Jump to content

Ես ամենուր հսկում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ես ամենուր հսկում եմ ինձ,
Հսկում եմ իմ ամեն քայլը,
Խոսքը,
Խոհը,
Որ կարող են ուզած պահին
Ինձ դուրս տանել իմ աչքերից,
Փռել անկիրք ճամփաներում...
Հսկում եմ ինձ,
Որ չհալվեմ՝
Քերծին կախված թխպերի մեջ,
Չուրանամ ինձ՝
Ամեն ծաղկի ծոցը մտնող
                հովի նման,
Որ կարենամ
Ինձ երիզող ափերիս մեջ
                մի ծով պահել,-
Նավարկել եմ ուզում գուցե...
Ես ամենուր հսկում եմ ինձ:-
Ու երբ հաճախ
Դուրս եմ մնում իմ աչքերից,
Ինձ զարմացած,
Անազատ եմ զգում այնպես...
Ում հսկումն է հայացքիս մեջ: