Jump to content

Երգեր տղուս՝ Արայիկին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երգեր տղուս՝ Արայիկին
ԵՐԳԵՐ ՏՂՈՒՍ՝ ԱՐԱՅԻԿԻՆ

Տղաս, կյանքիս կեսօրին,
Որպես զեփյուռ առտվան,
Եկար, եկար ու քեզմով
Ես մանկացա վերստին։

Ու վերստին քեզի հետ
Թռչուններու դայլայլին
Ու խոխոջին ջուրերու
Ականջ տվի սրտագին։

Ու բարձրացող այգին դեմ,
Հոգիս բաժակ բյուրեղե,
Տես, լեցվեցավ, լեցվեցավ
Անհագորեն, որ ըմպեմ
Կյանքի գարունը նորեն
Ու կյանքով ես արբենամ։

Ձեզմով գինով եմ, որդի,
Ու ես ճամփորդ, դուն ճամփա,
Զիս հավերժին դուն տանող
Եվ ձեռք, և շունչ, և ժպիտ…։