Jump to content

Երգե, բալիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երգե, բալիկ


ԵՐԳԵ, ԲԱԼԻԿ

Թիթեռնիկի թևերով թռվռացիր այս իրիկուն,
Թիթեռնիկի թևերով իմ թևերուս վազեցիր,
Ու բերնիդ մեջ մանկացած իմ պապերուս հին լեզվով
Կարկաչեցիր բազմտլար ու ես քեզի ունկնդիր,

Մոռցա մանրուքը կյանքին, մոռցա ցավերս բոլոր,
Ու խայտանքի ալքերուն ըմպեցի խինդը վարար,
Աչքերուդ լույսն ըմպեցի, որպես նեկտար հայրենի,
Ու քեզ կուրծքիս սեղմեցի արբեցումով մը խորին։

Հետո, հետո, իմ բալիկ, խնդուքով մը անմեկին,
Շուշանաթույր թևերդ ըրիր օղակ վիզիս շուրջ,
Ու աչքերդ այծյամի ինձի հառած վերստին,
Երգեցիր երգդ առաջին անհունորեն քաղցրահունչ։

Դուն հայերեն երգեցիր՝ «Սիրուն գարուն, Երևան»...
Ու երգիդ մեջ առաջին ես տարօրեն ապրեցա
Անմահությունը հայուն ու թռիչքը արծվային,
Դեպի դարերը գալիք, հեռաստանները արևկա։

1957