Jump to content

Երբ նայում եմ ծաղիկներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Երբ նայում եմ ծաղիկներին՝
Դու կաս, դու կաս հայացքիս մեջ։
Երբ նայում եմ ճամփաներին՝
Դու կաս, դու կաս հայացքիս մեջ։
Երբ նայում եմ խորքն իմ սրտի՝
Դու կաս, դու կաս հայացքիս մեջ։
Երբ նայում եմ, երբ չեմ նայում՝
Դու կաս, դու կաս հայացքիս մեջ։
Աչքերիս մեջ քեզ չեմ պահում,
Աչքերն էլ են մի օր խամրում,
Բայց հայացքը
Չի մահանում -
Քեզ հայացքիս մեջ եմ պահում։