Երգ գարնան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Երգ գարնան

Հակոբ Աղաբաբ


Երգ գարնան


Սիրուն գարո՜ւն, դե՜հ, շուտ արի,
Քեզ ենք սպասում մի տարի,
Ձյուն-ձմեռվա էս ցրտերը՝
Մաշեցին մեր սրտերը։

Արդեն վաղուց քեզ են կարոտ
Դաշտը, այգին ու արոտ,
Անտառները և սար ու ձոր
Քեզ են սպասում օրեցօր։

Երբ որ դու գաս, հետդ բերես
Կարմիր արև ժպտերես,
Առատ անձրև ինչքա՜ն կարաս
Մեր ցանքսերին շատ կտաս։

Արի՛ գարուն, դե՜հ շո՛ւտ արի,
Արի՛ լիքը ու բարի,
Ձյուն-ձմեռվա էս ցրտերը՝
Հալեցին մեր սրտերը։