Jump to content

Երգել ուզեցի՝ ասին չգիտես…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երգել ուզեցի՝ ասին չգիտես…

Երգել ուզեցի՝ ասին չգիտես…


Երգել ուզեցի՝ ասին չգիտես.
Երգեր հյուսեցի՝ լռի՛ր, աղջիկ ես.
Բայց երբ բիրտ կյանքում
Ես ցավերգ դարձա,
Ամենքի կրծքում
Ես տեղ ունեցա…
Ես շատ երգեցի
Ասին՝ շուտ կը հոգնի,
Բարձր երգեցի՝
Հանկարծ կը կտրի.
Անվերջ երգեցի՝
Շողոքորթեցին…

1907