Եկան կռունկներ
Արտաքին տեսք
Եկան կռունկներ
Մարտ ամսի տասն է, եկան կռունկներ,
Ինձ չբերեցին լուր, ա՜խ սիրտս է տխուր.
Ապրիլ ամիսն է, կանաչան դաշտեր,
Այգին չոր մնաց, ա՛խ, սիրտս գնաց:
Մայիս անսի մեջ ծառեր ծաղկեցան,
Վարդը չբացվեց, վերքս չբուժվեց,
Եկավ հունիսը. շատ մրգեր հասան.
Ինձ բաժին չկա. ա՛խ, սիրտս կուլա:
Հուլիսում բոլորն հնձեցին արտեր,
Դեռ ես ցանել չեմ, ի՞նչ պիտի հնձեմ.
Օգոստոսի մեջ՝ կարմիր խնձորներ
Սև են ինձ համար... է՞ր մնամ անճար:
Սեպտեմբեր հասանք. ժամն է խաղողի.
Պտուղք շատ համեղ ցավիս չեղան դեղ.
Ա՜խ, դու, հոկտեմբեր... եկավ նոր գինին,
Խմեցի համով, ինձ լցրեց ցավով:
Հույսս քեզ մնաց, նոյեմբե՛ր ամիս,
Գոնե բաց մի դուռ, մի՛ նայիր ինձ ծուռ.
Է՛հ դու դեկտեմբեր, դու էլ զուր կանցնիս...
Ո՛չ այգիս ծաղկավ, ո՛չ վարդս բացվավ: