Երգով հեշտոլոր․․․
Արտաքին տեսք
Երգով հեշտոլոր․․․
Երգով
Հեշտոլոր,
Իմ վերքով
Բոլոր
Գնացի առաջ․
Քնար
Քնքշալար,
Հոգս, ցավ, վիշտ,
Ընդմիշտ
Ուսերիս առած․․․
Փրկանքի
Ակին,
Եվ կյանքի
Գրկին
Հասել եմ արդեն,
Ես ապրել գիտեմ․․․
1912 թ. 16 ապրիլի