Ես ի՞նչ անեի...
Արտաքին տեսք
* * *
Ես ի՞նչ անեի, քույր իմ, երբ չկար
Այլևս ոչինչ.
Ո՛չ կապույտ հոգուս թևը խելագար,
Ո՛չ կույս աչքերիդ ձյունը ամոքիչ:
Ձեռքերդ՝ նիհա՜ր, դալկացա՜ծ, ծարա՜վ,
Պարզել էիր դու —
Ո՞վ գիտե, արդյոք Հյուսի՞ս, թե Հարավ,
Թե՞ — դեպի ստվերն Արևի— հոգու...
Ես ի՞նչ անեի, ի՞նչ աներ հոգիս,
Որ կանչում էր Քե՜զ —
Ու Քո հո՜ւշ դարձած երազը մոգիչ[1],
Երազը ձյունե, երազն — արևկե՜զ...
- ↑ մոգիչ — մոգող, հմայող, թովիչ, դյութող