Ես եկա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեծ ձորագետով Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես եկա)

Վարդան Հակոբյան

Ոսկե հեքիաթ
***

Ես եկա ձեր հանդերը,
Ես եկա ձեր երազները,
Ես եկա ձեր ծառերը,
Ժպտացի ձեր
Ծաղիկները,
Ծարավեցի
Ձեր աղբյուրները։
Տեսա երեսդ սիրուն,
Որով լվացվել են ջրերը
ՈՒ լվացման
Վայրերում աստվածաշունչ
Բուսել են մանուշակներ։

Ես եկա, ես չպիտի գայի,
Բայց արդեն
Գնալ չի լինում։