Երազից հիշողություններ, հինգ տարի երազում
Ես ամբողջ հինգ տարի քնած էի։ Կգտնվեն մարդիկ, որ չեն հավատալ, բայց ես հավատացողների համար եմ գրում և խնդրում եմ հավատացնեն[2]։
Եվ այսպես. Ես հինգ տարի շարունակ քնած էի հոմերական քնով[3], մի մեծ–հսկայական, ավելի պարզն ասեմ, ես աչքս խփեցի[4] ոչինչ չէի տեսնում[5] աշխարքից, միտքս էլ զբաղվեց ինձ շրջապատող երազային աշխարքով։ Հենց աչքս կպցնելուն պես[6] դուրս եկա մի փառավոր տան մեջ. նորա առջև ընդարձակ բակ— բակի մեջտեղը սրածայր տանիքով մի այլ շինություն։ Նրա շուրջը բնակվում էին քարերի տակ մի քանի նշանավոր անձնավորություններ, որոնց հետ ես խոսակցություն ունեցա, սակայն մարդկանց աչքին չի կարող ընկնել առաջին հայացքով մուտքը[7]։
Իմ մի ականջս տանում էր ահեղ գետի վշշոցը— իսկ մյուս կողմը զանգակի նման ձայներ հնչում էին[8] թաղման տխուր եղանակով բարձր աշտարակից։
Այդ պալատում բնակվում էին մռայլ ոգիներ։ Նրանք ամեն կերպ ուզում էին չնմանել հասարակ մահկանացուներին, դրա համար հագնում էին լայն քղանցքով երկայն զգեստներ, մորուքներ էին պահում և հանդիսավոր շրջում էին քարոզելու մարդկանց—որ որքան մեծանա իրանց փորը— այնքան մեծանում է դրախտի դուռը[9] մեռած[10] անդամների առջև, նրանց ծնողների, որդոց ու բարեկամների առջև։ Նրանք փրկության անունով մտնում էին մարդոց սիրտը և նրանց գաղտնիքները որսում։ Հնությունը նրանց էր հանձնում մարդոց բախտը կառավարելու իրավունքը և նրանք ջանում էին ամուր պահել[11] հնության մշուշը մարդկային կյանքի վերա։
Նրանք ատյան էին կազմում՝ պատժելու հանցանքը ճշմարտության անունով[12]։ Մարդիկ խաբված չէին կարողանում իրանց հայացքով թափանցել նրանց խորհրդարանը։ Եվ ահա մի օր Աստղիկը[13] վշտացած ներկայացավ ողորմած․․․ երի ատենին, ցույց տվեց յուր արյունազանգ մազերն ու դեմքը, կուրծքը և արտասվալի աչքերով, հեկեկանքից խեղդվելով, կարողացավ սոսկալի կերպով նկարագրել յուր դժոխային տանջանքները, որ անմեղ ստանում էր մի անգութից, որի հետ կապված էր և լալագին բողոքելով թախանձում էր քանդել այդ կապերը․․․
Ներկայացավ և մեղադրյալը՝ Բաքոսի ջերմեռանդ սպասավորը, փրփուրը բերնին և արբած արյունով լիքն աչքերը։
Դու կապված ես հավիտենական անքակտելի կապով, լրբության սանձերը, ասված է ձեր պայմանագրի մեջ, թե տանելու եք ամեն տեսակ ցավ ու տանջանք միասին։
Դու տեսնում ես այն այրին, որ բնակվում է այդ պալատի պատի տակ։ Նա յուր պատվի <1 անընթ.> է ուտում։
- ↑ [ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐ]
- ↑ [ընկերներին]
- ↑ [և անդադար երազներ էի տեսնում]
- ↑ [էլ աչքս]
- ↑ [մինչև]
- ↑ [ինձ]
- ↑ [այն հրեշի, որ բնակվում է հիշյալ սրածայր շինության մյուս կողմը– հակառակ կողմը պալատի․ սրանց մասին ես տեղեկություններ [լուր] հավաքեցի աստղերից– աստղագետ էլ եմ]
- ↑ [մեռելային]
- ↑ [ոգիների համար հայրերի և մայրերի]
- ↑ []
- ↑ [պահ[ում էին]ել]
- ↑ [Առհասարակ]
- ↑ [Ամուրը]