Ես վայրկյանն եմ մահկանացու.
Ժամանակն է մեջս ահա մարմին առել:
Ինչ եմ ուզում, աղաղակս ուր էլ հասնի,
Պիտի անցնեմ, պիտի լռի ձայնս մի օր
Ու հեռանամ ինքս ինձանից,
Մոռացումից անփրկելի ու անկաշառ:
Ժամանակն է մեջս ահա մարմին առել,
Հիմա միայն աղմկում է խենթի նման:
Գիտեմ` կգա լռությունը` անգին ծաղիկ,
Ու կհանգչի կեսգիշերի տխուր մահճում...