չզիջեր ավելի կարող այդ ուժերին։ Բայց, դժբախտաբար, այդպիսի ծրագրեր եւ ուժեր չկան։ Այն ամենը, ինչ գրվում է ընդդիմադիր մամուլում ինչ-որ ծրագրերի մասին, որոնք իբր հաշվի չեն առնվում իշխանությունների կողմից, պարզ սուտ է, քաղաքական հաշվարկ, էժանագին շահարկում։ Բայց դա անխուսափելի է, քանի որ ընդդիմության էությունը իշխանություններին հակադրվելն է։ Այս իրողու
[էջ]
թյան հետ պետք է հաշտվել եւ կարողանալ հակադրել սեփական փաստարկները։
* * *

Հաջորդ չլուծված խնդիրը, որը երեւի թե դեռ երկար ժամանակ չհաջողվի հաղթահարել, նախկին պետական ու տնտեսական կառույցների վերափոխումն է։ Քանի դեռ Հայաստանում գոյություն ունի խորհուրդների համակարգը, մենք չենք կարող ստեղծել այսօրվա պահանջներին համապատասխանող լուրջ պետական կառույցներ։ Իսկ համակարգը, թեեւ գլխատված, դեռեւս շարունակում է իր գոյությունը, նրա ներքին օղակներում տիրում են թե՛ այդ կառույցի բարքերը, թե՛ նաեւ՝ պաշտոնյաները։

Դժբախտաբար, Գերագույն խորհուրդը նույնպես դեռ չի պատկերացնում իր նոր դերը։ Սա Հայաստանի համար բացառություն չէ, նույն երեւույթն առկա է խորհրդային բոլոր նախկին հանրապետություններում, առավել ընդգծված՝ Ռուսաստանի խորհրդարանում։

Նախագահական համակարգի հաստատմամբ գործադիր իշխանություններն ստացել են լայն լիազորություններ, որոնց սահմաններում կարող են բավարար չափով գործել, սակայն Գերագույն խորհուրդը չի հաշտվում այս իրողության հետ։ Խորհրդարանը նախկին հոգեբանությամբ փորձում է պահպանել գործադիր իշխանությունների նկատմամբ ունեցած, իսկ այսօր արդեն օրենսդրությամբ բացակայող, լծակները։ Թեեւ օրենսդրությունը փոխվել է, հստակ տարանջատում է տեղի ունեցել գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ, սակայն, ըստ երեւույթին, այդ հոգեբանությունը հաղթահարելու համար Գերագույն խորհրդին դեռեւս ժամանակ է հարկավոր։

Եթե ուշադիր հետեւելու լինենք՝ վերջին ժամանակներս գործադիր իշխանությունները խորհրդարանի աշխատանքները խանգարող որեւէ քայլ չեն կատարել։ Ընդհակառակը, իրենց օրենսդրական նախաձեռնություններով նրանք փորձել են աշխուժացնել խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքը։ Իսկ եթե հետեւենք Գերագույն խորհրդի վերջին նստաշրջաններին, ապա կնկատենք, որ խորհրդարանը, դժբախտաբար, մոռացել է իր հիմնական օրենսդրական դերը եւ զբաղված է միայն գործադիր իշխանությունների աշխատանքը վիժեցնելու գործունեու
[էջ]
թյամբ։ Սա ես որպես մեղադրանք չեմ ներկայացնում, այլ պարզապես որպես իրողություն, որն, ինչպես նշեցի, թերեւս ավելի շեշտված է Ռուսաստանի խորհրդարանում։ Սակայն դա մեր ժամանակի այնպիսի իրողություններից մեկն է, որը չի կարելի հաշվի չառնել։ Այդուհանդերձ, խորհրդարան – գործադիր իշխանություն փոխհարաբերություններում ստեղծված է իրավական դաշտ, ուստի վստահ եմ, որ մոտ ժամանակներում օրենսդիր իշխանությունները կզգան իրենց բուն անելիքները, եւ իրենց գործունեությունը կհամապատասխանեցնեն ստեղծված իրավական դաշտին։

