Երբեք չէր եղել այսպես ցավագար…
Արտաքին տեսք
* * *
Երբեք չէր եղել այսպես ցավագար
Քնքշությունըդ, սիրտ, այսպես խորախոց,
Եվ երբեք` այսպես խանդոտ, խելագար,
Երբեք չէր եղել այսպես ցավագար…
Վերջինն է արդեն և դրա համա՞ր
Հանգիստ է կարծես — բայց ինքն ալեկո՜ծ…
Երբեք չէր եղել այսպես ցավագար
Քնքշությանըդ, սիրտ, այսպես խորախոց…