Ես գիտեմ՝ արևի վրա Հավաքվում է վերք ու ժանգ, Հատնումի տոթ մի հոսանք — Անհատնում, ա՜լ մի քուրա: Հատնելով լույսը իրա Արնոտում է կուրծք ու ծիծ. — Ինչ կանես — արնով արա՜, Թող լինի՜ վե՛րք ու քրքիջ: Երևան, V 1921թ.