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարմանը, ապա այստեղ նույնիսկ այդ իրավական դաշտը չի ստեղծված։ Տեղական իշխանություններն այսօր համարյա դուրս են մեր պետական կառուցվածքից։ Եւ եթե նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ տեղական իշխանությունները մեծ մասամբ ներկայացված են նախկին համակարգի պաշտոնյաներով, ապա պարզ պետք է լինի, թե ինչպիսի հակասություններ են առաջացել հանրապետական ու տեղական իշխանությունների միջեւ։ Եթե խորհրդարանը կարողանար կարճ ժամանակի ընթացքում լրացնել այս բացը, որոշակի իրավական դաշտ ստեղծեր տեղական ինքնակառավարման համակարգի համար, այսինքն վերջապես ընդուներ տեղական ինքնակառավարման մասին օրենքը, ապա մենք շատ լուրջ քայլ արած կլինեինք մեր պետական կառույցների կատարելագործման հարցում։

* * *
Այսօր շատ է խոսվում նաեւ Սահմանադրության մասին։ Ինչ խոսք, իդեալական կլիներ, եթե մենք ունենայինք մի այնպիսի անսասան Սահմանադրություն, որը կարգավորեր պետության ու հասարակության բոլոր հարաբերությունները։ Ստեղծված է մի վիճակ, երբ մենք ընդունել ենք որոշ հիմնական օրենքներ, իսկ առօրյա կյանքում մեծ մասամբ կիրառվում են խորհրդային նախկին օրենքները։ Սա իրողություն է, որի հետ ստիպված ենք միառժամանակ հաշտվել, մինչեւ կարողանանք մեր ամբողջ օրենսդրությունը համապատասխանեցնել նոր պետական համակարգին։
[էջ]
Ինչ վերաբերում է ընդդիմության այն պահանջներին, որոնց համաձայն՝ այսօր եւեթ անհրաժեշտ է ստեղծել Սահմանադիր ժողով եւ ընդունել Սահմանադրություն, մեկանգամընդմիշտ նրանով առաջնորդվելու համար, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա ուտոպիա է։ Անցման շրջանում, իրադարձությունների, համակարգերի այս խելահեղ փոփոխությունների շրջանում, եթե մենք ընդունենք որեւէ Սահմանադրություն, ապա մեկ ամիս հետո լիովին կարժեքազրկենք այն։ Սահմանադրությունն այն հավատամքն է, որը պետք է լինի անսասան։ Նրանում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն պետք է պատմական նշանակություն ունենա պետության համար։ ԱՄՆ-ում մեկ սահմանադրական փոփոխություն կատարելու համար երբեմն պահանջվում է 30–40 տարի, մինչեւ որ նահանգների երկու երրորդը չի համաձայնում այդ փոփոխության հետ։ Մեկ սահմանադրական փոփոխության պատճառով Դը Գոլը՝ Ֆրանսիայի ամենահեղինակավոր պրեզիդենտը, հրաժարվեց իր պաշտոնից։ Սահմանադրությունն այն սուրբ գիրքն է, որը պետք է ստեղծվի մեկ անգամ եւ ընդմիշտ։ Փոփոխությունները պետք է բացառություն կազմեն։

Եթե, օրինակ, մեկ տարի առաջ մենք Սահմանադրություն ընդունած լինեինք, ապա այսօր նրանից համարյա ոչինչ մնացած չէր լինի։ Դրանով մենք անմիջապես կարժեքազրկեինք այն, իսկ դա չափազանց վտանգավոր է, քանի որ խախտում է ժողովրդի հավատը օրենքի, Սահմանադրության հանդեպ։

Մենք ընտրել ենք այլ, եւ կարծում եմ, ճիշտ ուղի (անցումային շրջանում նման կերպ են վարվել աշխարհի բազմաթիվ պետություններ). դա առանձին բաժիններով հիմնական օրենքների ընդունումն է։ Այդպիսի օրենքներ մենք արդեն ընդունել ենք՝ սեփականության, Հանրապետության Նախագահի, Խորհրդարանի մասին, որոնք փաստորեն Սահմանադրության պատրաստի բաժիններ են։ Մնում են տեղական ինքնակառավարման եւ դատական իշխանությունների մասին օրենքները, ինչպես նաեւ մարդու իրավունքների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, ընտրությունների մասին ընդհանուր բաժինները։ Մասնավորապես այս ուղիով է ընթանում նաեւ Իսրայելը, որը մինչ օրս Սահմանադրություն չունի եւ 40 տարվա ընթացքում ընդունել է ութ հիմնական օրենք։
[էջ]
Նման մոտեցումը տալիս է այն հնարավորությունը, որ մեր ընդունած օրենքները կյանքում կիրառվելով, բացահայտում են օրենսդրության հակասությունները՝ ակնհայտ դարձնելով անհրաժեշտ ճշգրտումները։ Իսկ շատ ավելի հեշտ եւ ճիշտ է փոփոխություններ կատարել օրենքներում, դրանք հարմարեցնել օրվա պահանջներին, քան նույնը անել Սահմանադրության մեջ։ Վստահ եմ, որ որոշակի կայունության հասնելու դեպքում մեր հասարակությունն ի վիճակի կլինի ընդունել նաեւ Սահմանադրությունը։
* * *

Նշենք համակարգերի փոփոխության հետ կապված եւս մեկ ներքին բարդություն, որը նույնպես առարկայական իրողություն է։ Խոսքը վերաբերում է պետական ադմինիստրացիային, այսինքն՝ վարչական ապարատին։ Դժբախտաբար, ժողովուրդը պետության քաղաքականության ու գործունեության մասին պատկերացում է կազմում գլխավորապես միջանկյալ օղակների, վարչական մարմինների միջոցով։ Իշխանությունների վարած քաղաքականությանը շփվելու այլ միջոց չկա։ Եւ պետության՝ թեկուզ ամենափայլուն քաղաքական ծրագիրը կարող է վարկաբեկվել, եթե ժողովուրդը բախվի վարչարարության անկարողությանն ու անտարբերությանը։

Այսօր ե՛ւ մեզ, ե՛ւ ընդհանրապես նախկին սոցիալիստական համակարգի պետությունների համար ամենամեծ պակասը ներկա պահանջներին համապատասխանող ադմինիստրացիայի բացակայությունն է։ Տասնյակ տարիների ընթացքում համակարգն ստեղծել էր կադրերի պատրաստման ու առաջքաշման մի այնպիսի կառուցվածք, որն այսօր բացարձակապես պիտանի չէ։ Խոսքը վերաբերում է ոչ թե անհատներին, այլ համակարգին. կարող անհատներ կան, կգտնվեն եւ կընդգրկվեն նոր պետականության կառուցման գործում։ Սակայն որպես համակարգ՝ նախկին նոմենկլատուրան, ինչպես ասվեց, այսօր անպիտան է։ Իսկ նորը դեռեւս չկա, ՀՀՇ-ն չէր կարող երկու-երեք տարվա ընթացքում ստեղծել մեր պետության բոլոր պահանջները բավարարող կադրեր։ Կարելի է ասել, որ լեհական Սոլիդարնոստի բախտը բերեց, որովհետեւ նրա պայքարը երկար տեւեց, եւ 1980 թվականից սկսած նա տաս տարի հնարավորություն ունեցավ համապատասխան կադրեր
[էջ]
պատրաստելու, իհարկե, եւրոպական երկրների օգնությամբ։ ՀՀՇ-ն դժբախտաբար չունեցավ այդ հնարավորությունը։

