Jump to content

Ես ինչ իմանամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ես ինչ իմանամ,
Թե այս ծաղկաշատ, արձակ դաշտի մեջ
         Ինչու է արդյոք,
Մեղուն իմ ձեռքի ծաղկունքը ընտրել,
Եվ ինչ է տեսնես խորհում իմ մասին,
Կամ թե խորհո՞ւմ է...
         Ես ի՞նչ իմանամ...
Չգիտեմ, մեղու,
Ես ներո՞ւմ խնդրեմ քեզանից հիմա,
Թե քեզ ներումի խոսքեր շշնջամ։