Երբ վերջալույսն է դողդոջ գունատվում
Արտաքին տեսք
* * *
Երբ վերջալույսն է դողդոջ գունատվում,
Ծաղկունքը դժգույն փակվում են հավետ,
Ինձ թվում է թե մի սիրտ անհայտում
Տխուր երգի պես մեռնո՜ւմ է անհետ.
Եվ իմ սի՛րտն է այն,
Որ երգ է միայն...
Երբ սև գիշերն է աստղունքը գգվում,
Անհույս աղոթքով առուն է լալիս—
Ինձ թվում է թե մի աղջիկ տրտում
Անհայտ, հարազատ շիրիմն է լալիս...
Եվ այն դո՛ւ ես, որ
Լալիս ես աղվոր...
1909