Սակայն կարծում եմ, որ եթե խնդիրը մեզ համար պարզ է, մենք պետք է որոշակի միջոցներ ձեռք առնենք այն իրականացնելու համար։ Ամենակարեւոր բնագավառները իրավաբանությունը, արդի տնտեսագիտությունը եւ միջազգային հարաբերություններն են։ Պետության հիմքը հանդիսացող այս բնագավառներում, ահա, մենք համապատասխան կադրեր չունենք։ Առայժմ մեր պետական կառույցներում որքան հնարավոր է օգտագործել ենք նախկին նոմենկլատուրայի կարող ուժերը եւ, որ ավելի կարեւոր է, կա րողացել ենք ընդգրկել բավականին թվով նոր մարդկանց, որոնք նախկին համակարգի պայմաններում պետական կառույցներ թափանցելու ոչ մի հնարավորություն չունեին։ Այսինքն, ընդգրկվել են արդիական մտածողությամբ աչքի ընկնող եւ Շարժման ընթացքում քաղաքացիական ակտիվություն հանդես բերած նոր մարդիկ, գիտական ու բուհական միջավայրի աշխատողներ։ Եւ ուրախությամբ պետք է նշել, որ եթե մեր պետական կառույցներում, նախարարություններում, տեղական իշ խանության մարմիններում եղել են դրական տեղաշարժեր, ապա դրանք հիմնականում կապված են եղել նոր կադրերի հետ։ Դա չի նշանակում, անշուշտ, որ բոլոր նոր կադրերը բավարարել են իրենց ներկայացված պահանջները, բայց, որպես կանոն, հաջողություններն ուղեկցել են այն բնագավառներին, որտեղ հայտնվել են նոր մարդիկ։ Ուրեմն, մենք ճիշտ ուղի ենք ընտրել եւ այսուհետեւ եւս պետք է շարունակենք պետական կառույցներում նոր կադրերի ընդգրկումը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով, իհարկե, նրանց մասնագիտական կարողություններին։

Այս տեսակետից ամենադժվար գործը իրավաբանության ասպարեզն է, որտեղ զուտ մասնագիտական առումով հնարավոր չէ նոր մարդիկ ընդգրկել։ Որքան էլ մենք փորձում ենք դատախազությունում, դատարանում, ներքին գործերի մարմիններում տեղափոխությունների, վարկաբեկված պաշտոնյաներից ազատվելու միջոցով կարգավորել կացությունը, այդուհանդերձ հանգում ենք նոր կադրեր ընդգրկելու դժվարություններին։ Ըստ երեւույթին, չորս-հինգ տարի է պետք, որպեսզի աճեցնենք նոր մտածողությամբ բնութագրվող, նոր ծրագրերով կրթված իրավաբանների մի սերունդ՝ եղած համակարգերը էապես թարմացնե
[էջ]
լու համար։ Այս ուղղությամբ թեեւ որոշակի աշխատանքներ տարվում են, բայց, ըստ երեւույթին, առայժմ ոչ բավարար։
* * *

Ինչպես նշվեց, Հայաստանի ներկա իշխանությունների միակ լուրջ սոցիալական հենարանը մնում է Հայոց համազգային շարժումը, ինչը, բնականաբար, նրա վրա է դնում որոշակի պարտավորություններ։ ՀՀՇ-ն ծնվեց որպես լայն ժողովրդական շարժում, սկզբում այլ կարգախոսներով, այլ սոցիալական պահանջներով։ Այսօր այն դարձել է իշխող պետական ուժ, ինչը նրա համար ստեղծել է որոշակի երկակի հանգամանք։ Շարժումը մի կողմից պարտավոր է պաշտպանել պետական շահերը, մյուս կողմից՝ չդադարել ժողովրդի սոցիալական պահանջների արտահայտիչը լինելուց։ Սրանով փաստորեն Հայոց համազգային շարժումը տարբերվում է ընդդիմության զանազան շերտերից, որոնք կարող են բացարձակ որեն հակադրվել իշխանություններին, շահարկելով սոցիալական խնդիրները եւ հաճախ առաջնորդվելով միայնումիայն «պոպուլիստական» նպատակներով։

