Jump to content

Երբ մեծացա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երբ մեծացա

Երբ մեծացա


Երբ մորիցս ծնվեցի,
Աշխարհ եկա ու լացի,
Երկու փոքրիկ բազուկով
Ունայնություն գրկեցի:

Ունայնությունն աշխարհի
Ես այն օրից զգացի,
Երբ մորս անուշ կաթը
Լաց ու կոծով ծծեցի:

Երբ մեծացա՝ դարձա մարդ,
Կյանքս ուրախ էր, զվարթ,
Սակայն ունայն աշխարհը
Ինձի պատրաստեց թակարդ:

Անհոգ օրերս անցան,
Վշտեր վրաս ծանրացան,
Ինձի սիրող սրտերը
Քարի նման կարծրացան:

1899