Երգ: Կոչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կոչ

Դաջանցի Յովհաննէս


ԿՈՉ


Արիւնը տարաւ մեր Դաջան գէղը,
Ոմանք` բռնակալ, ոմանք` շատ նեղը,
ՀԱՅերիս միջին քաջն ու զօրեղը
Միայն լաւ գիտի` վրէժն է դեղը:

(կրկն.)
Տղէ՛ք, լու՛ր տարէք ազգին` ամենքին,
Անկեղծ միութիւն նորոգենք կրկին,
Տղէ՛ք, լու՛ր տարէք քաջ Եփրեմ խանին,
Օգնութեան հասնի իւր դժբախտ ազգին:

Յուսով ինք` օտար ազգը մեզ կ'օգնէ,
Միշտ ՀԱՅն իր մարմնով-մտքով տանջւում է,
Մեր վարժապետը երբ մեզ տեսնում է,
Սէր եւ միութիւն միշտ քարոզում է:

կրկն.

Արէ՛ք, եղբայրնե՛ր, սիրով միանանք,
Յիսուսի պատուիրանքովն ընթանանք,
Ճշմարիտ սէրը մեր մէջ ունենանք,
Սիրով կարող ենք միշտ անյաղթ մնալ:

կրկն.:




Դաջանցի Յովհաննէսի, Կոչե երգը, Ժողովրդական տասնեակե նախագծի շրջանակներում