Շարժման վիճակը շատ նուրբ է, փաստորեն նա է ստանում դժգոհության ալիքի բոլոր հարվածները։ Բայց սա էլ բնական է, եւ ամենեւին հարկ չկա խրտնելու։ Դուք եք պետության հենարանը, ուստի նրա բոլոր թերությունների համար ձեզ պետք է մեղադրեն։ Դուք պետք է դիմանաք այդ ճնշմանը, կարողանալով հավասարակշռել պետական շահերն ու ժողովրդի սոցիալական պահանջները, որոնք պետք է լինեն ձեր մշտական մտահոգության առարկան։ Առայժմ ՀՀ Շ-ն, կարելի է ասել, ատամները սեղմելով, ներքնապես խռովվելով, կարողանում է պահպանել նշված հավասարակշռությունը։ Այդ առթիվ ես «ցավակցում եմ» Շարժմանը, միաժամանակ գնահատելով այն մեծ պատիվը, որ վիճակվել է նրան։

Շարժումը պետք է շատ ուշադիր լինի անգամ անարդարացի թվացող մեղադրանքների նկատմամբ։ Պետք է փորձել հասկանալ ընդդիմությանը, բացատրել, համոզել։ Մարդիկ կարոտ են փաստարկված խոսքի, եւ ամենաբարդ վիճակներում անգամ հնարավոր է այդ խոսքը տեղ հասցնել։

Լինելով հասարակության հիմնական շարժիչ ուժը, ՀՀՇ-ն պարտավոր է նաեւ համագործակցության եզրեր որոնել ընդդիմության կառու
[էջ]
ցողական ուժերի հետ։ Եթե Շարժումը դա չանի, ուրիշ ոչ ոք չի կարող անել։ Ի պատիվ ՀՀՇ-ի, պետք է ասել, որ ժամանակի ընթացքում նա միշտ էլ կարողացել է համագործակցել ընդդիմության որոշակի շերտերի հետ։ Մի շրջանում լուրջ հարաբերություններ էին հաստատվել Ռամկավար-ազատական կուսակցության հետ, եւ այդ հարաբերություններն ինչպես էլ այսօր գնահատվեն, ժամանակի մեջ ես դրանք դիտում եմ որպես ճիշտ քաղաքականություն, որը որոշ չափով օգնեց համախմբել մեր հասարակության քաղաքական ուժերը։ Այսօր Շարժումը լուրջ հարաբերություններ է սկսել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ, որ միանգամայն ողջունելի է։ Վստահ եմ, որ առաջիկայում կանցնի նաեւ ՀՀՇ-ի ու ՀՌԱԿ-ի հարաբերություններում նկատվող սառնությունը։ Եւ եթե Հայոց համազգային շարժման, Հայ հեղափոխական դաշնակցության, Ռամկավար-ազատական եւ Հնչակյան կուսակցությունների համագործակցությունն անկեղծ հիմքերի վրա դրվի, մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների՝ թե՛ մեղմացնելով ներքին հասարակական լարումը, թե՛ համախմբելով մեր ուժերը արտաքին վտանգների նկատմամբ։

Վերջում ես ուզում եմ շնորհավորել ձեզ այս դժվարագույն պայմաններում տեղի ունեցող համագումարի առթիվ, մաղթել անկոտրում կամք եւ դժվարությունները հաղթահարելու համբերություն։ Հույսեր մի փայփայեք, թե դժվարությունները նվազելու են, նրանք կարող են բազմանալ։ Բայց Շարժումն այնքան է կոփվել, որ կդիմանա նաեւ հետագա փորձություններին։

«Հայաստանի Հանրապետություն», 2 ապրիլի, 1992 թ.։

ՀՀԱՆԱ, 28/22.03.92։ Բնագիր։ Ինքնագիր։